Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ առաքելությունը հայրենիքի հերոս դառնալն է, իսկ ձե՞րը». Eurasianet-ի անդրադարձն Արցախում տիրող իրավիճակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող խիստ լարված իրավիճակի ֆոնին լրագրողներն ամբողջ աշխարհից շարունակում են ժամանել Արցախ՝ դեպքի վայրից լուսաբանելու իրադարձությունները։ Արցախ են մեկնել նաև Eurasianet պարբերականի թղթակիցները, որոնք այցելել են Շուշի և Ստեփանակերտ՝ ականատես լինելով ծավալվող իրադարձություններին ու զրուցելով տեղի բնակիչների հետ։

Պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ, Մերձավոր Արևելքում և Կովկասում տիրող իրավիճակը ներկայացնող լրագրող Ադիրան Հարթրիքի խոսքով ՝ իրավիճակը Շուշիում վերջին օրերին կտրուկ փոխվել է:

Հարթրիքի խոսքով՝ Շուշիին մոտ գտնվող մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակը բոլորովին այլ է։ Չնայած մշտական վտանգին՝ տարբեր տարիքի մեծահասակները զբոսնում էին քաղաքում, գնումներ անում ու այլ գործերով զբաղվում։

Պարբերականի թղթակիցները գիշերակաց են գտել տեղի հյուրանոցներից մեկում, որից հետո որոշել են բարում քննարկել հետագա գործողությունների պլանը հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում։

«Մենք քննարկում էինք՝ պետք է արդյոք Արցախից դուրս գանք մյուս՝ հյուսիսային ճանապարհով, թե սպասենք մինչ առավոտ և առայժմ շարունակենք մեր աշխատանքը։  Հարևան սեղանի մոտ նստած էր զինվորական համազգեստով հայ տղամարդ, որը ծխախոտ էր ծխում և հետևում մեր խոսակցությանը», - գրում է Հարթրիքը՝ հավելելով, որ իրենք անմիջապես հարցրել են նրա կարծիքը։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակ եք դրել ձեր առջև։ Սա մեզ համար գոյամարտ է և ձեզ համար շատ կարևոր է այստեղ գտնվելը, որպեսզի կարողանաք ցույց տալ, թե ինչ է կատարվում։ Իմ առաքելությունը, հուսով եմ, Հայրենիքի հերոս դառնալն է, իսկ որն է ձե՞րը», - պատասխանել է Արթուր անունով տղամարդը՝ նշելով, որ այժմ Արցախում շատ լրագրողներ են աշխատում:

«Ես նրանց համարում եմ իրենց մասնագիտության հերոս։ Եթե դուք մեկնեք, ոչ մեկը չի իմանա, թե ինչ է այստեղ կատարվում։ Դուք պետք է մնաք»,-ասել է տղամարդը։

Հոդվածագրի խոսքով՝ այս զրույցը հարգանքի արժանի էր, սակայն իրենք գիտակցում էին, որ Արթուրն այլ իրականությունում է ապրում։ Հայերն արյունով են վճարել այդ հողում ապրելու համար, և գրեթե յուրաքանչյուր ընտանիք որևէ մեկին կորցրել է պատերազմի հետևանքով, ուստի նրանց համոզմունքներն անսասան են։

Ստեփանակերտում անցկացրած գիշերվա ընթացքում լրագրողներն այցելել են նաև նկուղներից մեկը, որտեղ պատերազմի բռնկումից ի վեր ապաստան են գտել արցախցիները։ Հենց այնտեղ էլ նրանք հանդիպել են քաղաքը լքել հրաժարվող տարեց կանանց, որոնց անկոտրում կամքն էլ առավելագույնս արտացոլել է հայերի սկզբունքները։

«Իմ որդին վիրավորում է ստացել առաջին պատերազմի ժամանակ (1990-ական թվականներին - խմբ.), իսկ թոռս սպանվել է երկրորդ պատերազմում (2016 թվականին)։ Քրոջս որդին է սպանվել… Այս պահին իմ ընտանիքից վեց տղամարդ գտնվում է  առաջնագծում», - պատմել է 70-ամյա մի բնակիչ։

«Լրագրողներն անընդհատ գալիս ու զրուցում են մեզ հետ, սակայն աշխարհը մեզ չի լսում։ Ի՞նչ եք կարծում՝ ձեզ հետ զրուցելը կփրկի՞ մեզ», - նշել է սենյակի մյուս անկյունում գտնվող 84-ամյա Իզաբելան, որից հետո վրդովմունքն ու արցունքն աչքերին հավելել. «Ես միշտ այստեղ եմ ապրել, սա իմ հողն է։ Իմ տունը վնասվել է, ես ոչինչ չունեմ, սակայն ես երբեք չեմ հեռանա»։

Հոդվածագիրը նշում է, որ փողոցներում տպավորություն է ստեղծվում, թե սպասվում է վերջին ու վճռական ճակատամարտը, սակայն տեղի հայերը, ամենայն հավանականությամբ, պայքարելու են մինչև վերջ, քանի որ այս պատերազմը բազմաշերտ դաժանության հիմքի վրա է։

Անդադար հրետակոծվող քաղաքում անցկացրած հերթական ծանր գիշերվանից հետո Հարթրիքը վարորդի հետ որոշում է կայացրել լքել Լեռնային Ղարաբաղն այլընտրանքային հյուսիսային ճանապարհով, մինչդեռ մյուս լրագրողները որոշել են շարունակել իրենց աշխատանքը:

«Երկնքում ադրբեջանական անօդաչուների փնտրտուքներով ու գնդակոծության վախով ուղեկցվող լարված ճանապարհորդությունից հետո մենք ապահով վայրում էինք՝ Հայաստանի Սևանա լճի մոտ։ Ստեփանակերտից ավելի ու ավելի անհանգստացնող լուրեր էինք ստանում. քաղաքի հրետակոծությունն աննախադեպ մասշտաբների էր հասել», - ամփոփել է հոդվածը Հարթրիքը։

Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston Herald
Самое популярное