Հայ պաշտոնյաների գեղեցկուհի դուստրերը (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆWnews.am-ը ներկայացնում է հայ պաշտոնյաների դուստրերին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը։
Նրանք երկուսն էլ ամուսնացած են եւ ունեն իրենց զավակները։

Լուսանկարում նախագահի դուստր Անուշն է։

Նախագահի դուստր Սաթենիկն՝ իր դստեր հետ
![]()

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Աննա Աբրահամյանը, նոտար է։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանեն, ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտ քաղաքում:

2000 թվականին նա ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
2005-2006 թթ. սովորել է Լոնդոնի Համալսարանի` Օրիենտալ և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժնում:
2006-2007 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական:
Նա ամուսնացած է Վիգեն Չատինյանի հետ:

Գայանե Քոչարյանը՝ ամուսնու հետ


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ունի մեկ դուստր եւ հինգ որդի։

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ունի չորս երեխա։
Նրա կրտսեր դուտսրը երգչուհի Անգելինա Գասպարյանն է



Վլադիմիր Գասպարյանի ավագ դուստրը Աննա Գասպարյանն է, ով ամուսնացած է պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ.



Աննա Գասպարյանն իր ամուսնու եւ դուստրերի հետ

ԱԺ պատգամավոր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ունի վեց երեխա. երկու որդի եւ չորս դուստր` Գայանե, Էմմա, Ռոզա և Աննա Ծառուկյանները:
