Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ ընտրություններ պե՞տք են, կամ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մտափոխվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փորձագետները թվարկել են այն գործոնները, որոնց պատճառով ՀՀ վարչապետը կարող էր հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից։

 Հայաստանի իշխանությունները փաստացի թաղեցին արտահերթ ընտրությունների գաղափարը, ինչը միանգամայն կանխատեսելի էր վերջին գործընթացների և իրադարձությունների ֆոնին։ Դեռևս հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ասել էր, որ եթե ընդդիմությունն ընտրություններ չի ուզում, ապա իշխանության համար էլ են դրանք կորցնում իմաստը։ Եվ ահա իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հանրության շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չկա։

Խմբակցության հայտարարության մեջ ասվում էր, որ վարչապետի` խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել ընդդիմության կողմից: Բացի այդ, նշվում էր, որ հասարակության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ չի ձևավորվել։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն այս որոշումը բացատրում է նրանով, որ իշխանությունը չի ուզում ռիսկի դիմել։ Ցանկացած ընտրություններ իշխանության կորստի, հետընտրական ցույցերի և քաղաքական ճգնաժամի խորացման վտանգ են պարունակում։ Առհասարակ Հայաստանում, չնչին բացառությամբ, միշտ էլ այդպես է եղել։

«Երևում է` ներկայիս ղեկավարությունը զգուշանում է իր համար անցանկալի սցենարներից՝ փողոցային ակտիվություն, զանազան անակնկալներ ընդդիմադիրներից։ Պետք է նաև հասկանալ, թե իշխող խմբակցությունն ինչու ընտրություններ չի ուզում։ Նրանցից ոմանք պարզապես կզրկվեն իրենց պատգամավորական աթոռներից։ Եթե հիմա խորհրդարանական մեծամասնությունը 88 հոգի է, ապա ընտրությունների արդյունքում խմբակցությունը հազիվ թե 40 տեղից ավել ստանա»,-ասաց Միքայելյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Ինչ վերաբերում է առհասարակ իշխանությանը, ապա, մեր զրուցակցի տեսանկյունից, ներքաղաքական իրավիճակը դեռ չի կայունացել, հարցումները ցույց են տալիս, որ ղեկավարության վարկանիշը բավականին ցածր է, թեկուզ բավարար է մյուս բոլոր ուժերի մեջ առաջին տեղը գրավելու համար։ Եվ համապատասխանաբար նրանք փորձում են խուսափել ավելորդ ռիսկերից։

Հատկանշական է, որ արտահերթ ընտրություններից հրաժարվելու մասին խոսվեց այն բանից հետո, երբ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ եթե ընտրություններ անցկացվեն, ինքը կմասնակցի դրանց։ Կարելի է ենթադրել, որ իշխանություններն իրենց այդ քայլով ուզում են Ռոբերտ Քոչարյանի համար բացառել իշխանության գալու ցանկացած հնարավորություն։

«Առաջին հայացքից թվում է, որ ուզում են փակել Քոչարյանի ճանապարհները դեպի իշխանություն։ Քանի որ նա Ռուսաստան գնաց, հարցազրույց տվեց այնտեղ, կրկին հայտարարեց իր քաղաքական ծրագրերի մասին։ Իսկ հետո տեղի ունեցավ խմբակցության հանկարծակի հանդիպումը Փաշինյանի հետ։ Բայց ես դժվարանում եմ ասել, թե իրականում որքանով են այդ իրադարձությունները փոխկապակցված»,-նշեց Միքայելյանը։

Նա կարծում է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Քոչարյանի վարկանիշը որոշ չափով բարձրացել է, իշխանությունը վախենում է, որ ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել Քոչարյանի շուրջը, և այդ դեպքում իշխող թիմի համար լրացուցիչ բարդություններ կառաջանան։

Քաղաքագետի կարծիքով՝ այն պնդումները, թե ընտրությունները թույլ կտային լիցքաթափել հանրության մեջ տիրող մթնոլորտը, նույնպես քննադատության չեն դիմանում։ Իրականում ոչ ոք չի կարող դա երաշխավորել։ Նախընտրական արշավը, քարոզչությունը, ընտրողների հետ հանդիպումները, մարզային այցելությունները՝ այդ ամենը լարվածության լրացուցիչ աղբյուր են հանդիսանում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե յուրաքանչյուր նախընտրական հանդիպում կոնֆլիկտի վերածվի։

«Իմ քայլը» դաշինքի հետ հանդիպման արդյունքները չեն զարմացրել քաղաքագետ Արմեն Բաղդասարյանին, որը դեռևս հունվարին մեզ հետ զրույցում ասել էր, որ ընտրությունները կարող են և տեղի չունենալ։ Հիմա նա պնդում է, որ իշխանությունները չէին էլ պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նրանց այդ գաղափարը պետք էր ներքաղաքական ճգնաժամը թուլացնելու համար։

«Իշխանություններին հաջողվեց նկատելի չափով նվազեցնել լարվածությունը, 17 ընդդիմադիր կուսակցությունների ձևաչափը ֆիասկո ապրեց, և հիմա ընտրությունների հարցը նրանց համար արդիական չէ»,-ասաց Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Միաժամանակ նա չբացառեց, որ Փաշինյանն ու նրա թիմը դեռ կվերադառնան ընտրությունների գաղափարին։ Օրինակ՝ այն դեպքում, եթե ընդդիմության՝ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը բազմամարդ և զանգվածային լինի, իշխանությունները կարող են ընտրությունները կրկին վերադարձնել օրակարգ։

«Իշխանությունը, որը խիստ իրավիճակային է գործում, երկարատև ռազմավարություն չունի։ Գործողությունները չափազանց հանկարծակի են, այն այսրոպեական խնդիրներ է լուծում։ Գլոբալ խնդիրն է ցանկացած գնով պահել իշխանությունը»,-ասում է քաղաքագետը։

Մեր զրուցակիցը արտահերթ ընտրություններից հրաժարվելու որոշման համատեքստում նույնպես չի բացառում Քոչարյանի գործոնը։ Նախկին նախագահն ավելի ու ավելի բարձր է հայտարարում իր մասին, ցույց է տալիս, որ ունի Ռուսաստանի աջակցությունը, ընդ որում՝ նաև լուրջ ֆինանսական և մեդիառեսուրսներ ունի։ Այսինքն՝ ընտրություններում լավ արդյունքներ ունենալու բոլոր նախադրյալներն ունի, և, ըստ Բաղդասարյանի, միանգամայն հավանական է, որ իշխանությունները վախենում են նրանից։



Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
Самое популярное