Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանաթուրքական զինուժը նշանառել է նաեւ իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողներին. հայտարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մամուլի ազգային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի զինուժի կողմից լրագրողներին թիրախաբվորելուն:

Հայտարարությունում ասվում է. «Աշխարհը պատուհասած համաճարակի պայմաններում, երբ պետություններն ու հասարակություններն ամիսներ շարունակ պայքար են մղում Covid-19-ի դեմ, երբ համաշխարհային տնտեսությունը սոսկալի վնասներ է կրում՝ սոցիալական  ծանր բեռ դնելով մարդկության մեծ մասի վրա, երբ մարդկությունը փորձում է միավորվել ընդդեմ հումանիտար այդ աղետի, ահա այս  բարդ իրավիճակում, այս տարվա  սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սանձազերծեցին Հայաստանի եւ  Լեռնային Ղարաբաղի դեմ:

Խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները՝ Ադրբեջանն ու Թուրքիան  պատերազմի այս վեց օրերի ընթացքում շարունակ նշանառում եւ սպանում են  Հայաստանի ու  Ղարաբաղի խաղաղ բնակչությանը:

Ադրբեջանաթուրքական զինուժը նշանառել է նաեւ իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողներին՝ հրետակոծելով, վիրավորելով եւ սպանելով նրանց:

Կոպտորեն խախտելով լրագրողների իրավունքների եւ մասնագիտական գործունության պաշտպանության միջազգային սկզբունքներն ու պահանջները,   պատերազմի այս մի քանի օրերի ընթացքում ադրբեջանաթուրքական զինուժի հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորվել են Ղարաբաղի Մարտունի շրջանում իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող ֆրանսիական Le Monde-ի երկու լրագրողները, իսկ նրանց ուղեկիցը՝ սպանվել:

Նշանառության են ենթարկվել  նաեւ՝

-  France-Presse լրատվական գործակալության լրագրողները,

 - հայկական «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ծառայության նկարահանող խումբը, որի օպերատորը վիրավորվել է,

 - հայաստանյան 24News․am առցանց հեռուստաընկերության լրագրողը,

 - ռուսաստանյան Дождь հեռուստաընկերության փոխխմբագիրը,  

-«ՍիվիլՆեթի»  նկարահանող խումբը,  

- «Շանթ» հեռուստաընկերության եւ tert.am  լրատվական կայքի նկարահանող խմբերին նշանառել է անօդաչու թռչող սարքը: 

Մամուլի ազգային ակումբ խստորեն դատապարտում է՝

 -  ադրբեջանաթուրքական զինուժի ագրեսիան Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ,

խաղաղ բնակչության հրետակոծությունները,

լրագրողներին նշանառելու եւ հրետակոծելու գործողությունները: 

Մամուլի ազգային ակումբը դիմում է՝

միջազգային լրագրողական կազմակերպություններին՝ կոչ անելով խստորեն դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի այսօրինակ գործողությունները, խնդիրը բարձրացնել  մարդու իրավունքների, խոսքի եւ մամուլի ազատության պաշտպանության բոլոր կառույցներում,

մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝  կոչ անելով  դատապարտել եւ խստագույն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որոնք կոպտորեն խախտում եմ միջազգային իրավունքները:

Մամուլի ազգային ակումբն առաձնահատուկ ընդգծում է ռամաճակատում աշխատող հայ եւ օտարերկրացի իր բոլոր գործընկերների աշխատանքը, որոնք իրենց կյանքը վտանգելով, արկերի պայթյունների եւ հրետակոծությունների տակ միջազգային հանրությանն են ներկայացում Ադրբեջանի եւ Թուրքիայի մեղքով աշխարհի այժմ ամենաթեժ կետի վերածված Հայաստանի եւ Ղարաբաղի մասին:

Մամուլի ազգային ակումբը լիահույս է՝

միջազգային լրագրողական համայքն իր աջակցությունը կհայտնի Հայաստանում եւ Ղարաբաղում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին,

աշխարհին կպատմի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի  նկատմամբ իրականացվող ագրեսիայի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:

միահամուռ հանդես կգա ի պաշտպանություն թեժ կետերում աշխատող հայ եւ օտարերկրացի լրագրողների կյանքի եւ մասնագիտական անարգել գործունեության իրավունքների:

 

 

Вкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией
Самое популярное