Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաստիարակության 20 սխալ, որ թույլ են տալիս ծնողները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ


Ծնողներն իրենց երեխաների համար միշտ միայն լավն են ուզում, սակայն երբեմն դաստիարակման սխալ մեթոդներ են ընտրում:

Նույնիսկ ամենբարի մտադրությունները կարող են տարիներ անց ծանր հետևանքներ ունենալ (այդ թվում նաև ինքնասպանություններ ու սպանություններ):

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 հիմնական սխալները, որոնք թույլ են տալիս ծնողները երեխաներին դաստիարակելիս: Այսպիսով՝ երեխաներին չվնասելու համար պետք չէ.

1. Չափազանց շատ ազատություն տալ նրանց. ծնողները հաճախ կարծում են, որ որքան մեծ է ընտրության հնարավորությունը երեխայի համար, այնքան ավելի լավ, սակայն իրականում երեխաները պարզապես խեղդվում են այդ ազատության մեջ:

2. Անընդհատ գովել. շատ երեխաներ այսօր արդեն գովասանքից «կախվածություն» ունեն և ոչինչ չեն անում, մինչև չեն լսում գովասանքի խոսքեր:

3. Փորձել երջանկացնել երեխաներին. երեխաները պետք է սովորեն ինքնուրույն գտնել իրենց երջանկությունը և ծնողներին չի հաջողվի ստիպողաբար նրանց երջանկացնել:

4. Չափազանց շատ երես տալ. երեխաները սկսում են մտածել, որ երջանկությունը որևէ բան ունենալու մեջ է, ինչի արդյունքում անընդհատ վազում են նպատակների ետևից:

5. Գերծանրաբեռնել նրանց. շատ ծնողներ մտածում են, որ եթե երեխան միշտ զբաղված է, դա կպաշտպանի նրան խնդիրներից, սակայն հաճախ սա հանգեցնում է էմոցիոնալ հյուծման ու ագրեսիվության դրսևորման:

6. Մտածել, որ ամենակարևորն ինտելեկտուալ զարգացումն է. ծնողները հաճախ համոզում են երեխաներին, որ ամենակարևորը ինտելեկտուալ հաջողություններն են, սակայն նման երեխաները հաճախ հետագայում դառնում են մեծամիտ ու գոռոզ մարդ, որոնց ոչ ոք չի սիրում:

7. Կարծել, որ խիստ կրոնական դաստիարակությունը զերծ կպահի նրանց վատից և կսովորեցնի, թե որոնք են ճիշտ արժեքները. երբ երեխան տեսնի, որ այդ համակարգն այդքան էլ կատարյալ չէ, նրա վարդագույն ակնոցը կփշրվի:

8. Խուսափել կարևոր թեմաներից (օր.՝ սեքսի թեման). շատերը սարսափում են այն մտքից, որ պետք է խոսել սեքսի մասին, ուստի խուսափում են այդ թեմայից: Սակայն անտեղյակությունը կարող է շատ ավելի վտանգավոր լինել:

9. Չափազանց շատ քննադատել. սխալ է կարծել, որ խստապահանջությունը երեխաներին միայն ավելի լավն է դարձնում: Նման մարդիկ հետագայում ձգտում են հասնել միայն ամենալավին, սակայն որևէ անհաջողության դեպքում սկսում են կարծել, որ ոչինչ չարժեն: Նրանք այնպես են զայրանում, որ երբեմն կարող են դիմել նույնիսկ ինքնասպանության:

10. Ամաչեցնել, անուշադրության մատնել կամ սպառնալ. երբեք չի կարելի ասել երեխային, որ սխալի դեպքում նա սիրված չի լինի: Այս դեպքում երեխայի լավ պահվածքը պայմանավորված կլինի միայն վախի զգացումով:

11. Տարիքին անհամապատասխան պատասխանատվություն դնել նրանց ուսերին. այն երեխաները, որոնք մանկուց ստիպված են եղել ինքնուրույն հոգալ իրենց կարիքները կամ նույնիսկ խնամել փոքրիկ եղբորն ու քույրիկին, հետագայում կարող են հրաժարվել երեխա ունենալուց՝ բացատրելով, որ այլևս չեն ցանկանում դաստիարակությամբ զբաղվել:

12. Թույլ տալ նրանց երկար ժամանակ անցկացնել համակարգչի կամ հեռուստացույցի առջև, օգտագործել տարատեսակ գաջեթներ ու համակարգչային խաղեր խաղալ:

13. Թույլ չտալ նրանց ձանձրանալ. կան ծնողներ, որոնք կարծում են, որ երեխան պետք է միշտ զբաղված լինի և երբեք չձանձրանա, սակայն այդ դեպքում երեխաների մոտ չի զարգանում ստեղծարարությունը և ձանձրույթն ինքնուրույն հաղթահարելու ունակությունը:

14. Ազատել նրանց իրենց իսկ արարքների պատասխանատվությունից. հաճախ ծնողները հեռու են պահում երեխաներին պատասխանատվությունից, ինչի հետևանքով նման երեխաները հետագայում ոչինչ ու ոչ մեկին չեն հարգում և չեն գնահատում: Հարկ է հիշել, որ կորուստները մարդկանց ավելի իմաստուն են դարձնում:

15. Թույլ չտալ խաղալ «վտանգավոր» խաղեր. այն երեխաները, որոնք ավելի ակտիվ են ու հաճախ են դուրս գալիս մաքուր օդի, ավելի քիչ են հիվանդանում և հեշտ են հաղթահարում խնդիրները, քան նրանք, որոնց ծնողներն ավելի «խիստ» են:

16. Նրանց հարցեր չտալ. երբ ծողները հետաքրքրվում են իրենց երեխայի առօրյայով, նրանք իրենց ավելի սիրված են զգում և չեն ունենում քնի խանգարումներ:

17. Բարձրաձայն գրքեր չկարդալ. երբ երեխայի համար գիրք են կարդում, նա ստիպված է լինում հանգիստ նստել, չաղմկել և երևակայել: Հետագայում այս հմտությունները կօգնեն նրան ավելի հեշտ ընտելանալ դպրոցական կյանքին:

18. Չափազանց շուտ կտրել երեխային ծծակից. կա կարծիք, որ ծծակը անպաշտպանության նշան է, ուստի շատերը փորձում են հնարավորինս շուտ կտրել երեխային ծծակից՝ փոխարենը պաշտպանելու նրան:

19. Չափազանց շատ կերակրել. երեխան նման դեպքերում սովորում է գերհագեցվածության զգացումին, իսկ նրա ստամոքսը հարմարվում է սննդի նման ծավալներին ու մեծանում:

20. Ապտակել. ի տարբերություն սիրո ու փաղաքշանքի՝ ուժի գործադրումը երբեք էլ արդյունավետ չի եղել: Մանուկ հասակում «տերթոդիկյան» դպրոց անցած երեխաները հետագայում չարանում են, դառնում ավելի ագրեսիվ, կեղծ ու վախկոտ:

«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet
Самое популярное