Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը և իր ամենավստահելի փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ղեկավարել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր տևական ժամանակ ապահովել են իրենց անվտանգությունը և կատարել են տարբեր անձանց հետևելու, նրանց մասին տեղեկություններ հավաքելու առանձին հանձնարարություններ։

Արսեն Թորոսյանը և Արտյոմ Սմբատյանը ձևավորել և իրենց տրամադրության տակ տևական ժամանակ ունեցել են ոստիկանության  նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր հետևել են նշված պաշտոնյաների համար հետաքրքրություն կամ վտանգ ներկայացնող անձանց, տեղեկություններ են հավաքել նրանց վերաբերյալ, բացի այդ ապահովել են, որ իրավապահները չկարողանան աննկատ վերահսկեն նշված պաշտոնյաներին, այսինքն խմբի անդամները, շրջապատի համար աննկատ շրջելով Արսեն Թորոսյանի կամ Արտյոմ Սմբատյանի հետ, հեռվից-հեռու դիտարկել են, թե արդյոք իրավապահները վերջիններիս հետևո՞ւմ են, թե ոչ, իսկ դա արել են, որպեսզի իրավապահ մարմինների աշխատակիցները չկարողանան հետևելու միջոցով տվյալներ ստանան, պարզեն Արսեն Թորոսյանի և Արտյոմ Սմբատյանի կասկածելի հանդիպումները և գործարքները։

Խումբը ձևավորվել և անմիջականորեն վերահսկվել է Արտյոմ Սմբատյանի կողմից, ով ՀՀ ՊԵԿ-ի օպերատիվ մարմնի նախկին աշխատակից է, իսկ անձանց հետևելու հանձնարարականները տրվել է անձամբ Արսեն Թորոսյանի կողմից։ Խմբի անդամները հետևել են   իրենց հակադրվող տարբեր պաշտոնյաներին և բժշկության ոլորտի հետ առնչություն ունեցող, իրենց քննադատող անձանց։ Խմբի անդամները հետևել են նաև նշված պաշտոնյաների կանանց։

Հատկանշական է, որ ոստիկանության գաղտնի ծառայության նախկին այդ աշխատակիցները իրենց «աշխատանքի» համար անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են վարձատրվել։ Կան տեղեկություններմ, որ նշված պաշտոնյանների հանձնարարությամբ նրանք տարբեր հաստիքների վրա աշխատանքի են ընդունվել պետական հիվանդանոցներում։ Այս պարագայում հարց է առաջանում արդյոք նրանք կատարել են օրինական իրենց պարտավորությունները և Թորոսյանին ու Սմբատյանին ծառայություններն են մատուցել զուգահեռ, թե՞ նրանց նշանակումը պետական հաստատություններում եղել է աշխատավարձ վճարելու ոչ օրինական միջոց։

Արսեն Թորոսյանը իրավապահ մարմիններից հատկապես սկսել է նման կերպ պաշտպանվել իր տեղակալ Արսեն Դավթյանին կաշառք ստանալու պահին բռնելուց հետո, քանի որ կասկածել է, որ ԱԱԾ աշխատակիցների թիրախում կարող է հայտնվել նաև ինքը։

Խմբի գոյության և կատարված գործողությունների մասին 2020 թվականի սկզբներին հայտնի է դարձել ԱԱԾ աշխատակիցներին, նրանք պարզաբանել են բոլոր մանրամասները, թե խումբն ով է ղեկավարում, ում պատվերներն են կատարում, ում են հետևել, ինչ տվյալներ են ստացել, որ հիվանդանոցներում են որպես աշխատողներ հրամանագրվել։ Այդ ամենի մասին անմիջապես զեկուցվել է վարչապետին, առաջարկելով վնասազերծել խմբի անդամներին և նրանց ղեկավարող վերոհիշյալ պաշտոնյաներին, սակայն վարչապետը կտրականապես դեմ է եղել և արգելել է բռնել խմբին, ավելին հանձնարարել է դադարեցնել Արսեն Թորոսյանի, Արտյոմ Սմբատյանի և խմբի անդամների նկատմամբ բոլոր միջոցառումները ու այլևս այդ հարցով չզբաղվել։

Դրանից հետո խումբը շարունակել է անարգել գործել, կատարելով իր հովանավորների հանձնարարությունները։ Այս խմբի գոյությունը հիշեցնում է Վանո Սիրադեղյանի գործելավոճը մի տարբերությամբ, որ նա ձևավորել էր ոստիկանության գործող աշխատակիցներից կազմված պրոֆեսիոնալ խումբ, ովքեր ոչ միայն զբաղվում էին անցանկալի մարդկանց մասին տեղեկություններ հավաքելով, այլև անհրաժեշտության դեպքում պլանավորում և իրականացնում էին նրանց սպանությունը։

Սուրեն Պապիկյանի դատվածության մասին ոչ գաղտնի, պաշտոնական տվյալն ընդամենը փոխանցելու համար ՀՀ ԱԱԾ գնդապետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, քրեական հետապնդում սկսվեց, նա աշխատանքից ազատվեց` նույնիսկ առանց հաշվի առնելու, որ նրա առնչությունն այդ ամենի հետ հաստատող որևէ ծանրակշիռ ապացույց չկար։ Վ

երջին երկուսուկես տարիների ընթացքում առանց բավարար ապացույցների, կամայական, զուտ անձնական քմահաճույքով պայմանավորված աշխատանքից ազատվեցին կամ քրեական պատասխանատվության ենթարկվեցին իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցներ, սա է իրականությունը, հներին ու նորերին պատժելու հարցում խտրական մոտեցումը։ Հուսանք, որ Գլախավոր դատախազը ԱԱԾ-ից կստանա պատշաճ պարզաբանումներ և կտա պաշտոնական ընթացք, այլապես մամուլը ստպված կլինի կրկին անդրադառնալ նյութին և հրապարակել նոր փաստեր ու տվյալներ։

Առկա տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Պատրատ ենք հրապարկել եղած պնդումների վերաբերյալ նաև իր տեսակետը։

Աննա Սիմոնյան

http://politik.am/

Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
Самое популярное