Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ընտրել է հայ-ադրբեջանական պատերազմում իր ռազմավարությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի անվտանգության երաշխիքները

ԱՄՆ-ն ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես լիովին չձեւավորված պսեւդո-ռազմական կազմակերպություն, ներքին ու արտաքին նշանակալի խնդիրներով: Ռուսաստանն այլեւս չի թաքցնում ՀԱՊԿ-ը իրեն հնազանդ բլոկի վերածելու մտադրությունից, որի անունից մտադիր է հանդես գալ միջազգային հարաբերություններում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:

ՆԱՏՕ-ն երբեք չի ընդունի հարաբերությունների նման ձեւաչափը, քանի որ դա ուժեղացնում է Ռուսաստանի թելադրանքը ՀԱՊԿ անդամ երկրների հանդեպ: Խոշոր հաշվով, Ռուսաստանին պետք չեն այդ անդամների մեծ մասի ռազմական ծառայությունները: Ռուսաստանը շահագրգռված է հետխորհրդային տարածքում օպերատիվ ռազմական իրադրության վերահսկողությամբ, ձգտելով թույլ չտալ երրորդ կողմերի ռազմական ներկայությունը:

Շատ շուտով կպարզվի, որ ՀԱՊԿ-ն ընդունակ չէ լուծել անվտանգության խնդիրները Կենտրոնական Ասիայում, հատկապես Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո: Կենտրոնական Ասիայի պետությունների սահմանին լարվածության աճի ու հակամարտության օջախների առաջանալու դեպքում կպարզվի, որ Ռուսաստանը չի պատրաստվում իրականացնել այդ երկրների պաշտպանության գործողություններ, եւ դա կարող է արդեն հանգեցնել ՀԱՊԿ-ի փլուզմանը:
Ըստ ամենայնի, առաջիկայում Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման հարցում կարեւոր դեր է խաղալու Չինաստանը:

Հարավային Կովկասում հնարավոր է Ռուսաստանն ունի ավելի արտահայտված շահեր եւ չի ցանկանա հրաժարվել իր ներկայությունից, նույնիսկ ՀԱՊԿ փլուզման դեպքում:
ՆԱՏՕ-ն սկզբունքորեն երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից, սակայն միշտ առաջ է քաշել կարեւորագույն պայմանը՝ ՀԱՊԿ-ը պետք է ներկայացնեն բոլոր անդամ երկրները, ոչ թե միայն Ռուսաստանը: Սակայն դա տեղի չունեցավ:
Իրականությունն առայժմ այն է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթները կատարում է միայն Ռուսաստանը: Ընդ որում, պետք է ելնել նրանից, որ ՀԱՊԿ-ը որպես պետությունների բլոկ իրականության մեջ Հայաստանի ֆունկցիոնալ գործընկերը չէ, եւ խոսք կարող է լինել միայն հայ-ռուսական հարաբերությունների մասին:

Արդյոք ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն որոշակի առումով Հայաստանի անվտանգության երաշխավոր են: Իրավիճակը կարելի է դիտարկել նաեւ այդպես, սակայն միայն որոշակի պայմանական շրջանակներում:
ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն անկասկած Սեւ ծովում ու Հարավային Կովկասում ռազմական հակամարտությունները զսպող կարեւոր ուժ են:
1990-ական թվականներին, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի ավարտից հետո Հայաստանի վիճակն էապես այլ էր, երբ կային հակամարտության արագ կարգավորման սպասումներ, միաժամանակ ստեղծվել էր քիչ թե շատ կայուն իրավիճակ, երբ պատերազմի վերսկսման սպասումները մեծ չէին:

1990-ականների վերջին Ադրբեջանում իրականացվեցին նավթի ու գազի արդյունահանման նախագծեր, զարգացան Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ռազմա-քաղաքական հարաբերությունները: Շուտով այս երկու երկրները դարձան ռազմական դաշնակիցներ, ներառյալ պաշտոնական պայմանագրերը: Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմա-քաղաքական դաշինքը մեծ դեր է խաղացել տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխության մեջ:

Հարավային Կովկասում կան նաեւ Ռուսաստանի ու Իրանի շահերը, որոնք հակամետ են Թուրքիայի շահերին: Միեւնույն ժամանակ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց բարդ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ: Սա բավական տհաճ իրավիճակ է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար, բայց նրանք պետք է կատարեն իրենց պարտավորությունները Թուրքիայի հանդեպ:

Մի կողմից, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն Թուրքիայի ռազմական դաշնակիցներն են, մյուս կողմից դրա հավակնությունները զսպող կարեւորագույն դեր են խաղում: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն տեսականորեն անհնար են համարում Թուրքիայի միջամտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմին, եւ դա նկատի է առնվում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում:

Այս հարցերը մշտապես ծառացած են ԱՄՆ եւ Թուրքիայի հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ն առանցքային դեր է խաղում տարբեր վիճելի եւ ճգնաժամային հարցերով Թուրքիայի հետ բանակցություններում: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն վստահ են, որ Թուրքիայի ռազմական միջամտությունը հնարավոր չէ, սակայն ամբողջությամբ չեն բացառում դրա հնարավորությունը: Նկատի է առնվում, որ Ադրբեջանը կարող է աղետալի պարտություն կրել, որի պատճառով Թուրքիա կմիջամտի:

Այդ պայմաններում սպասումներ չկան, որ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն կարող են ռազմական ուժ կիրառել Թուրքիայի նկատմամբ, սակայն, եթե թուրքական զորքերը հատեն Հայաստանի սահմանն առանց ՄԱԿ թույլտվության, ապա ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն դա կդիտարկեն որպես ագրեսիա եւ կարող են քննարկել Հայաստանին օգնության խնդրանքը:
Միեւնույն ժամանակ, վճռորոշ նշանակություն է ունենալու այն, թե տվյալ պահին Վաշինգտոնում ով է իշխանության լինելու:

Կարելի է պնդել, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ փոխօգնության պայմանագիրը ոչ լեգիտիմ է համարում, սակայն ձգտում է չարծարծել այդ հարցը: Դրա կողքին Ադրբեջանին պարզորոշ հասկացրել են, որ Հայաստանի հետ պատերազմի դեպքում չպետք է սպասել Թուրքիայի անմիջական ռազմական միջամտությանը:
Դրանից բացի, Թուրքիան բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանին գործնականում ցանկացած ռազմական օգնություն ցույց տալ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար:

Այսպիսով, Թուրքիան արդեն ընտրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների նախապատրաստության եւ իրականացման հնարավոր սցենարների դեպքում իր մարտավարությունն ու ռազմավարությունը:

Նյութի աղբյուրն` այստեղ

«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet
Самое популярное