Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ընդամենը կոնտր քայլ է անում. Սա վերջնական տարբերակը չէ, սա մի քիչ ավելի երկար սակարկության սկիզբն է. Վիգեն Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջնական ձևակերպեց այն քաղաքական օրակարգը, որի մասին նախկինում մի քանի անգամ ակնարկել էր, և որն այսօր արդեն առաջարկում է իր հրաժարականի պահանջի փոխարեն.

«Այդ պաշտոնի և երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ, և որպես Հայաստանի վարչապետ՝ ինձ համարում եմ այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը։

Նաև պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եվ վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ։

Նաև պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։

Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»։

Արդեն դեկտեմբերի 27-ին, «Առաջին ալիքի» եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախատեսում է խորհրդակցություններ սկսել խորհրդարանական ուժերի հետ, քանի որ այսօրվա օրենսդրությամբ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ իրականացնելու երկու մեխանիզմ կա՝ վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և կամ՝ այլ տարբերակ՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ են իրականացվում, և խորհրդարանը ստանում է ինքնալուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն:

168.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է տրամաբանական այս փուլում արտահերթ ընտրությունների մասին վարչապետի առաջարկը և որքանո՞վ է հավանական այս սցենարի իրագործումը, ի պատասխան՝ քաղտեխնոլոգը նշեց.

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ շատ բան կախված է նրանից, թե ինչ հանգամանքներում է վարչապետն արտահերթ ընտրությունների առաջարկն արել: Ըստ էության, այն էլիտար խմբերը կամ որոշում ընդունող խմբերը թե՛ ներհայաստանյան, թե՛ Հայաստանից դուրս, այդ թվում նաև՝ համահայկական խմբերը կոնսենսուսի են եկել և որոշել են համակարգից դուրս հանել վարչապետին:

Վերջերս մի կանխատեսում արեցի, որ այդ խմբերը, ամենայն հավանականությամբ, կփորձեն իրար հետ պայմանավորվել և գտնել այն բանակցողին, ով վարչապետին այդ որոշում ընդունող, ազդեցիկ խմբերի կարծիքը կհայտնի, այսինքն՝ կպահանջի կոնսենսուսային հրաժարական»:

Վիգեն Հակոբյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանն իր առաջարկը կատարեց Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից մեկ օր անց.

«Կարծում եմ՝ այդ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը, որի հետ հանդիպել էին փաստացի բոլոր խմբերի ներկայացուցիչները, նախկին նախագահները, հենց իրեն ասել է, որ Նիկոլի շատ չսիրված էլիտան իրեն առաջարկում է, որ միակ ճանապարհը հրաժարականն է:

Նիկոլ Փաշինյանն ընդամենը կոնտր քայլ է անում. ասում է՝ եթե դուք պահանջում եք իմ հրաժարականը, ես առաջարկում եմ արտահերթ ընտրություններ անենք: Սա վերջնական տարբերակը չէ, սա մի քիչ ավելի երկար սակարկության սկիզբն է Նիկոլ Փաշինյանի կողմից: Այսիքն՝ այնտեղ որոշում ընդունող խմբերն առաջարկում են՝ սա, Նիկոլը առաջարկում է՝ դա: Կարծում եմ, ընդհանուր առմամբ դա բլեֆ է, ընդամենը սակարկություն է: Եվ ես, օրինակ, չեմ բացառում, որ հիմա, երբ ընդդիմությունը՝ տվյալ դեպքում՝ Հայրենիքի փրկության շարժումը, հայտարարեց, որ իրենք համաձայն չեն, որպեսզի արտահերթ ընտրություններ լինեն, առավելևս՝ Նիկոլի կազմակերպած, չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս էլ ավելի նոր առաջարկով հանդես կգա՝ չեմ բացառում, որ հայտարարի, որ, օրինակ, դուք կասկածում եք իմ անաչառությանը, որ ես կարող եմ ազնիվ ընտրություն անել, եկեք այդ դեպքում ես չլինեմ, բայց լինի մեր թիմից մեկը, ինչ մասին, հիշում եք, մի պահ բավականին ակտիվ էր խոսվում (որ հնարավոր է՝ «Իմ քայլը» հանի Նիկոլ Փաշինյանին և այլ մարդու դնի, օրինակ՝ Արարատ Միրզոյանի անունն էին տալիս):

Ես հիմա արդեն խոսում եմ սակարկության ալգորիթմի մասին. իմ կարծիքով՝ հիմա այդպիսի պրոցես է գնում Նիկոլ Փաշինյանի կողմից: Ընդդիմության կողմից (իրենք հիմա իրենց պլանկան դրել են և առայժմ չեն արձագանքում Նիկոլի որևէ առաջարկի), ասում են՝ ինչ էլ լինում է՝ առանց Նիկոլ պետք է լինի:

Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը հստակ հասկանում է, որ անունը դնի արտահերթ ընտրություն, թե չդնի, այնպես չէ, որ ինքը հաստատ վստահ է, որ իր մոտ բավականին շատ ձայներ են լինելու: Եռաբլուրը և Սյունիքի այցը ցույց տվեցին, որ եթե նույնիսկ այս պահի դրությամբ ընդդիմությունը չի կարողանում իր զանգվածային պոտենցիալը մինչև վերջ բացի դեռևս, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանն այդ զանգվածներն ունի:

Եռաբլուրն ի՞նչ էր՝ առնվազն մեկ երրորդն ուժային կառույցի ներկայացուցիչներ էին՝ թե՛ համազգեստով, թե՛ առանց համազգեստի, առնվազն ևս մեկ երրորդը վարչական ռեսուրսով մարզերից կամ մայրաքաղաքից բերված մարդիկ, որոնք բացարձակապես փաստ չէ, որ ընտրությունների ժամանակ կքվեարկեն, առավելևս՝ կքվեարկեն Նիկոլի և Նիկոլի քաղաքական ուժի համար:

Ես, իհարկե, չեմ ուզում ասել, թե ինքն ընդհանրապես մարդ չունի, դրա համար էլ ասում եմ ՝ մոտավորապես մեկ երրորդն էլ համարենք, որ իր ֆանատներն են, ինչը ևս փաստ չէ:

Որ ինքը Սյունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ խնդիրներ է ունենալու, դա փաստ է, իսկ որտե՞ղ է գարանտիան, որ այդ նույնը չի լինելու ամեն գյուղում, որ մի որոշ տոկոս մարդ իրեն չի դիմավորելու «Նիկոլ, դավաճան»-ով»:

Հարցին, թե երբ ականատես կլինենք իրավիճակի հանգուցալուծմանը, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի համար պրոցեսի ձգձգումը ինքնասպանության նման մի բան է, որովհետև որևէ հարց չի լուծվում :

Անցել է մեկ ամիս, երբ ինքը հայտարարեց, թե՝ 6 ամսվա ընթացքում ես պետք է ճանապարհային քարտեզով ինչ-ինչ կետեր լուծեմ: Մեկ ամիս անցել է, որևէ մի կետ լուծվե՞լ է: Այսինքն՝ կյանքը, պրակտիկան ցույց է տալիս, որ քանի դեռ քաղաքական խնդիրը լուծված չէ Նիկոլի հետ կապված, որևէ խնդիր երկրում չի լուծվելու, որովհետև այս իշխանությունը իշխանության լծակներին չի տիրապետում իրականում: Եթե ինքը ոստիկաններով, ինչ-որ գործողություններ է անում, դա դեռ չի նշանակում, որ ինքը կարողանում է կառավարել երկիրը, տարածքային ինքնակառավարման մարմիններին ինչ-որ մի բան ասել, որոշումներ ընդունել, առավել ևս՝ իրենք ընդհանրապես նույնիսկ չեն էլ մոտեցել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, որովհետև հիմա դեռևս բոլորը զբաղված են հետպատերազմյան սինդրոմով, ինվենտարիզացիա անելով՝ դեռ ուզում ենք հասկանալ, ի վերջո, ի՞նչ է ստորագրել և ի՞նչ չի ստորագրել»:

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное