Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ձախողվել է դեռևս սեպտեմբերի 28-29-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

—Պարոն Նահապետյան, Արցախի ՊԲ իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստ։ Երեկ հայկական կողմն ավելի վճռակա՞ն էր իր գործողություններում։ Ինչ կասեք ինչպիսին է իրավիճակը այսօր։

— Կարծում եմ, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները և այն խնդիրները, որ դրված է եղել իրենց առջև ձախողվել է դեռևս սեպտեմբերի 28-29-ին։ Որովհետև այն, որ նրանք կայծակնային հարվածով փորձեցին, բայց չկարողացան ճեղքել Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից զբաղեցրած բոլոր բնագծերը և հյուսիսային և հարավային և հարավարևելյան ուղղություններով։ Եվ այն ինչ հիմա կատարվում է, այդ օրերի տրամաբանական շարունակությունն է։ Այսինքն նրանց հարձակումները բոլոր ուղղություններով այլևս և ռազմավարական և մարտավարական առումով դատապարտված է ձախողման։ Նրանք փորձում են ձեռք բերել որոշակի բարձրունքներ, բայց այն որ նրանք պլանավորել էին կայծակնային հարվածով որոշակի ճեղքումներ իրացնել, դրանք ձախողված են։ Իսկ հայկական կողմը դեռևս լայնածավալ հարձակման չի անցել, և եթե մենք ունեցել ենք որոշ դիրքային կորուստներ, ապա մեր նպատակը եղել է միայն այդ դիրքերը հետ բերելը։ Բայց այնուամենայնիվ եթե լինի հակահարձակում, որի համար մեզ անհրաժեշտ են որոշակի ռեսուրսներ և տեխնիկական և մարդկային, ապա կարծում եմ, որ Ադրբեջանի բանակը այս 12 օրվա ընթացքում բարոյալքվել է, որովհետև նրանց զինծառայողներին և սպաներին, ինչու չէ նաև նրանց կողմից կռվող ահաբեկչական խմբերին ներկայացվել է, որ նրանց հաղթանակը շատ արագ է լինելու, իսկ հիմա բոլոր ուղղություններով նրանց կազմակերպած հարձակումները կասեցված է, և նրանց անձնակազմի մոտ, չեմ ուզում ասեմ խուճապային, բայց այնուամենայնիվ բարոյահոգեբանական վիճակի կտրուկ անկում կա և եթե հայկական կողմը որևէ ուղղությամբ փորձի ճեղքել նրանց պաշտպանությունը, ապա նրանց մոտ կստեղծվի խուճապ ոչ միայն այդմ, այլ մյուս բոլոր հատվածներում։

—Երեկ, պաշտոնապես հայտարարվեց՝ հարավարևելյան ուղղությամբ առավոտյան հրթիռակոծության հետևանքով հակառակորդը թողել է 60 զոհ, իսկ երեք բրիգադի մնացորդները, խուճապի մատնվելով, փախել են։ Կներկայացնեք՝ երեք բրիգադն ի՞նչ է ներկայացնում, որքա՞ն մարդու մասին է խոսքը։

—Այո, բայց այդտեղ չի ասվում թե ինչ բրիգադի մասին է խոսքը, քանի որ կա և հրաձգային, և մոտոհրաձգային: Կախված դրանից անձնակազմի քանակը լինում է տարբեր։ Բայց կարծում եմ, որ այդ բրիգադները, որոնք հարավարևելյան ուղղությամբ առաջխաղացել են, ոչ թե ոչնչացվել են, այլ դրանց մի մասը՝ անձնակազմի և տեխնիկայի փախուստի են դիմել։ Ամենայն հավանականությամբ այդ բրիգադները հայտնվել են ծուղակում, կրակային պարկում, այսինքն մեր կողմը որոշակի նահանջել է և հակառակորդին ներքաշել է առաջանալ և զբաղեցնել մեր բնագծերը,բայց այդ քայլով հայկական կողմը ծուղակն է գցել նրանց և նրանք հայտնվել են մեր բանակի հրթիռահրետանին հարվածների տակ։ Եվ քանի որ նրանք պատրաստ չեն եղել այդ ամենին՝ հայտնվել են խուճապի մեջ և փախուստի են դիմել։ Չեմ կարծում, որ այդ ամբողջ բրիգադը և տեխնիկան ոչնչացվել է, բայց ակնհայտ է, որ նրանք բազմաթիվ զոհեր թողնելով հետ են շպրտվել։

—Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր մարտական գործողությունները:Մեկ հայտարարվում է մեր առաջխաղացման մասին մեկ պաշտպանության։ Առհասարակ կներկայացնեք իրավիճակը։

— Պատերազմի ժամանակ դու կարող ես վերցնել ինչ-որ դիրքեր, գրավել ինչ-որ բարձունքներ, այնուհետև նահանջել ու հետո էլ այլ ուղղությամբ դիրքեր վերցնել։ Այս ամենը պետք է ընկալել, և եթե մենք ինչ որ բարձունք տվել ենք, դա չի նշանակում, որ պարտվել ենք։ Եթե սկզբից նահանջ ես ապրում, մարդկանց մոտ առաջանում է զգացողություն, որ պարտվում ենք, բայց պատերազմի ժամանակ կա ռազմական խորամանկություն և անհրաժեշտության դեպքում, այո կարող ենք որոշակի բարձունքներ և տարածքներ տալ և հակառակորդին ներքաշել այն ծուղակի մեջ, որի մեջ այսքան ժամանակ հայտնվել են։ Կարծում եմ, որ մարդիկ պետք է մի փոքր համբերատար լինեն, քանի որ  որոշակի բարձունքներ զիջելը ոչինչ չի նշանակում, քանի որ ես էլի եմ ասել և ասում եմ, որ հակառակորդը ձախողվել է,քանի որ այն խնդիրը որ դրված էր նրանց առջև չի լուծվել։ Եվ ակնհայտ է, որ այդ խնդիրը ցանկացած ուղղությամբ այլևս լուծել չեն կարող։ Եվ կարծում եմ, որ եթե մեր բանակի կողմից որոշակի նահանջ լինի դա լինելու է միայն թշնամուն ծուղակը գցելու համար։ Մեր բանակը բավականին փայլուն է աշխատում։ Իսկ թե ինչ կլինի հետագայում պետք է սպասենք, քանի որ վերջին օրերին միջազգային կառույցների կողմից ավելի առարկայական է հնչում կրակի դադարեցումը և այս խնդիրը բանակցային փուլ տեղափոխելը։ Նաև ակնհայտ է հնչում այն, որ Ադրբեջանի կողմից կռվում են ահաբեկիչները և այս ամենից բխող բոլոր հետևանքները կրում են այդ երկու պետությունները։ Հաշվի առնենք նաև այն, որ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանագիծ Դաղստանի տարածքում վերջերս նոր ղեկավար նշանակվեց, ով մասնագիտությամբ զինվորական է և մասնագիտացված է հակաահաբեկչական գործողությունների պայքարում գեներալ-գնդապետ Մելիքովն է։ Եվ դա պատահակն չի, քանի որ նրա նշանակվելու հենց հաջորդ օրը նա պարոն Նարիշկինի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի տարածքում ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանը և Թուրքիան այլևս հայտնվել են այն ծուղակում, որը պատրաստել էին հայկական կողմի համար, այն է մասնակից դարձնել իսլամական գործոնը և մի քանի տասնյակ հազար իսլամիստ ներգրավվել այս գործողություններում հաշվի առնելով, որ Ադրբեջանի զինված ուժերի այն ստորաբաժանումներն են կռվում հայերի դեմ, ովքեր հանդիսանում են Ադրբեջանի տարածքում բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Եվ Ալիևը այդ քայլով նաև լուծում էր ազգային փոքրամասնությունների անջատողական և արդարացի տրամադրությունը։ Եվ եթե Ադրբեջանում գնան իշխանափոխության,ապա այդ զոհված ազգային փոքրամասնությունների՝ թալիշների, ավարների, լեզգիների և մյուսների հարազատները կլինեն առաջին շարքերում։

Սոնա Գիշյան

www.1or.am

Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
Самое популярное