Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունվարի 15

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ է խոստանում: Ձեզ կհաջողվի լեզու գտնել մարդկանց հետ, որոնց հետ ուրիշ ոչ ոք դա անել չի կարողանում: Շատ Խոյեր կկարողանան հաջողություններ գրանցել կարևոր գործերում, ընդ որում՝ կարևոր ոչ միայն իրենց, այլև շրջապատողների համար:

Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար. դրանցում ձեզ բնական կպահեք, և դուք անկասկած շատ հմայիչ կլինեք: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի, որոնք կարող են վերաբերել ինչպես ձեզ, այնպես էլ՝ ձեր մտերիմներին: Բոլոր դեպքերում շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք ավելի շատ կերազեք, քան կգործեք, բայց դա այնքան էլ վատ չէ. հարուստ երևակայությունն ու ամպերում սավառնելու հակվածությունը ձեզ չեն խանգարի օգտվել օրվա ընձեռած հնարավորություններից: Հավանական է՝ աջակցություն ստանաք շատ բանի ունակ մարդկանցից: Համախոհները կօգնեն զինաթափել թշնամիներին, կպաշտպանեն ձեզ հարձակումներից:

Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը: Այստեղ կարող եք վստահել ինտուիցիային, որի հուշումները հստակ ու ժամանակին կլինեն: Հաճախ դուք կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, որոնց առաջին անգամ եք տեսնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք հաջողության կհասնեք ոչ այնքան աստղերի աջակցության, որքան սեփական համառության, աշխատասիրության, գիտելիքների ու փորձի շնորհիվ: Այդ իսկ պատճառով, երբ եզրահանգումներ անեք ու զարմանաք, թե որքան շատ եք հասցրել, մի մտածեք, որ պարզապես հաջողակ եք եղել ու մի մոռացեք ինքներդ ձեզ աշխատանքի համար ոչ մեծ նվերով պարգևատրել:

Բարենպաստ օր է շփումների համար, հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ: Հավանական են հաջող զուգադիպություններ, չեն բացառվում անսպասելի հանդիպումները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Անկեղծությունն ու բարյացակամ լինելը կօգնեն ձեզ արագ շահել շրջապատողների համակրանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք, լուրեր կստանաք ուրիշ քաղաքներում ապրող ընկերներից ու հարազատներից: Հաճելի կլինի նոր ծանոթների հետ շփվելը. նրանց շնորհիվ կփոխեք ձեր կարծիքը շատ բաների մասին, կհասկանաք, թե ինչում եք ճիշտ եղել, իսկ ինչում՝ սխալ:

Դուք լավ գլուխ կհանեք գործնական հարցերից, չնայած՝ դա սովորականից ավելի շատ ժամանակ կխլի: Հրաշալի օր է սպորտով զբաղվելու, ակտիվ հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի գերագնահատեք ձեր ուժերը: Դուք շատ բանի եք ունակ, բայց ինչ-որ հարցերում օգնությունը ձեզ չի խանգարի: Համախոհների հետ միասին ոչ միայն ավելի հեշտ կհասնեք նպատակին, այլև ավելի հաճույքով կշարժվեք ընտրված ուղղությամբ: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք: Չեն բացառվում սիրային տարվածությունները, առաջին հայացքից սերը:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել: Ցանկացած ծախսի լուրջ կմոտենաք, կաշխատեք նույնիսկ փոքրիկ գումարը զուր չվատնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Առավոտյան փոքրիկ դժվարություններ կառաջանան, չեն բացառվում թյուրիմացությունները: Հաջողությունը կգա միայն օրվա երկրորդ կեսին, եթե բավականաչափ համառ ու աշխատասեր լինեք դրան հասնելու համար: Ճանապարհին խոչընդոտներ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն խանգարի, պարզապես պիտի ժամանակից շուտ չհանձնվեք:

Դուք լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, հաճախ նրանց հրաշալի խորհուրդներ կտաք: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լուծել ընտանեկան խնդիրները, որոնք վերջին շրջանում բոլորին էին վշտացնում: Ժամանակը հարմար է նաև գնումներ անելու համար. դուք անսխալ լավ իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Այն ձեզ դուր կգա ոչ այնքան նրա պատճառով, որ կնշանավորվի կարևոր իրադարձություններով, որքան այն բանի շնորհիվ, որ ոչնչով չի վշտացնի, հիասթափություններ չի բերի ու թույլ կտա լավ տրամադրություն պահպանել: Գործերը վատ չեն ընթանա մեծ մասամբ ձեր ինտուիցիայի շնորհիվ, որի հուշումները ժամանակին ու հստակ կլինեն:

Երեկոն հաճելի անակնկալներով լի կլինի: Առաջին հայացքից աննշան իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման վրա էլ շուտով կկենտրոնանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մասնագիտական տեսանկյունից հրաշալի օր է: Այն հարմար է կազմակերպչական ու ադմինիստրատիվ հարցերը լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու, աշխատանքային խնդիրները քննարկելու համար: Լրջությունն ու գործնական տրամադրվածությունը չեն նվազեցնի ձեր հմայքը: Դուք ամենատարբեր մարդկանց դուր կգաք, այդ թվում՝ նրանց, ովքեր սովորաբար շրջապատողների հանդեպ քննադատորեն են տրամադրված:

Շատ օգտակար բաներ կհասցնեք անել, բայց չարժե մոռանալ նաև հանգստի մասին: Փոքրիկ դադարներ վերցրեք ուժերը վերականգնելու համար, այդժամ մինչև երեկո կպահպանեք լավ տրամադրությունն ու հրաշալի ինքնազգացողությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է նրանց համար, ովքեր ուզում են իրենց լավագույն կողմերով ցույց տալ, շահել շրջապատողների և ազդեցիկ մարդկանց հարգանքը: Նշվածին հասնելու համար քիչ բան պետք կլինի. բավական է միայն լինեք այնպիսին, ինչպիսին կաք և ձեզ բնական պահեք: Դուք ոչ միայն համախոհներ ու գործընկերներ կգտնեք, այլ նաև օգնականներ, որոնք իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի ու խնդիրների առյուծի բաժինը:

Բարենպաստ օր է ոչ մեծ գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե նշանավորվի նշանակալի հաջողություններով ու մեծ հաղթանակներով, բայց դուք գոհ կմնաք, թե ինչպես այն կանցնի: Կուրախացնի գործերում առաջընթացը: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, և դա հաճախ կօգնի ավելի արագ հասնել դրված նպատակներին: Հազիվ թե ինչ-որ մեկը հանի ձեզ հավասարակշռությունից, ստիպի հուզվել ու անհանգստանալ:

Անցյալում կմնան ապրումներն ու տագնապները, դուք ապագային մեծ լավատեսությամբ կնայեք: Մտերիմնեը կաջակցեն ձեր բոլոր գաղափարները: Չի բացառվում՝ լրիվ նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը հաճույքով կմասնակցեն ընտանիքի բոլոր անդամները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Թեթև, արդյունավետ ու ներդաշնակ օր է: Հաջողության հասնելու համար նշանակալի ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բավական կլինի միայն անեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում, ձեզ բնական պահեք ու համագործակցեք մարդկանց հետ, որոնց համակրում եք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Դուք անջնջելի տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

Կարող եք գնումներ անել ու գործարքներ կնքել: Գործնական ինտուիցիան ուժեղ կլինի, դուք անսխալ կընտրեք ամենահեռանկարային նախագծերը: Հնարավոր են համագործակցության առաջարկներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ստիպված եք լինելու խոստովանել, որ ձեր կարծիքը միշտ չէ, որ ամենակարևորն է, իսկ վեճերի ժամանակ վերջին խոսքը երբեմն բաժին է հասնում ուրիշներին: Բայց դա օրվա միակ խնդիրը չէ: Եթե հրաժարվեք չարդարացված համագործակցությունից, լավ արդյունքների կհասնեք: Մարդիկ, ովքեր առավոտյան կվիճեն ձեզ հետ, երեկոյան կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը:

Օրը հարմար է ստեղծագործ մոտեցում, երևակայություն պահանջող ցանկացած գործի համար: Ձեր անսովոր գաղափարները շատերին կզարմացնեն, բայց ոչ ոք չի կասկածի, որ դրանք մոտ ժամանակներս իրագործելու եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston Herald
Самое популярное