Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լույս է ընծայվել արդարադատության գեներալ-լեյտենանտ Անատոլի Ավագյանի «Իմաստության ոսկե հանրագիտարան» գիրքը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հոկտեմբերի 29-ին Ազգային գրադարանի հյուրասրահը մարդաշատ էր. մեծապատիվ ընկերները, հարազատները, գրչակիցները եկել էին շնորհավորելու արդարադատության գեներալ-լեյտենանտ Անատոլի Ավագյանին իր նոր՝ «Իմաստության ոսկե հանրագիտարան» գրքի շնորհանդեսի կապակցությամբ:

Գրքում մեկտեղված են հայ և համաշխարհային հայտնի մտավորականների, գրողների ու փիլիսոփաների իմաստուն խոսքերը, աֆորիզմները, ինչպես նաև նրանց կյանքի հետաքրքիր դրվագները:

Դեռևս դպրոցական տարիքից Անատոլի Ավագյանը հետաքրքրություն է ունեցել առ աֆորիզմներ, տարատեսակ գրքեր կարդալիս դուրս է բերել հետաքրքիր մտքերը, հավաքել և վերջապես որոշում կայացրել՝ տպագրել գրքի տեսքով։

«Գրքի ինքնատիպությունն այն է, որ թե′ բովանդակությամբ, թե′ ձևով, թե′ կառուցվածքով էապես տարբերվում է մինչև հիմա հրատարակված գրքերից։ Այդ առումով նաև անհատականացվում է գիրքը: Սա իսկապես քրտնաջան աշխատանքի շնորհիվ ծնված գիրք է»,- նման բնորոշում տվեց «Իմաստության ոսկե հանրագիտարան»-ին հեղինակը՝ Անատոլի Ավագյանը:

 

Շնորհանդեսին ներկա էր հեղինակի եղբայրը՝ բժիշկ Վալերի Ավագյանը, ով հակիրճ, բայց լավագույնս բնորոշեց եղբոր աշխատանքը. «Դա գիրք չէ, դա իմաստության գանձարան է»։ Որդին՝ Էդմոն Ավագյանը, խոսելով գրքի մասին, մեծապես կարևորեց տեղի ունեցած իրադարձությունը և նշեց հետևյալը. «Ճանաչելով հորս վստահ էի՝ նրա մոտ կստացվեր նման արժեքավոր աշխատանք իրականացնել և ներկայացնել հանրության դատին»:

Շնորհանդեսին ներկա էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով հարցազրույցից առաջ կատակեց՝ «սակագներից չեք հարցնում չէ՞», այնուհետև նկարագրեց իր շուրջ 30 տարվա լավագույն ընկերոջը. «Անատոլին իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է: Ինձ հաճելիորեն զարմացրեց նման գիրք ստեղծելու իր նախաձեռնությունը, մասնավորապես, այս գիրքը հետաքրքիր ու ուսանելի կլինի երիտասարդների համար: Անատոլի Ավագյանի ապրած կյանքը լավագույն աֆորիզմն է, քանի որ նա ոչ միայն լավ ծնողների լավ զավակ է, ամուսին, հայր, այլ նաև շատ լավ ընկեր է: Հիշում եմ Անատոլիի ընկերության մասին կարգախոսներից մեկը՝ «Ընկերությունը նման է մի առարկայի, որից պետք է ամեն օր քննություն հանձնես ու դրական գնահատական ստանաս: Հակառակ դեպքում՝ այդ օրվանից ընկերությունը փլուզվում է»»:

Իր ընկերոջը՝ Անատոլի Ավագյանին եկել էր շնորհավորելու նաև տ.գ.թ., պրոֆեսոր, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը, ով մեզ հետ զրույցում բացի հեղինակից նաև շնորհավորեց հասարակությանը նման գիրք ունենալու հնարավորության համար.

«Այն անհրաժեշտ է, թե′ ավագ սերնդի և, թե′ երիտասարդ սերնդի համար, որովհետև ստեղծվեց մի հավաքածու, որն ընթերցողի մոտ իբրև ուղեցույց կարող է հանդիսանալ մեծանուն ստեղծագործողների աշխատանքների ընտրության հարցում: Այստեղ ամփոփված են տարբեր հեղինակների մտքեր, բայց, ըստ էության, կա Անատոլի Ավագյանի ճաշակի, իր անցած ուղու, կյանքի փորձի ազդեցությունը: Այս բոլոր աֆորիզմները ծաղկաքաղ են այն հարուստ մտքի, որի միջոցով դարավոր իմաստությունը փոխանցվում է սերնդեսերունդ»:

 

Նշենք նաև, որ ժանրի առումով սա հեղինակի առաջին գիրքն է, բայց իր կյանքի ընթացքում հեղինակել է մասնագիտական 3 գիրք. 1984 թվականին հայերեն հրատարակել է «Քաղաքացիների անձնական սեփականության դեմ ուղղված հանցագործություններ» և ռուսերեն «Քաղաքացիների անձնական գույքի գողության քրեաիրավական և սոցիոլոգական բնութագիրը» մենագրությունները, ինչպես նաև հայրենական իրավաբանական գրականության մեջ առաջին անգամ 2005 թվականին հրատարակել է կատարողական վարույթին նվիրված «Կատարողական իրավունքի ձևավորման և զարգացման տեսական-կիրառական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» ծավալուն աշխատությունը, որը ներկայացվել է, որպես դոկտորական ատենախոսություն:

2003 թվականին ծառայության կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ՀՀ նախագահի շնորհակալագրով: 2005թ. հարկադիր կատարման ծառայության համակարգի կազմակերպման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է անվանական զենքով: Պարգևատրվել է մի շարք այլ մեդալներով:

Անատոլի Ավագյանը՝ որպես հիմնադիր, մեծ ներդում ունի ԴԱՀԿ ծառայության կազմավորման և կայացման գործում: Այդ տարիների ԴԱՀԿ ծառայության առաջընթացը, կայացումը, ոլորտի ուժեղացումն ու դերի բարձրացումը մեծամասամբ կապված է նրա անվան հետ: Նա այդ համակարգի տարեգիրն է:

2007թ. ազատվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից և նշանակվել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:

2008թ․-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կադրերի վարչության պետն է:

Անատոլի Ավագյանն ընդգրկված է նաև «1000 հայազգի գեներալներ» կենսագրական հանրագիտարանում:

Армения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей
Самое популярное