Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատերազմները հաղթում են ոչ թե գեներալներն ու իրենց բանակները, այլ նրանց ուսուցիչները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարևորելով ուսուցչի դերը` մեծն Թումանյանը դեռևս 1917 թվականին գրել է. «Մենք պատերազմի շրջանում ենք, երբ ռազմիկի արժեքը շատ է բարձրացել, սակայն չպիտի մոռանալ, որ կա նաև խավարի ու լույսի պայքար, և այդ պայքարի մեջ ամենածանր և դժվարին պարտականությունը ընկած է հայ ուսուցչի վրա...»: Ուսուցչի առաքելությունը և գիտելիքի ու դաստիարակության դերը ներկայումս ավելի է կարևորվում, երբ գտնվում ենք արժեհամակարգային, քաղաքական, տնտեսական ու սոցիալական խոր ճգնաժամի մեջ և կանգնած ենք սերնդային աղետի, պետականության ու հայրենիքի կորստի ռեալ սպառնալիքի առջև:

Նժդեհն ասում էր. «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»: Հետխորհրդային Հայաստանում արժեքների արմատական փոփոխությունները, կրթության ոլորտում իրականացվող «բարեփոխումները» նվազեցրեցին մանկավարժի՝ որպես գիտելիք և դաստիարակություն տվողի դերը: Արդյունքում ժամանակակից կրթական միջավայրում կամաց-կամաց սկսեցին պակասել մի կողմից՝ մանկավարժ-դաստիարակների նկատմամբ ձևավորված սովորութային-մշակութային հարգանքն ու պատկառանքը, իսկ մյուս կողմից՝ մանկավարժների պատասխանատվությունը՝ սերնդի կրթման ու դաստիարակության նկատմամբ: Հետխորհրդային Հայաստանում մենք հետևողականորեն քայքայեցինք կրթական ու գիտական համակարգը, նվաստացրեցինք ուսուցչին, դասախոսին ու գիտնականին. քաղաքականացրեցինք ու ապականեցինք կրթության տաճարները՝ դպրոցներն ու բուհերը, ներգրավելով նրանց ընտրակեղծարարության գործընթացներում, արդյունքում, ցավոք, գիտելիքն ու կրթությունը հասարակության գերակշիռ մասի համար այլևս դադարել են արժեք լինելուց:

Իսկ վերջին 2,5 տարում էլ ավելի արագ տեմպերով շարունակվում է կրթության ու գիտության փլուզման քաղաքականությունը՝ արժեզրկելով գիտելիքն ու կրթությունը, ուսուցչին ու գիտնականին, խրախուսելով գորշությունն ու միջակությունը: Եվ դա միանգամայն հասկանալի է ու օրինաչափ, չէ՞ որ դեռ ժամանակին Գալիլեո Գալիլեյն է ասել. «Աշխարհում չկա ավելի մեծ ատելություն, քան տգիտության տածած ատելությունը գիտության հանդեպ»: Իսկ հայ ժողովրդի պատմության ու հայոց լեզվի ժամերի կրճատումը պարզապես դավադրություն էր սեփական ժողովրդի ու պետության նկատմամբ: Սակայն ցավալին այն է, որ այսպիսի խնդրի առջև կանգնած ենք եղել մեր պատմության գրեթե բոլոր ժամանակահատվածներում, և մանկավարժը մեր երկրում գնահատված չի եղել, բացառությամբ գուցե խորհրդային տարիների, ինչի մասին վկայում է Հովհաննես Թումանյանի՝ 20-րդ դարի սկզբին տպագրված «Հայ ուսուցչի դատը» հոդվածը:

«Գործիչների մեջ գուցե ամենակարևորն ու ազնիվը, և՛ ընտանիքի համար, որ զավակներն է կրթում, և՛ հասարակության համար, որ գիտակից անդամներ է պատրաստում, և՛ պետության համար, որ ազնիվ քաղաքացիներ է հասցնում, և՛ աշխարհքի համար, որ լուսավոր մարդիկ է տալիս, նա՝ ուսուցիչը, ունեցել է գրեթե ամենավատթար վիճակը մեր մեջ։ Նա միշտ եղել է հալածված ու թափառական..., սիրտը կոտրած, լքված, բեկված ու արհամարհված։ Անհետաձգելի լուծումն է պահանջում հայ ուսուցչի դատը...: Ժամանակն է ստեղծելու մի բարձր ընտրյալ ինստանցիա, մի ձեռնհաս մարմին, որ կարողանար ցանկալի բարձրության վրա դնել հայ դպրոցական գործը և ապահովել հայ ուսուցչի վիճակը անվերջ անակնկալներից ու կամայականություններից»,- գրել է Թումանյանը։

Այնինչ դեռևս հնագույն ժամանակներից ի վեր, սկսած մեծագույն ուսուցիչներ և իմաստուններ Արիստոտելից, Սոկրատեսից, ուսուցիչը (մանկավարժը) բոլոր ժողովուրդների, ազգերի ու հասարակությունների համար համարվում է ամենասիրված մարդը: Ուսուցչի մասնագիտությունը չափազանց հարգված է, և աշխարհի շատ երկրներում հասարակությունները յուրահատուկ ընդգծված հարգանք ու պաշտամունք են տածում այն մարկանց նկատմամբ, ովքեր դաստիարակում և գիտելիք են տալիս իրենց զավակներին: Մանկավարժը ձևավորում է մարդկության բարոյական կերպարը, հասարակության ապագան, նրա տնտեսության, գիտության ու մշակույթի ապագան: Շատ ժողովուրդներ իրենց հասարակության ամենահարգված մարդկանց՝ անկախ մասնագիտությունից, «ուսուցիչ» են կոչում:

Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն այն կարծիքին էր, որ «դպրոցական ուսուցչի կոչումը ամենաբարձր կոչումն է երկրի վրա, դպրոցական ուսուցիչները տիրապետում են այնպիսի իշխանության, որի մասին վարչապետներն անգամ չեն կարող երազել»: Հնուց ի վեր Ճապոնիայում, երբ մարդիկ ցանկանում են որևէ մեկի նկատմամբ ընդգծել իրենց հատուկ հարգանքը, նրան դիմում են «Ուսուցիչ»: Ի դեպ, այստեղ կայսրերը միայն իրենց ուսուցիչների առաջ են ոտքի կանգնում: Իսկ Թուրքիայում ուսուցիչը համարվում է ընտանիքի ամենացանկալի և հարգարժան մարդկանցից մեկը՝ գիտակցելով, որ առանց դաստիարակության և որակյալ կրթության իրենց երեխաները չեն կարող լիարժեք մարդ դառնալ:

Դպրոցների շրջանավարտներն իրենց ուսուցչին հանդիպելիս խոնարհվում են և համբուրում նրանց ձեռքերը՝ ի նշան երախտագիտության: Ուսուցիչը տալիս է ամենաարժեքավոր բանը՝ գիտելիք և դաստիարակություն, ինչը լույս է խավարի մեջ, նա ցույց է տալիս իր աշակերտին ճիշտ ճանապարհը մարդկանց աշխարհում, երեխաների համար բացահայտում է բնության ու մարդկության զարգացման փիլիսոփայությունը, իսկ գիտելիքով զինված մարդը ամենահզորն է և պաշտպանվածը: Գիտել իքը, որպես փարոս, առաջնորդում է մարդուն իր ողջ կյանքում և լուսավորում է նրա ճանապարհը: Ըստ նշանավոր փիլիսոփա Սենեկայի, «ուսուցչի կոչումը շատ բարդ ու դժվար է, դրա համար էլ, եթե աստվածները ուզում են նրան պատժել, ուսուցիչ են դարձնում»:

Իմաստուն, հասուն և ավանդապաշտ ազգերը կրթության ու գիտության վրա կատարում են հսկայական ներդրումներ, առատորեն վճարում են ոլորտի աշխատակիցներին՝ լավ իմանալով, որ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում, որ կրթության և գիտության ոլորտը ամենաարդյունավետն է և խոստումնալիցը ներդրումների համար: Պատահական չէ, որ զարգացած երկրներում մեկ շնչի հաշվով կրթության եւ գիտության վրա բյուջետային հատկացումները կազմում են 2,5-4 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանում այն տատանվում է ընդամենը 100 դոլարի սահմաններում: Մենք հաղթեցինք ղարաբաղյան առաջին պատերազմում, ինչու չէ, նաև խորհրդային դպրոցի ու ուսուցչի շնորհիվ, իսկ 2020-ին պարտվեցինք նաև մեր փլուզված կրթական համակարգի հետևանքի՝ տգիտության, ապաշնորհ կառավարման ու բարոյական ցածր որակների պատճառով:

Մենք Իսրայելի օրինակով կարող էինք առանց պատերազմի խաղաղություն պարտադրել թշնամուն, եթե լուրջ վերաբերվեինք պետությանը, դպրոցին ու գիտությանը, իսկ հայի մտավոր կարողություններն անսահման են: Պատահական չէ, որ Գերմանական Կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը գտնում էր, որ «բոլոր պատերազմները հաղթում են ոչ թե գեներալներն ու իրենց բանակները, այլ նրանց ուսուցիչները»: Մեր հասարակության այսօրվա բարոյազուրկ վիճակը մեզ պարտադրում է ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ հասարակության շրջանում վերականգնել սերն ու ձգտումը գիտելիքի ու կրթության նկատմամբ և բարձրացնել դաստիարակների, ուսուցիչների եւ դասախոսների երբեմնի հեղինակությունը եւ պատասխանատվությունը երեխաների ու ուսանողների դաստիարակության ու կրթման, ինչպես նաեւ նոր արժեհամակարգի ձևավորման եւ ազգային սովորույթների ու արժեքների փոխանցման և պահպանման գործում:

Այդ նպատակով անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել հասարակության շրջանում հեղինակություն վայելող անվանի մարդկանց, մտավորականների, հոգևորականների, քաղաքական, պետական, մշակույթի ու գիտության անվանի գործիչների հանդիպումներ ուսանողների եւ աշակերտների հետ: Այս գործում դաստիարակչական կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաեւ մամուլն ու հեռուստաընկերությունները: Գտնում եմ նպատակահարմար՝ դպրոցների բարձր դասարաններում մտցնել «Ազգային արժեհամակարգ» առարկա, որի նպատակը կլինի վերադարձը հայի ազնվագույն տեսակին ու մարդկային բարձր որակներ կրող սերնդի դաստիարակությունը: Դասախոսների եւ ուսուցիչների ընտրության ժամանակ, մասնագիտական որակներից բացի, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև նրանց բարոյական եւ մարդկային կերպարին:

Շատ կարևոր է նաև նրանց սոցիալական ու բարոյական պաշտպանվածության արդյունավետ համակարգի ձևավորումը և ներդրումը: Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրել են, թե ինչպես են կարողացել տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտում դառնալ առաջատար, նա պատասխանել է. «Մենք ուսուցիչների համար սահմանել ենք նախարարի աշխատավարձ, դիվանագետի անձեռնմխելիություն եւ կայսրին վայել մեծարանք»: Շատ երկրներում, արժևորելով մանկավարժի աշխատանքը, բացի բարձր աշխատավարձ վճարելուց, նախատեսում են նաև լրացուցիչ արտոնություններ: Օրինակ՝ Իսրայելում վեց տարի աշխատելու դեպքում դպրոցի ուսուցիչներին տրամադրվում է մեկ տարի տևողությամբ ստեղծագործական վճարովի արձակուրդ:

Լեհաստանում յուրաքանչյուր մարզ իր ուսուցիչներին տրանսպորտով անվճար երթևեկելու կտրոններ կամ սուպերմարկետներից ապրանքներ գնելու 50 տոկոս զեղչեր է տրամադրում: Ֆրանսիայում ուսուցիչը ունի պետծառայողի կարգավիճակ, ինչը ենթադրում է սոցիալական պաշտպանվածության բարձր մակարդակ: Նույն Ֆրանսիայում ուսուցիչներին տրվում են տրանսպորտով երթևեկելու համար հատուցումներ և հատուկ քարտեր, որով կարող են անվճար այցելել պետական բոլոր թանգարաններ: Թուրքիայում ուսուցիչների աշխատաժամանակը բավականին կարճ է, և նրանց համար նախատեսվում են հասարակական տրանսպորտից օգտվելու զեղչեր: Չինաստանում ուսուցիչը համարժեք է պետական պաշտոնյային: Այստեղ մեծ ուսուցիչ Կոնֆուցիոսի պատվին մինչև այժմ կառուցում են տաճարներ:

Ի տարբերություն շատ երկրների, Հայաստանում ուսուցիչն անտեսված է, ստանում է չնչին աշխատավարձ և չի օգտվում որևէ արտոնությունից: Կրթության եւ գիտության ոլորտում ստեղծված իրավիճակը, առանց չափազանցնելու, ազգային աղետ պետք է որակել, ինչը լրջորեն պետք է անհանգստացնի բոլորիս: Երկրում բարձր բարոյական արժեհամակարգի ձևավորումը, արդարության հաստատումը, քաղաքացիական հասարակության կառուցումը, տնտեսության կայուն զարգացումը, բանակի հզորացումը առաջին հերթին հնարավոր է կրթության և գիտության զարգացման և այդ ոլորտի ու նրա առանցքային դերակատարի՝ մանկավարժի նկատմամբ պետության ու հասարակության հատուկ հոգածության շնորհիվ: Այդ նպատակով, մեր կարծիքով, անհրաժեշտ է ձեռնարկել անհետաձգելի քայլեր և մշակել միջոցառումների մի ամբողջ համալիր ծրագիր: «Երկրները, որտեղ առանձնակի պաշտամունք չեն տածում պետության, տարեցների, ծնողների, եկեղեցու և ուսուցիչների նկատմամբ, ենթակա է կործանման»,- ասել է Եկատերինա Մեծը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»
Самое популярное