Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը թեժանում են. նորանշանակ տնօրենին թույլ չտվեցին մտնել դպրոց (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրու Չարենցի անվան թիվ 25 դպրոցն այսօր կրկին փոթորկվել էր. ծնողներն արգելեցին դպրոց մտնել նորանշանակ տնօրեն Իրինա Բաղդասարյանին, վերջինս էլ պնդեց, որ միևնույնն է ` հրաժարական չի տալու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս դպրոցում նախ գործադուլ էին կազմակերպել, հետո դասադուլ։ Ծնողներն ու ուսուցիչներն ուզում են, որ իրենց դպրոցի տնօրենը լինի Մերուժան Մինասյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ 5 տարի ժամկետով դպրոցի տնօրեն է նշանակվել Իրինա Բաղդասարյանը, և մարզային կառույցի ներկայացուցիչները նորանշանակ տնօրենին պետք է ներկայացնեին դպրոցի աշխատակազմին։ Ծնողները, իմանալով Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշման մասին, հավաքվել էին դպրոցի մոտ, փակել էին դուռը ու գոռում էին. «Ամո՜թ, հեռացի՜ր»։

Չնայած դպրոցի մուտքի մոտ եկած ոստիկաններին, նորանշանակ տնօրենին այդպես էլ չհաջողվեց մուտք գործել դպրոց:

Դպրոցի աշխատակազմն ու ծնողները դեռ նախորդ տարվանից են դեմ Իրինա Բաղդասարյանի պաշտոնավորմանը։

«Մենք տարբեր ատյանների ենք դիմել ու արդար որոշում պահանջել՝ ունենալով մի քանի հիմք։ Նախ այն, որ ընտրության ժամանակ մեր դպրոցի թեկնածուն ավելի շատ էր ձայներ հավաքել, հետո Իրինա Բաղդասարյանի մասին իր նախկին աշխատակազմի կարծիքը: Մենք չենք ուզում, որ նա ղեկավարի քաղաքի լավագույն դպրոցը»,- ասաց դպրոցի ծնող Հասմիկ Սահրադյանը։

Նա վստահեցրեց, որ իրենց նախաձեռնության հետ մանկավարժական հանրույթը կապ չունի. դասադուլն իրենց որոշումն է ու այն կշարունակեն այնքան ժամանակ, մինչև հասնեն իրենց նպատակին:

Ծնողները ստեղծված իրավիճակում մեղադրում են Տիգրան Ավինյանին, որի առաջարկով էլ նորանշանակ մարզպետը ստորագրել է Իրինա Բաղդասարյանին տնօրեն նշանակելու որոշումը:

«Թող Տիգրան Ավինյանը գրավոր ներկայացնի այն փաստարկները, ինչի հիման վրա Իրինա Բաղդասարյանին են նշանակել տնօրեն»,-ասացին նրանք:

Ծնողները պնդեցին` սա ոչ այլ ինչ է, քան հովանավորչություն, ծնողների խոսքով` Ավինյանը պաշտոն է տվել Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քրոջը:

Նորանշանակ տնօրեն Իրինա Բաղդասարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չնայած ստեղծված իրավիճակին` ինքը հրաժարական չի տա:

«Եթե ոչ այսօր, ապա վաղը մուտք կգործեմ դպրոց»,- նշեց նա` ավելացնելով, որ կադրային ջարդի մասին լուրերը հերյուրանք են։ Անդրադառնալով դպրոցի զարգացման հեռանկարին` Բաղդասարյանը նշեց, որ առաջին հերթին պետք է փոխվի կրթօջախի մթնոլորտը:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգիչ համարեց աշակերտների` դասի չներկայանալը։ Իսկ ինչ վերաբերում է ծնողների մտադրությանը, որ երեխաներին այլ դպրոց կտեղափոխեն, ապա պաշտոնյան նշեց` դա իրենց որոշումն է։

«Իրենց կամքն է, մենք այս պահին օրենքի տառին համապատասխան գործառույթներ ենք կատարում»,- ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք ` այս դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Ստեփանյանի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո։ Թափուր տեղի համար մրցույթ էր անցկացվել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մրցույթին մասնակցել էր 7 հավակնորդ։ Կրկնակի քվեարկությամբ կառավարման խորհրդին չէր հաջողվել տնօրեն ընտրել. երկու թեկնածուների ընտրությունը թողնվել էր փոխվարչապետի հայեցողությանը։ Տիգրան Ավինյանը մարզպետին առաջարկել էր Իրինա Բաղդասարյանի թեկնածությունը, մինչդեռ դպրոցը որպես տնօրեն տեսնում է նույն հաստատության ուսուցիչ Մերուժան Մինասյանին, որի օգտին գրանցվել էր 4 քվե, իսկ մյուս թեկնածուի` Իրինա Բաղդասարյանի օգտին` 2:

FT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны
Самое популярное