Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սենսացիա` Մոսկվայից. Պուտինը բացում է փակագծերը…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլորին է հայտնի այն իրողությունը, որ ներկայումս Հայաստանն ամենևին էլ իր պատմության ամենադյուրին փուլում չէ, որ գտնվում է: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներն եկան ապացուցելու, որ բոլոր այն ամպագոռգոռ հայտարարությունները, թե Հայաստանը, շնորհիվ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականության, կարողանում է հաջողությամբ դիմակայել իրեն նետված ցանկացած մարտահրավերի, սին դուրս եկան, չարդարացված' «ջրի երես» դուրս բերելով իրողություններ, որոնց մասին նախկինում փորձում էին լռել:

Անկասկած, ամենամեծ գերխնդիրը, որ վերջին տասնամյակի ժամանակային կտրվածքով ծառացել է Հայաստանի հանրապետության առջև, արցախյան հարցն է, որ սպառնում է լակմուսի թուղթ դառնալ մեր ողջ պետականության համար:

Մենք, որ սովորություն ունենք' մեր խնդիրների արմատը փնտրելու մեզանից դուրս ու սեփական սայթաքումների բուն պատճառ համարելու այս կամ այն պետությանը'լինի դաշնակից, թե' մրցակից, հաճախ մոռացության ենք տալիս այն պարզ ճշմարտությունը,որ օտարներից հարգանք ու համապատասխան վերաբերմունք կարելի է ակնկալել միայն այն պարագայում, երբ դու քո կեցվածքով ու սեփական երկրի հանդեպ դրսևորած սրտացավ վերաբերմունքով ապացուցում ես աշխարհին' արժանի ես հարգանքի, արժանի ես այն վերաբերմունքին, որ ակնկալում ես ստանալ դիմացինից: Ցավո'ք, պետք է նշենք, որ սա հենց այն է, ինչում մենք, մեղմ ասած, այնքան էլ չենք հաջողել:

Պարզվում է' օրերս կայացած ՌԴ Անվտանգության խորհուրդը' նախագահ Պուտինի գլխավորությամբ, մանրակրկիտ քննության առարկա է դարձրել Անդրկովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը' ուշադրությունը կենտրոնացնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:

Պետք է նշենք, որ, ի ուրախություն մեզ, ռուսները միակարծիք են եղել մեկ բանում, որ ապրիլյան վերջին իրադարձությունները եղել են հրահրված անմիջապես Թուրքիայի կողմից' նպատակ ունենալով ներքաշել Ռուսաստանին հակամարտության մեջ ու բացել անդրկովկասյան ճակատ, ինչը նշանակում է, որ ռուսները շատ լավ գիտակցում են' ով ով է և որ Ալիևն ընդամենն Էրդողանի խամաճիկն է Անդրկովկասում:

Բայց այս ողջ պատմության մեջ ամենահետաքրրականն այն է, որ Պուտինը, ըստ էության, չկարողանալով զսպել էմոցիաները, առավել նեղ շրջանակում հայտարարել է, որ Մոսկվան խիստ անհանգստացած է հայաստանյան իշխանությունների վերաբերմունքից' հանդեպ սեփական երկրի:

Պուտինը Հայաստանի ներկայիս վիճակի բուն մեղավոր համարել է բարձրագույն իշխանությանը, որ ընկած նյութական բարիքների հետևից, փոխարենը ֆինանսական միջոցներ հայթայթելու' զինելու համար հայկական բանակն, իր ողջ հույսը դրել է Մոսկվայի վրա ու ակնկալում է ռուսներից բաներ, որոնք, պայմանավորված միանգամայն օբյեկտիվ գործոններով, ներկայիս աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի պայմաններում Ռուսաստանն իրեն չի կարող թույլ տալ. չի կարող հանդես գալ բացահայտ պրոհայկական դիրքերից, քանի որ այդ կերպ կարող է Բաքվին ստիպել' ընկնելու Արևմուտքի գիրկն ու դառնալ մի նոր Վրաստան:

Այսպիսով՝ Պուտինը հասկացրել է, որ Անդրկովկասում խաղաղության գլխավոր գրավականը հայկական բանակի մարտունակությունն է, որը, սակայն, բացառապես պայմանավորված սուբյեկտիվ գործոններով, ներկայումս վտանգված է:
Անկախ այն բանից, թե ով ինչ կարծիք կարող է ունենալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, անկախ այն բանից, թե ով ինչ է մտածում Մոսկվայի վարած անդրկովկասյան քաղաքականության մասին, օբյեկտիվ լինելու համար պետք է խոստովանել' դժվար է չհամաձայնել ՌԴ նախագահի հետ:

Տարված բացառապես անձնական ունեցվածք կուտակելու մոլուցքով' շատերը մոռացել են այն մասին, որ Հայաստանի գոյության թիվ մեկ առհավատչյան հենց մենք ենք' հայաստանցիներս, և որ դրսում ոչ մեկը չի պատրաստվում ավելորդ բեռ վերցնել իր վրա ու ի վնաս սեփական երկրի' ձրիաբար ու անվերադարձ մեզ լավություն անել:

Ինչո՞ւ պետք է Պուտինը սեփական գրպանից վճարի այն զենքի համար,որ կոչված է լինելու' Հայաստանի անվտանգույունը երաշխավորելու, ինչո՞ւ պետք է ասենք կոռումպացված հայ չինովնիկների սխալների ու ամենաթողության պատճառով ՌԴ քաղաքացին սեփական գրպանից վճարի արցախցու անվտանգության համար: Եթե մենք լինեինք ռուսների տեղն՝ ինչպե՞ս կվարվեինք, երբևիցե հարցրե՞լ ենք ինքներս մեզ…

Անվիճելի է' քանի դեռ չենք սթափվել, քանի դեռ չենք ստիպել թալանչիներին հաշիվ տալ այն բոլոր հանցանքների համար, որոնց պատճառով Հայաստանը ներկայումս այս օրին է հասել, մեզ լավ բան չի սպասվում: Կներե՛ք, բայց Պուտինի փոխարեն ով էլ լիներ, սրանից լավ վերաբերմունքի մեզ չէր արժանացնելու, գլխին չէր դնելու, ման չէր տալու. եթե դու չես հարգում ինքնդ քեզ, իրավունք չունես' հարգանք պահանջելու դիմացինից. վե՛րջ:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения
Самое популярное