Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունվարի 7

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արդյունավետ օր է: Կարող եք զբաղվել ինչ-որ օգտակար բանով, ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Շտապելու կարիք չկա. ժամանակը ծրագրած ամեն ինչին կհերիքի: Աշխատեք խուսափել խառնաշփոթից: Ավելի հեշտ կլինի հետևողական գործելը, առանց շտապելու մի խնդրից մյուսին անցնելը:

Հուզական դաշտն անկայուն է: Հատկապես բարդ կլինի տպավորվող Խոյերի համար: Նրանք կանհանգստանան ու կբարկանան դատարկ բաների պատճառով: Աշխատեք լավատես լինել: Եթե դա ձեզ հաջողվի անել, դրական փոփոխություններն էլ չեն ուշանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հավանական է սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Դուք հմայիչ կլինեք, մարդիկ կձգտեն դեպի ձեզ, իսկ դուք ինքներդ կարող եք ընտրել, թե ում հետ եք ուզում գործ ունենալ: Ինտուիցիան ուժեղ կլինի և կօգնի արագ ճիշտ տպավորություն կազմել մի մարդու մասին, որին համարյա չեք ճանաչում:

Կհաջողվի լուծել նախկինում անպատասխան մնացած հարցերը: Բանն այն է, որ ուշադիր կլինեք և հաճախ կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել: Բացի այդ, նշանի շատ ներկայացուցիչների կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ Ցուլերն ավելի արագ կհասնեն դրված նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք ամենայն հավանականությամբ ուշադրության կենտրոնում կհայտնվեք՝ կիրառում գտնելով ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չգիտես ինչու գլխի չէր ընկել: Շատերը հաճելիորեն կզարմանան: Հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ: Հաճախ դրանք կստանաք մարդկանցից, որոնց հետ արդեն գործ ունեցել եք: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնվել:

Եթե ստիպված լինեք լուծել ֆինանսական հարցերը, աշխատեք իրատեսորեն գնահատել իրավիճակը: Ցավոք, այսօր Երկվորյակները հակված կլինեն անհիմն լավատեսության ու թեթևամիտ կլինեն այնտեղ, որտեղ խոսք գնա գումարի մասին: Լսեք ավելի զգույշ մարդկանց խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա աննշան, բայց հաճելի իրադարձությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Բացի այդ, կուրախացնեն ձեզ համար թանկ մարդկանցից ստացած լուրերը: Հավանական են հաջող գնումներ: Կարող եք էկզոտիկ, անսովոր իրեր գնել. ճաշակը ձեզ հուսախաբ չի անի, դուք ճիշտ ընտրություն կանեք:

Չի բացառվում՝ ուշադրության կենտրոնում հայտնվեք և ձեր հասցեին հաճելի խոսքեր լսեք: Այսօր դուք կարող եք հավատալ հաճոյախոսություններին. մարդիկ դրանք ի սրտե կանեն: Հնարավոր են սիրո խոստովանություններ: Չի կարելի ասել, որ դրանք ձեզ համար անակնկալ կդառնան, բայց ձեզ համար հաճելի կլինի հստակ իմանալը այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հաշտ կլինեք համախոհների հետ, կկարողանաք ձեր կողմը գրավել ոչ վաղ անցյալի մրցակիցներին ու հետաքրքրել նրանց, ովքեր սովորաբար ամեն ինչի հանդեպ անտարբեր են: Հնարավոր են անսովոր առաջարկներ. առանց երկար մտածելու համաձայնեք, եթե դրանք անում են հին ընկերները և վստահելի մյուս մարդիկ:

Հնարավորություն կունենաք լուծել կենցաղային խնդիրները, տան համար օգտակար իրեր գնել: Դուք գումարը դատարկ բաների վրա չեք ծախսի, պահի ցանկություններին զոհ չեք գնա, մանրամասն կընտրեք այն, ինչը երկար ժամանակ կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադրություն դարձրեք մանրուքներին. մասերը, որոնք առաջին հայացքից աննշան են թվում, շուտով կարող են կարևոր դեր խաղալ: Հենց դիտողունակությունը կօգնի ձեզ խուսափել տհաճ պահերից ու արագ ավարտել սկսած գործերը: Շատ Կույսեր կկարողանան սովորել ուրիշների սխալների վրա՝ խուսափելով սեփականներից:

Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերներին, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Նրանք լավ նորություններ կհայտնեն: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրերն էլ հավանական են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է գործերի մասին մտածելու համար: Խոսքը հատկապես ունեցվածքի և ֆինանսների հետ կապված գործերի մասին է: Դա հենց այն ոլորտն է, որտեղ ամբողջովին կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի: Առավոտյան հնարավորություն կունենաք օգնել ձեզ համար թանկ մարդկանց, լավ խորհուրդներ տալ նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել: Ձեզ կհաջողվի բոլորին ուրախացնել, ոգեշնչել հուսահատվածներին, իսկ սիրելի մարդուն զարմացնել հաճելի անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած օր է, որը լավ լուրերով հագեցած կլինի: Շատ բան սովորելու և այնպիսի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, որը շուտով պետք կգա: Կարող եք ոչ ֆորմալ միջավայրում քննարկել գործնական և աշխատանքային հարցերը: Օգտակար կլինի սեփական մասնագիտական ապագայի մասին մտածելը: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչ պետք է սովորեք կարիերայի սանդուղքներով բարձրանալու համար:

Օրը դրական հույզերով լի կլինի: Վառ պահեր, հաջող զուգադիպություններ, ծիծաղելու առիթներ և մտերիմներին ուրախացնելու հնարավորություններ շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է: Նրա առաջին կեսին հնարավոր են անակնկալներ, անսպասելի նվերներ, ինչպես նաև զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ հաջողության ուղի կբացվի: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ միանգամից դուր կգան և ապագայում էլ չեն հիասթափեցնի: Կարող եք ամեն հարցում նախաձեռնող լինել: Շրջապատողներին ձեր գաղափարները դուր կգան:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի համար: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, անսովոր վայրերում լինելը: Այս ժամանակահատվածը բարենպաստ է նաև ուսման համար: Սակայն այստեղ էլ գերծանրաբեռնվել պետք չէ. կենտրոնացեք նրա վրա, ինչն իսկապես հետաքրքրում է ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համբերությամբ զինվեք: Նույնիսկ հասարակ խնդիրները չի հաջողվի արագ լուծել: Բայց դուք, իհարկե, չեք նահանջի և անպայման կհասնեք ձեր ուզածին: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կարող եք միանգամից կյանքի կոչել: Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ: Որպես համախոհ ընտրեք համակրելի մարդկանց, որոնց հետ համագործակցությունն օգտակար ու հաճելի կլինի:

Հավանական են անակնկալներ, ուշադրության նշաններ: Օրը հարմար է ուսման համար: Կարող եք սեմինարի, մաստեր-կլասի մասնակցել (այդ թվում՝ վիրտուալ) կամ էլ զբաղվել ինքնակրթությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի, հարմար կլինի նոր գործերի համար: Դուք արագ կգործեք և գլուխ կհանեք նույնիսկ բարդ խնդիրներից: Լավ է նախապատվությունը տաք փորձված մեթոդներին, հիմա փորձարկումների համար լավագույն ժամանակը չէ: Շատ Ջրհոսների այդ հատվածում պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի և հարմար է հանգստանալու համար: Դուք կվերականգնեք ուժերն ու ձեզ ավելի առույգ կզգաք: Կարող եք բուժիչ և կոսմետիկ պրոցեդուրաներ անցկացնել. դրանք շատ արդյունավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի, թեթև ու հաճելի օր է: Ձեզ կհաջողվի լավ արդյունքների հասնել՝ առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Դժվար չի լինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը. բավական է միայն ձեզ բնական պահեք, լինեք այնպիսին, ինչպիսին կաք: Դուք շատերի գլուխը կպտտեցնեք: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ:

Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք սիրային արկածներով կավարտվեն: Օրը հրաշալի է ստեղծագործելու, անսովոր զբաղմունքների համար: Փորձարկումներ արեք: Գործերին անսովոր մոտեցման շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»
Самое популярное