Այն, որ Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, դա խոսում է մարդկային իր ցածր որակների մասին․ Լարիսա Ալավերդյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյդ ինչպես է, որ զինադադարը հայտարարելուց հետո պատանդվում են առնվազն 6 մարդ, որոնցից 2-ը՝ 85 և 75 տարեկան ամուսնական զույգն, ընդհանրապես չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել և որտեղ են։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«30 տարի ես զբաղվում եմ պատանդներով, զինգերիներով, ցավոք սրտի, մենք չենք կարող ասել, թե ինչքան ունենք անհայտ կորած, զինգերի և պատանդ, մենք հավաքում ենք այդ տվյալները։ Եթե դա ստորագրվել է և ասում եք, որ դա ճիշտ է՝ ի՞նչ մեխանիզմներով եք դուք հետևում այդ զինադադարի պահպանմանը և ինչպե՞ս է դա գործելու՝ հարցս վերաբերում է թե՛ հայկական կողմին, թե՛ ռուսական կողմին։
Զգուշացրեք բոլոր արցախցիներին՝ հանկարծ մենակ ձեր մեքենաներով չընկնեք ճանապարհ։ Դա շատ ռիսկային է։
Վերջինն, ինչ ուզում եմ ասել՝ անձը, որը հասցրել է երկիրն այս վիճակին, նա հրաժարական է տալիս, ոչ թե պահանջում, այլ զուտ արցունքներով հրաժարական է տալիս։
Ես համոզված եմ, որ միայն իրավական մի քանի գործերից հետո, ես էլ եմ պատրաստվում դիմել դատախազություն և այլ մարմիններ՝ դա այն կոչերն են, որ հնչեցվել են անարժանապատիվ մեկի կողմից։ Երբ նա վիրավորում է, մի վիրավորվեք։ Երբ անձը խոսում է, առաջին հերթին ինքն իրեն է բնութագրում»։
Ալավերդյանը նշեց, որ կազմակերպված հանձնվելու մասին, Հանրապետության հրապարակում ցուցադրված տեսանյութն է․ «Ադրբեջանը չի հաղթել, նա ընդունել է այդ հանձնվումը, Շուշին եղել և մնում է հայկական՝ այսօր գտնվելով ոսոխի ոտքի տակ ընկած։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, դա խոսում է մարդկային իր ցածր որակների մասին»,-ասաց նա։