Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանն օգտագործում է փիառի համար. Սմբատ Կարախանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առաջին լրատվական»-

զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն»կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Հետևելով իրադարձություններին՝ ի՞նչ կարծիք ունեք, ձևավորված այս նոր կառավարությամբ քիչ թե շատ դրական փոփոխություններ իրականացնելով իշխող քաղաքական ուժը կպահպանի՞ իր իշխանությունը։

Հայաստանին սպասվում են ճակատագրական ընտրություններ։ Դժբախտաբար բոլոր հարցերը լուծվելու են գերտերությունների փոխհամաձայնությամբ, բայց այնուամենայնիվ կարևոր է, որ ՀՀ իշխանությունները ունենան իրենց հստակ դեմքը։ Լինենք օբյեկտիվ ու իրատես, այսօրվա դրությամբ էլ Հայաստանում գործում է այն համակարգը, որը լուծում է երկու հիմնական խնդիր՝ առաջինը ղեկավար էլիտայի կողմից իրականացվող փիառն է, երկրորդը՝ թալանը։

Պարզ է, որ ՀՀ իշխանություններից արդեն ոչինչ կախված չէ՝ ոչ ներքին հարցերը, ոչ էլ արտաքին՝ հատկապես Ղարաբաղի մասով։ Այս իրավիճակում ՀՀ կառավարությունը որքան էլ լավագույն կադրերով համալրվի, որքան էլ այդ մարդիկ տեղյակ լինեն խնդիրներից և փորձեր անեն իրավիճակը շտկել՝ համակարգը չի փոխվել, բուրգի վերևում կանգնած անձինք չեն փոխվել։ Կարեն Կարապետյանի մասին կարելի է շատ բան ասել, դրական շատ է խոսվել, բայց դա չէ կարևորը, առավել ևս այդ վեց ամսվա ծրագիր կոչեցյալը ոչինչ չի կարողանալու անել, բուրգը գործում է նույն սկզբունքներով։

-Ասացիք, որ առաջիկա ընտրություններում կարևոր դեր են ունենալու գերտերությունները։ Հետաքրքիր է հատկապես Մոսկվայի մասով՝ իշխանությունները տարիների ընթացքում շատ լավ ծառայել են Կրեմլի շահերին։ Հիմա Մոսկվան կցանկանա՞ փոխել իշխանություն այստեղ՝ իր համար նոր ընդդիմադիր գործընկերներ փնտրելով։

Այս իրավիճակում ոչ թե ծառայում են Մոսկվային, ՀՀ իշխանությունները իրենց խնդիրները լուծելու համար բոլորին են ծառայում, որից ավելի շատ են վախենում։ Հնարավոր է՝ բացահայտորեն ավելի շատ երևում է, թե Մոսկվային են ծառայում, բայց այդ ծառայելը ոչինչ չի նշանակում, որովհետև Մոսկվային այս իրավիճակը ձեռք չի տալիս, Մոսկվան չի ուզում, որ այդ խայտառակ համակարգը շարունակի մնալ, ուզում է, որ ընտրություններ լինեն, գոնե մի անգամ ժողովրդի քվեն անցնի։Մոսկվայի կաղմից որևէ միջամտություն չի լինելու, բայց բնական է, որ Մոսկվան ունի իր աշխարհաքաղաքական շահեր, այնպես, ինչպես արևմուտքը։

Իհարկե Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ, որպես ՌԴ ռազմավարական գործընկեր, բնական է, որ ավելի մոտ է Ռուսաստանին, և այստեղ հարցերն ավելի պարզ են լուծվում։ Ուղղակի միջամտություններ չեն լինելու, կարևոր է քաղաքական օրակարգի ձևավորումը։ Ոչ ոքի ձեռք չի տալիս, որ Հայաստանում ընդհարումներ լինեն։ Այն, ինչ դեկլարացիա է անում Կարեն Կարապետյանը, պետք է իրական դառնա, պետք է առաջընթաց ապահովել, զարգացնել արդյունաբերությունը՝ այդ ամենի համար անհրաժեշտ է քաղաքական կամք իշխանությունների, ընդդիմության, ժողովրդի կողմից։ Սա պետք է որոշիչ լինի ընտրություններից առաջ։ Իշխանությունները ռեսուրսները ծախելու պայքար են տանում, այդ ամենը մենք տեսանք Գյումրիում և Վանաձորում։

-Դուք նշեցիք՝ ուղղակի միջամտություն չի լինի, իսկ անուղղակի միջամտություն հնարավո՞ր է՝ այստեղ մարդկանց գործուղելով։ Օրինակ՝ Արա Աբրահամյանը պատրաստվում է առաջիկայում հստակեցնել ընտրություններին մասնակցության իր ձևաչափը։ Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունն էլ է նշվում, որ ունենալու է ակնհայտ ռուսամետ ուղղվածություն։

-Այն քաղաքական գործիչներին, որոնց դուք նշեցիք, բացառվում է, որ գործուղվեն Մոսկվայի կողմից։ Նրանք իրենց համոզմունքները գուցե ունեն, ուզում են քաղաքական ուժ ստեղծել այստեղ, բայց պետք չէ նրանց կապել Ռուսաստանի կամ Կրեմլի հետ՝ անհեթեթություն է։ Հասկանում եմ, որ թալանչիների համար դա շատ լավ տրյուկ է, բայց դա իրական չէ։

Ուզում են արևմտամետների ու ռուսամետների առճակատում ստեղծել, իրենք մնան ստվերում ու շարունակեն թալանը։ Միակ բանը, որ անհրաժեշտ է, ընդդիմության միավորումն է։ Այդ միավորումը պետք է լինի բնական ճանապարհով, ու դնեն հակառուպցիոն օրակարգ, Հայաստանը դարձնեն տեխնոլոգիաների երկիր, արդյունաբերությունը զարգացնեն, գիտությունը, նստեն մտածեն ինչ նոր տեխնոլոգիաներով կարող են միջազգային հարթակներ դուրս գալ։

Պետք է օգտագործել նաև սփյուռքի ներուժը, միայն այդ ճանապարհով և նման օրակարգ դնելով է հնարավոր փոփոխություն։ Ամպագոռգոռ բառեր պետք չէն՝ Սինգապուր, Տանզանիա և այլն։ Եթե դնեն այդ ծրագրը, ապա ամեն ինչ էլ հնարավոր է, առճակատումներ պետք չեն։ Ոչ ոք ոչ մեկին չի գործուղում։ Իսկ այն, ինչ անում է նոր կառավարությունը, զուտ փիառի համար է։

-Ձեր կարծիքով՝ Կարեն Կարապետյանը իշխանություններին պետք էր զուտ վեց ամսվա փիառի համա՞ր: Կարծում եք այդքան կարճ ժամանակվա համար նա կթողնե՞ր Մոսկվայում ամեն ինչ և կգար ու փիառով կզբաղվեր այստեղ։

 Мы предполагаем, Бог располагает: Կարեն Կարապետյանի ավելի առաջադեմ, ավելի մաքուր կառավարությունը Սերժ Սարգսյանին և քրեաօլիգարխիկ համակարգին, իհարկե, շատ պետք է, իհարկե նրան օգտագործում են փիառի համար։Եթե ուշադիր նայեք՝ կան ներքին հակասություններ, քննադատություններ, օդիոզ դեմքերի փոփոխություններ։ Բնական է՝ այդ ամենը կա, բայց դա գնում է փիառի համար։

Երբ կգա կհասնի այն իրավիճակին, որ քրեաօլիգարխիկ կլանն էլ հեռանա, կերևա ով ուր է գնում։ Կառավարությունն այդ ուժը չունի, որ դիմակայի, որովհետև նրանց ներքին ծնունդն է, ուղղակի ավելի կոսմետիկ վերանորոգված,ավելի մարդկային դեմքով հանդես եկող, չկեղտոտված։

 -Այսինքն՝ ինչ-որ փուլում կարող է սկսվել նաև Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան հակասություն։ Գուցե դրանո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանն այդպես էլ ՀՀԿ անդամ չի դառնում։

-Բնական է, որ այդ հակասությունը կլինի, որովհետև այս իրավիճակով Կարեն Կարապետյանն ու իր թիմը ամենահեռուն են գտնվում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ կարկառուն խմբակից։ Դրսից սառը հայացքով եթե նայես, ոչ մի ընդհանուր բան չկա։ Նրա քայլերը ՀՀԿ-ի դեմ են գնում, որովհետև եթե այդ ամենը կար տարիներ շարունակ՝ ինչո՞ւ չէր վերացվում։Ակհնայտ է, որ հայտարարությունների ու ելույթների մեջ հակասություն կա, մեկը մի բան է ասում, մյուսը՝ այլ։

-Իշխանության ներսում բախումներ են փաստորեն սպասվում։

-Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ ոչ մի անհնար բան չկա։ Չնայած պարզ ասենք, որ այդ համակարգի ծնունդն է, համակարգն ինքը որոշեց բերել այդ թիմը։ Բայց ամեն բան քրեաօլիգարխիկ կլանի ձեռքերում է։ Եթե ասում ենք եկեք այսօրվանից պայքարեն կոռուպցիայի դեմ, բայց մոռանանք անցյալը՝ արդեն այստեղից հասկանում ենք, որ աչքակապություն է տեղի ունենում։ Եթե Կարեն Կարապետյանը դիմի ռեալ քայլերի՝ արդեն հիմքին կկպնի, այն հիմքին, որ նրան բերել էայստեղ։ Այս պրոբլեմն էլ գուցե լուծվի կոնֆլիկտային ճանապարհով։ Գուցե հասնի նրան, որ կառավարութունը հեռանա, բայց այսօրվա դրությամբ դրա մասին խոսելն ավելորդ է, այսօր զուտ փիառ է տեղի ունենում։

 
 
Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения
Самое популярное