Ռուսաստանը կօգնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին պահպանել Ղարաբաղի հուշարձանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆnews-r.ru-ն գրում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում մշակութային և պատմական ժառանգության վիճակը: Առաջիկայում հանձնաժողովը կսկսի ուսումնասիրել այդ հարցը: Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է միջազգային մասնագետներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Փորձագիտական խմբում ընդգրկվելու են միջազգային կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը անմիջական մասնակցություն կունենան գործընթացում:
Իր հերթին, Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը համոզմունք է հայտնել, որ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը պետք է անմիջականորեն ներգրավվեն Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը և Ադրբեջանը:
Շվիդկոյը նաև հստակեցրել է, որ Արցախում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության համար կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները:
Ավելի վաղ Հայաստանը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ պահանջելով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը Ադրբեջանի վանդալիզմից: Բաքվին մեղադրել են Արցախում մշակութային ու պատմական հուշարձանները պղծելու մեջ: Հայաստանի գլխավոր դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի կողմից զանգվածային վանդալիզմի փաստեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը