Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞վ են հայտնի ԱԳՆ և ՊՆ նորանշնակ նախարարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է ՀՀ Պն նոր ղեկավարի անունը. նա, ինչպես և սպասվում էր, 1999-2000 թթ. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն է, ում ժամանակին աշխատանքից ազատել է և աստիճանազրկել Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու մեղադրանքով։ Նա նշանակվել էր Վազգեն Սարգսյանի կողմից, երբ որ նա դարձավ վարչապետ։ Եվ ազատվել է վարչապետ Արամ Սարգսյանի հետ 2000 թվականի մայիսին։ 2018թ-ի վերջերին և 2019թ-ի սկզբին նրա անունը ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում շրջանառվում էր որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում գեներալ Յուրի Խաչատուրովի հավանական փոխարինող։ Բայց այն ժամանակ լուրերը գործնական լուծումների չվերածվեցին։ Իսկ այսօր Հարությունյանն առանձնահատուկ պաշտոնյա է դարձել Հայաստանի իշխանական հիերարխիայում։ Չնայած ընդդիմադիր գործունեության փորձին` նախկին նախարարին դժվար է քաղաքական առումով ծայրահեղական անվանել։ Գեներալը հետևողական էր այն հարցում, որ Հայաստանը ռազմավարական ընտրություն է կատարում հօգուտ Ռուսաստանի։ Նա հաճախ է մասնակցել Մոսկվայում անցկացվող տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ համաժողովներին, որտեղ կշռադատված գնահատականներ է հնչեցրել, ընդհանուր առմամբ, Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Վաղարշակ Հարությունյանը այս ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ է տվել, խոսել տարբեր կարևորագույն թեմաների մասին և այն, թե ինչ մոտեցում ունի նորանշանակ ՊՆ ղեկավարը այս կամ այն հարցի, խնդրի շուրջ՝ թույլ է տալիս ավելի լավ պատկերացում կազմել, թե ում է այս դիրքը վստահել Նիկոլ Փաշինյանը:


Դիցուք՝ ի՞նչ է ասել Վաղարշակ Հարությունյանը հոկտեմբերի 27-ի մասով: Նա կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն. նախ` Ղարաբաղյան հակամարտության Մեղրիի տարբերակը, այնուհետև իշխանություն պահելու խնդիրը և, իհարկե, ֆինանսական կորուստների հարցը: 


Խոսելով ՀԱՊԿ մասին` Հարությունյանը մշտապես այն անվանել է ՀՀ անվտանգության երաշխավոր: ՌԴ-ն էլ, ըստ Վաղարշակ Հարությունյանի, տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորն է: Նշենք, որ մինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Նիկոլ Փաշինյանը չէր կիսում այդ կարծիքը: Միևնույն ժամանակ Վաղարշակ Հարությունյանը հայտարարում էր, ո ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում Հայաստանը որևէ կաշկանդվածություն չունի: 

Ի մի բերելով Վաղարշակ Հարությունյանի մոտեցումները Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` նշենք, որ հարցազրույցներից մեկում Հարությունյանը ասել է հետևյալը. «Ցավոտ լուծումը ես տեսնում եմ հետեւյալում, որ Ղարաբաղի անկախ կարգավիճակի դիմաց պետք է տրամադրվեն տարածքներ: Սա է, ուրիշ ցավոտ լուծում ես չեմ էլ կարող ենթադրել: Եթե մենք բանակցում ենք, ապա հարց է առաջանում՝ ինչ է զիջում Ղարաբաղը, Հայաստանը, ինչ է զիջում Ադրբեջանը: Սակայն հիմա զիջումների մասին խոսելը համարում եմ վաղաժամկետ: ի դեպ, Հարությունյանը ժամանակին հայտարարել է, որ եթե զիջենք Արցախում՝ հաջորդ պատերազմը լինելու է Հայաստանի տարածքում: 
Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն, նախկին նախարարն ժամանակին հայտարարել է՝. քանի որ Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղն իմն է, տարածքներն իմն են, Երևանն իմն է, այստեղ խոսել նույնիսկ փոխզիջումների մասին, համարում եմ անթույլատրելի, քանի որ Ադրբեջանը դա որպես թուլություն է ընկալում»։ 

Հարությունյանը հետաքրքիր կանխատեսում էր արել այս տարվա սկզբին, որ լայնածավալ պատերազմ մոտակա ժամանակներս չի սպասվում: Ինչպես տեսանք՝ այս հարցում Հարությունյանի կանխատեսումները չարդարացան: 

Վաղարշակ Հարությունյանը ժամանակին պաշտպանել է Սերժ Սարգսյանին՝ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հնչեցվող մեղադրանքների ֆոնին: «Մեր ռազմաքաղաքական իշխանությունն ապրիլյան գործողությունների ժամանակ շատ սառնասիրտ, պատասխանատու մոտեցավ, եթե մենք սխալ թույլ տայինք, և, ասենք՝ հայկական բանակը մտցնեինք Ղարաբաղ, հայտարարեինք մոբիլիզացիա, հասկանում եք՝ Ադրբեջանը շանտաժ էր անում, նա չէր ուզում լայնածավալ պատերազմ, խնդիր չուներ Ստեփանակերտը վերցնել: Նա ուզում էր վերցնել մի քանի բնակավայր և հետո շանտաժի ենթարկել համանախագահներին ու ասել՝ տեսեք, ես ուժեղ եմ, ես պատերազմով կվերցնեմ, բերեք ինձ նախագիծ, որը կվերադարձնի ինձ Ղարաբաղը: Նորից եմ շեշտում՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը եթե սառնասրտություն չդրսևորեր ու նույն քայլերն աներ, ինչ Ադրբեջանը, դա կբերեր լայնածավալ պատերազմի»- ասել նա: 

2018 թվականին Հարությունյանն ուշագրավ հայտարարություն է արել՝ իր պաշտոնավարման ժամանակ բանակում կաշառքի մասին, թե ինչպես էին այն ժամանակ որոշ պաշտոնյաներ խաբում զորակոչիկների ծնողներին եւ կաշառք վերցնում՝ մատը մատին չտալով նրանց երեխաների համար: Հարցին՝ Ձեր ժամանակ բանակում կաշառք կա՞ր՝ նա պատասխանեց. «Իհարկե: Հիմնական կաշառակերությունը զորակոչի պահն է: Պայքարում էինք: Ասենք թե մինչեւ վերջ մի հոգի գիտեր, թե ով ուր պիտի գնա, նույնիսկ շտաբի պետը չգիտեր: Վերջին պահին ես ասում էի՝ այս խումբը գնում է այստեղ: Բայց փողը ոնց էին աշխատում՝ ասենք, զինկոմիսարիատը պետք է ուղարկեր 30 հոգի Ղարաբաղ, մնացած 70 հոգին՝ Հայաստանի տարածքում: Հիմնականում կաշառք տալիս ասում են՝ Ղարաբաղ մի ուղարկեք: Ասենք, 100 հոգի իր մոտ գալիս է, ինքը սաղին ասում է՝ եղավ, Ղարաբաղ չեմ ուղարկի: Հետո, երբ այդ 30-ը ընկնում են Ղարաբաղ, ինքն ասում է՝ դե, չստացվեց, էս էլ ձեր փողը: Ու այն 70 հոգու փողը վերցնում է, բայց ինքը ոչ մի բան չի արել»: 

Քչերն են հիշում, սակայն Վաղարշակ Հարությունյանը ժամանակին կոչ էր անում Հայաստանին միանալ ռուս-վրացական պատերազմին, իհարկե, ՌԴ-ի կողմից: 

2009 թվականին էլ sion.ru կայքին տրված հարցազրույցում Հարությունյանը նշել էր, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միակ հետաքրքրությունը տարածաշրջանում դա ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս բերելն է: 

Ոչ պակաս ուշագրավ անձ է նաև ԱԳՆ նոր ղեկավարը: Արա Այվազյանի աշխատանքային գործունեության մասին մամուլում շրջանառվեցին բազմաթիվ տեղեկություններ: Հայտնի է նաև հետևյալը՝ նա դեմ է եղել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Դա են փաստում նրա կողմից հնչեցված քննադատական խոսքերը Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու՝ Հայաստանի Հանրապետության որոշման մասին հայտարարության առիթով: Այդ քննադատությունը նա, ըստ մամուլի, հնչեցրել է ոչ պաշտոնական շրջանակում՝ Արցախում տեղի ունեցած՝ դեսպանների հավաքի ժամանակ: 

 

 

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное