Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պետք է հեռանա կամավոր, ցնցումները կարող են ճակատագրական լինել ոչ միայն Հայաստանի համար. Դավիթ Շահնազարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իմ խորին համոզմամբ՝ Վազգեն Մանուկյանը ոչ միայն ամենահարմար, այլև վարչապետի ամենաարդյունավետ թեկնածուն է, որովհետև մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ պարտությունը շարունակվում է, երբ կորուստները շարունակվում են և մեզ անխուսափելիորեն սպասում են բազմաթիվ ճգնաժամեր, որոնք միաժամանակ են լինելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Կարևորագույն խնդիրը անվտանգության հարցերն են, որոնք բացարձակապես լուծված չեն, և արդեն խոցված, բզկտված անվտանգությունը շարունակում է գահավիժել։ Սոցիալ–տնտեսական ճգնաժամը, եթե չասեմ՝ կոլապսը, ակնհայտ է, այդ թվում՝ հոգեբանական և ամենակարևորներից մեկը՝ մեր արժանապատվության ճգնաժամը։ Շարժումը պետք է համազգային դառնա և իշխանությունները, նրանց սպասարկող ուժերը, մեծ քանակությամբ դրսի ուժեր, թշնամական ուժեր փորձում են Վազգեն Մանուկյան– Նիկոլ Փաշինյան անձերի պայքար ներկայացնել, ինչը բացարձակապես այդպես չէ, պետք է այդ մտածողությունից դուրս գանք։ Շարժման և իշխանությունների նպատակները տրամագծորեն հակառակն են, այս իշխանությունները առաջին օրվանից սպասարկել և մինչև այսօր շարունակում են սպասարկել դրսի ուժերի շահերը»,– ասաց Շահնազարյանը։

Նրա փոխանցմամբ՝ 2018թ.–ից մինչ այսօր Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շփումներ են ունեցել Թուրքիայի պաշտոնյանների հետ։

«Փաշինյանի էմիսարները այդ շփումներն ունեցել են սեպտեմբերի 27–ից օրեր առաջ և նույնիսկ պատերազմի ժամանակ։ Առայժմ մանրամասն բացահայտումներ չեմ անի, բայց մոտ ապագայում կխոսեմ նաև դրա մասին։ Ընդամենը մի փաստ ներկայացնեմ. անցյալ տարի Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Շիրակը պետք է ազատ տնտեսական գոտի լինի, իսրայելական մի ընկերություն պետք է դա սպասարկեր, այնտեղ մեծ մաքսատուն կառուցվեց, այն պատրվակով, որ ավտոմեքենաների մեծ ներկրում կա, բավականին մեծ ծախսեր արվեցին, ինձ կարո՞ղ եք ասել՝ Շիրակը ի՞նչ ազատ տնտեսական գոտի կարող է լինել, որովհետև այնտեղ ընդհանրապես հաղորդակցություն չկա, Շիրակը տարանցիկ տեղ չէ։ Սա այն դեպքում, երբ նախորդ իշխանությունների օրոք Սյունիքն էր ազատ տնտեսական գոտի հայտարարվել, բավական էֆեկտիվ էլ գործում էր Իրանի հետ։ Այսինքն՝ այն ժամանակվանից գիտեին, որ Թուրքիայի հետ պետք է սահմաններ բացվեն, այլ բացատրություն գոյություն չունի, որովհետև աշխարհագրական իմաստով այնտեղ որևէ կոմունիկացիա Հայաստանից դուրս չկա, միակ ճանապարհը Ջավախք գնացողն է»,– ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։

Ըստ նրա՝  նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների վերաբերյալ որևէ խոսք չկա։

 «Կա ուրիշ բան, որ զինված ուժերը կանգնում են այնտեղ, որտեղ կան, իսկ այսօր հետ են քաշվում, Սոթքի օրինակը, այն, ինչ կատարվում է Սյունիքում այս իշխանությունների կողմից ոչ թե թողտվություն է, այլ այդ քաղաքականության շարունակությունն է Սյունիքում քաոս ստեղծելը»,– ասաց նա։

 Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ նոր ձևավորվելիք կառավարության խնդիրը պետք է լինի եռակողմ փաստաթղթի անորոշությունները շտկելը։

 «Այո, մենք չենք կարող դրանից հրաժարվել, բայց այդ փաստաթղթում կան շատ անորոշություններ, որոնք մինչև այսօր իրականացվում են բացառապես ի վնաս մեզ, որովհետև այս իշխանությունը չի էլ փորձում բանակցել և փորձել այդ անորոշությունները ներկայացնել գոնե ինչ–որ մասով, որպեսզի մեր շահերին համապատասխանի, անում է հակառակը։ Շարունակում է սպասարկել մասնավորապես կամ նաև Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, ինչն արել է բանակցային ամբողջ գործընթացում։ Ամիսներ առաջ ես հայտարարել էի, որ Փաշինյանի իշխանությունը բանակցում է Լեռնային Ղարաբաղում համատեղ բնակության  գոտիների ստեղծման շուրջ և առաջին հերթին, որպեսզի այդ գոտին լինի Շուշին։ Ասում են՝ Շուշին որտեղից է հայտնվել, այդտեղից է հայտնվել։ Ավելին՝ այդ պայմանավորվածությունները Ալիևի հետ եղել են, և ոչ միայն նրա հետ։ 2019թ.–ի հունվարին Փարիզում եռանախագահողների և արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշում էր ընդունվել այսպես կոչված խաղաղության միջոցառումների մասին, այն դեպքում, երբ Ադրբեջանը ակնհայտորեն պատրաստվում էր պատերազմի, հիմա խոսում են ինչ–որ պաշտպանական կառույցների մասին, բայց չէ՞ որ Փաշինյանը հնարավորություն տվեց, որ Ադրբեջանը Արցախի Հանրապետության հետ իր շփման գծով ստեղծի այդ պաշտպանական կառույցները, ես 2018թ.– ի նոյեմբեր–դեկտեմբերին ցույց եմ տվել նույնիսկ այդ կառույցները, երբ այսպես կոչված՝ զինադադարի ռեժիմի պահպանումը Ադրբեջանը բացառապես օգտագործեց դրա համար, մեծ քանակությամբ այդ բլուրները, որոնց նկարները ես այն ժամանակ ցույց եմ տվել, շատացան և դրանք հարձակողական բնույթի էին»։

Ըստ նրա՝ մեր պետականությունը, անվտանգությունը սպառնալիքի տակ է, պետք է կանգնեցնել  բազմակողմանի գահավիժումը, որը հնարավորություն կունենա իրականացնել միայն հակաճգնաժամային Կառավարությունը։

«Չափազանց բարդ խնդիր է, և դա հնարավոր է անել միայն ազգային միասնականության շնորհիվ։ Իշխանության առաջին օրվանից Փաշինյանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում ունեցել է մի նպատակ, որին ինքը հասել է, բայց ոչ ամբողջությամբ, դա պետք է կանխել։ Ցավոք, մեր հասարակությունը այսօր շարունակում է մնալ մոլորված, հիասթափված, մի մասի մոտ հուսահատություն է, հավատը կորցրել են, կա նաև մի հատված, որը չի ուզում համակերպվել, որ երկուսուկես տարի առաջ շատ մեծ սխալ է գործել։ Ժողովուրդն իր սխալների համար պետք է վճարի, մեր ժողովուրդը հիմա այդ փուլում է, ինչքան շուտ մենք կարողանանք հեռացնել իշխանությանը, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենանք մեղմելու բոլոր հետևանքները»,– ասաց նա։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ Փաշինյանն իր քաղաքականությամբ պատերազմը անխուսափելի դարձրեց։

«Իր քաղաքականությամբ նա բազմաթիվ փաստարկներ տվեց Ադրբեջանին և Թուրքիային, որով նրանք, ըստ էության, արդարացրեցին այս ագրեսիան, արդարացրեցին իրենց ռազմական հարձակումը Հայաստանի վրա, որը հիմա էլ շարունակվում է։ Սրա միջազգային հետևանքները Եվրոպան դեռ լավ չի գիտակցում։ Եվրոպայի համար «Պանդորայի արկղ» է բացվել, որ հարցերը, խնդիրները և վեճերը կարելի է լուծել ռազմական ճանապարհով, և չափազանց մեծ է վտանգը, որ շատ մոտ ժամանակներս Թուրքիան կարող է  նման ռազմական գործողություններ կատարել նաև ԵՄ երկրների նկատմամբ, և մոտակա օրերին Եվրոպայում սպասվում է ահաբեկչության նոր ալիք, դրանք այն նույն ահաբեկչական կենտրոններն են, որոնք սպասարկում էին Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, դրանք այն նույն ահաբեկչական կենտրոնի գրոհայիններն են, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանում, Նախիջևանում, և սա լրջագույն վտանգ է։ Աշխարհաքաղաքական այս ծանրագույն զարգացումներում մենք պետք է օր առաջ ունենանք հակաճգնաժամային Կառավարություն, որի ծրագրերն ու գործունեությունը պետք է հիմնված լինեն բացառապես երկու սկզբունքի վրա՝ հայրենասիրություն և պրագմատիզմ»,– ընդգծեց նա։

Շահնազարյանի համոզմամբ՝ օր առաջ Հայաստանը պետք է վերսկսի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, բայց  դա որևէ կերպ չի կարելի անել այս իշխանությունների օրոք, որոնք ըստ նրա՝ այս երկուսուկես տարիների ընթացքում ջուր են լցրել Թուրքիայի և Ադրբեջանի ջրաղացին՝ անընդհատ թուլացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։

Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կամավոր, այլապես ցնցումները կարող են ճակատագրական լինել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

««Հայրենքի փրկության շարժման» նպատակն է, որ իշխանափոխությունը անցնցում լինի, իսկ Փաշինյանը, էստ էության, հայտարարում է, որ կամ ես կլինեմ Հայաստանի ղեկավարը, կամ Հայաստանը չի լինի։ Սա շահերի բախում է, այսինքն՝ մենք գործ ունենք  մի իշխանության հետ, որի նպատակն է՝ Հայաստանի և Արցախի համար ինչքան վատ, այնքան լավ և այնքան համապատասխանում է իրենց խնդրին, որն իրենց առաջ դրվել է երկուսուկես տարի առաջ։ Այո, անցնցում, որովհետև ցնցումները ճակատագրական կարող են լինել ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Աշխարհաքաղաքական տարբեր ուժերի բախումները հիմա Հայաստանում շատ բարձր է, և Հայաստանը դարձել է այդ ուժերի բախումների փորձադաշտ, մենք պետք է դա հեռացնենք։ Սա առաջիկա իշխանությունների համար մեկ խնդիրը պետք է լինի և հանրությունը պետք է սթափվի»,– ասաց նա։ 

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное