Plus-size մոդելը դարձել է Բարբի նոր տիկնիկի նախատիպը. Ֆոտո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾPlus-size մոդել Էշլի Գրեմը դարձել է նախատիպ Բարբի նոր տիկնիկի համար, հաղորդում է Yahoo News-ը։ Մոդելը տիկնիկին ցուցադրել է Glamour ամսագրի «Տարվա կին» մրցանակաբաշխությանը։
29-ամյա Գրեմը պատմել է, որ անձամբ հետևել է «Էշլի-Բարբի» տիկնիկի արտաքինի մշակման աշխատանքներին։ Նրա համար հատկապես կարևոր է եղել, որ տիկնիկն ունենա իր նման լայն ազդրեր։ Էշլին նաև խոստովանել է, որ խնդրել է արտադրել ցելյուլիտ ունեցող տիկնիկ, սակայն տեխնիկապես դա հնարավոր չի եղել։
«Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի փոխենք գեղեցկության մասին համաշխարհային պատկերացումները»,-ասել է մոդելը։


