Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես սկսվեց և ինչ ընթացք ունեցավ 2 շաբաթ տևած լայնամասշտաբ պատերազմը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։00 սահմաններում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ուժերն անցան հարձակման։ Դրանից ժամեր անց Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հաստատվեց ռազմական դրություն եւ ընդհանուր զորակոչ, Ազգային ժողովը նիստ գումարեց, որոշումն ընդունեց, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանում հայտարարեց՝ պատրաստ է զոհվել:

Չնայած Հայաստանում զորահավաք էր հայտարարվել, սակայն զինկոմիսարիատների դիմաց հերթեր էին առաջնագիծ մեկնել ցանկացող կամավորներով, որոնք վստահ էին՝ հաղթանակը մերն է լինելու:

Այդ օրը ժամը 20:00-ի դրությամբ հայտնի դարձավ, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի առնվազն 20 ԱԹՍ, 30 ԲՄՊ, ԲՏՌ և տանկ, որից առնվազն 2-ը պայթել են ականի վրա։

Սեպտեմբերի 28

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկատվության միասնական հարթակից ամփոփ ներկայացրել է անցած գիշերվա ու սեպտեմբերի 28-ի առավոտյան դեպքերի ամփոփումը։ Այդ օրվա դրությամբ հայկական կողմն ուներ 200 վիրավոր, որոնցից մեծ մասը Երևան էին տեղափոխվել: Ամբողջ օրը սահմանին թեժ մարտեր էին, հակառակորդը կրում էր մեծ կորուստներ, դրան զուգահեռ զինկոմիսարիատների դիմաց հոսքը չէր դադարում, իսկ ամբողջ Երևանով էլ սկսեցին սահմանի համար օգնություն հավաքել:

Սեպտեմբերի 29

Ամբողջ օրվա ընթացքում ընթացան թեժ մարտեր, հակառակորդի գրոհները հետ էին մղվում,  զինված ուժերը շարունակում էին կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ընդհանուր առմամբ այդ օրվա դրությամբ հակառակորդն ունեցել է 790 մարդու կորուստ, որից 180 Քարվաճառի ուղղությամբ, 137 տանկ և զրահատեխեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ: Օդային  հարձակման ենթարկվեց Վարդենիսը։ Ադրբեջանը թիրախավորել էր գյուղի ջրատարը, ավտոբուսը, խաղաղ բնակչությանը ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչը խոցեց ՍՈւ-25 գրոհիչը, որի պատճառով օդաչուն զոհվեց:

Սեպտեմբերի 30

Սեպտեմբերի 30-ի մարտական գործողությունների հիմնական կիզակետը կրկին հյուսիսային և հարավային ուղղությունն է եղել։ Մարտերի ընթացքում ադրբեջանական բանակն  ունեցել է կենդանի ուժի 130 կորուստ, 200 վիրավոր։ Տեխնիկական կորուստները հետևյալն են՝ 29 տանկ և զրահատեխնիկա, 3 միավոր ՏՕՍ ծանր հրանետային համակարգ , 1 միավոր «Սմերչ» ՀԿՌՀ, 11 միավոր ԱԹՍ։ Հակառակորդը օդային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի՝ մասնավորապես Մարտունիի և Հադրութի ուղղությամբ։

Հոլտեմբերի 1

ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները՝ հոկտեմբերի 1-ին, Արցախում սկսված պատերազմական գործողությունների մասին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Նախագահները կրակը դադարեցնելու կոչ են արել։ Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ: Վիրավորների թվում լրագրողներ կային, նրանցից երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ՝ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզը և Ալան Կավալը:

Հոկտեմբերի 2

Հոկտեմբերի 1-2 ժամանակահատվածում հակառակորդը կորցրել է 39 միավոր զրատհատեխնիկա, 4 միավոր ՍՈւ-25 գրոհիչ, 3 միավոր ՄԻ-24 հարվածային ուղղաթիռ, 17 միավոր ԱԹՍ, մարդկային կորուստը կազմել է 830։ Ոչնչացվել է նաև հակառակորդի հրետանային դիվիզիոն։ Հակառակորդը հոկտեմբերի 2–ին կիրառել էր օպերատիվ մարտավարական LORA համակարգ։

Հոկտեմբերի 3

Արցախ մեկնելու համար կամավորներ ժամանեցին նաև Ռուսաստանի Դաշնությունից, հայրենիքը նրանց էր սպասում:

Ադրբեջանական կողմը շարունակեց կիրառել իր սպառազինությունում առկա բոլոր միջոցները, թիրախավորվում էին թիկունքում քաղաքացիական ենթակառուցվածքները, և կրկին թիրախավորվել էր մայրաքաղաք Ստեփանակերտը։ Հոկտեմբերի 3-ին իր առաջնագիծ գնալու մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Արցախ մեկնելուց առաջ նախագահը հանդիպել էր կամավորներին:

Նույն օրը երեկոյան ուղերձով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե Ցեղասպանություն թույլ տալ չի կարելի, եւ բոլորը պետք է պատրաստ լինեն իրենց բաժին կռվին:

Ամբողջ օրը կրակի դադարեցման մասին հայտարարություններ էին հնչում տարբեր երկրներից, ամենաակտիվն այդ հարցում աշխատում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հոկտեմբերի 4

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակը բարելավել էր իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը մեկնել էր առաջնագիծ` մասնակցելու ռազմական գործողություններին։

«Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին… Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին», – գրել էր նա:

Ավելի ուշ նա հայտնեց, որ  իր հրամանով Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով մի քանի հրթիռային հարված է հասցրել: Հարությունյանը հետագայում նաև հանձնարարեց դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

Հոկտեմբերի 5

ՀՀ վարչապետի մարտակոչին հետևողներ եղան, մեկ տարի առաջ զորացրվածները պատրաստ էին կրկին մեկնել առաջնագիծ:

Այդ օրը պարզ դարձավ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, և շահարկումների տեղիք չտալու համար, պարզաբանեց, թե ինչու, որպեսզի Պաշտպանության բանակը խուսափի ավելորդ զոհերից, ավելի մեծ վնասներ հասցնի հակառակորդի զորքերին:

Հոկտեմբերի 6

Մի քանի ժամ տևած համեմատաբար հանգիստ սահմանային իրավիճակը լարվեց կեսօրից հետո։ Մինչ այդ հայկական կողմը հայտնել էր, որ համեմատաբար հանգիստ գիշերվանից հետո իրավիճակը շարունակում էր կայուն լարված մնալ։ Պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Իսկ այդ օրվա դրությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չէր զրուցել Թուրքիայի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ չորս անգամ հեռախոսազրույց էր ունեցել:

Հոկտեմբերի 7

Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Մոկսվա է մեկնելու Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյրուն Բայրամովն էլ մյուս օրը մեկնեց Ժնև, սակայն այդ օրվա դրությամբ եռակողմ որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն չկար:  Reuters լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, թե հինգշաբթի օրը Ժնևում և երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղում պատերազմող կողմերին համոզել՝ բանակցություններ սկսել հրադադարի շուրջ։ Ստեփանակերտում  երկրորդ կեսից վերսկսվել էր հրթիռակոծությունը, որը շարունակվել էր ողջ գիշերվա ընթացքում։ Ադրբեջանական կողմը «Սմերչ» հրթիռով գրեթե ամբողջությամբ ավիրել էր Շուշիի Մշակույթի տունը։ Հայկական կողմի հաղորդմամբ, առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, Ադրբեջանը մարտադաշտում թողել է ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա։ Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակային խոսեց պատերազմի մասին՝ այն անվանելով ողբերգություն:

Հոկտեմբերի 8

Ողջ գիշեր Ստեփանակերտը եղել էր հրթիռակոծության տակ․ հոկտեմբերի 7-ի երեկոյան՝ 20։30-ից սկսած մինչև լուսաբաց որոշակի ընդմիջումներով հնչել էր օդային տագնապի ազդանշանն, ինչը նշանակում էր, որ երկնքում ոչ միայն անօդաչու թռչող սարք կա, այլ նաև, որ ՀՕՊ-ն էր աշխատում այն չեզոքացնելու ուղղությամբ, երկու անգամ հրթիռակոծվել էր Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցին։ Ընդ որում, Ադրբեջանի կողմից հասցված երկրորդ հարվածի ժամանակ տեղում լրագրողներ էին եղել, որոնք նկարահանում էին առաջին հարվածի հետևանքները։ Ժամը 14 -ի սահմաններում Ադրբեջանը հարավային սահմանի երկու ուղղություններով գրոհ էր ձեռնարկել, որը Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կասեցրել էին, Ադրբեջանական զինուժին պատճառվել էր կենդանի ուժի զգալի կորուստներ, խոցվել էր 9 միավոր զրահատեխնիկա: Հարավային ուղղությամբ Արդբեջանը հարձակումը սկսել էր առավոտից, սակայն, ինչպես հայկական կողմն էր հաղորդում, զոհեր տալով և տեխնիկայի կորուստով Ջեբրայիլի մատույցներում փախուստի էր դիմել:

Հոկտեմբերի 9

Հոկտեմբերի 9-ին պարզ դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություններ անցկացնելու համար  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ: Պուտինը նաև վերահաստատել էր` Մոսկվան հավատարիմ է Հայաստանի հանդեպ ստանձնած դաշնակցային պարտավորություններին և պատրաստ է միջամտել ռազմական գործողություններին, եթե դրանք տեղափոխվեն Հայաստանի տարածք:

Հոկտեմբերի 10

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնատարածն էր 1994-ի հրադադարից ի վեր: Պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

 

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное