Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը կարել է բերանը և կտրել երակները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

18 օր հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող 30-ամյա կալանավոր Տիգրան Բադալյանը երեկ ծայրահեղ քայլի է դիմել։

Խցում նա կարել է բերանը և կտրել դաստակի երակը։ Տիգրանին շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց և մի քանի վիրակապ դրել ձեռքին, ապա կրկին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։

Այս մասին Forrights-ին ահազանգեց նրա մայրը՝ տիկին Մարինեն. «Էլ չգիտեմ ինչ ա բերելու տղաս իր գլխին։ Օգնեք էլի, խնդրում եմ»,- արցունքների միջից մի կերպ խոսում էի մայրը։

Առողջական խնդիրներ ունեցող կալանավորը նման ծայրահեղ քայլերի է դիմում «հանուն արդարության, որ ապացուցի իր անմեղությունը»․ «Դեռ նախորդ հացադուլից, որը մոտ 20 օր տևեց, Տիգրանս 25 կգ նիհարել էր, բացի դա՝ լյարդի հետ էլ խնդիր ունի, էդ ժամանակ անգամ տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»։

Էս կորոնայի պայմաններում, իմ վատառողջ տղուն էն վիճակում են դնում, որ ստիպված էսպիսի քայլի ա գնում՝ իր անմեղությունն ապացուցելու համար»,- օրեր առաջ Forrights-ի հետ զրույցում պաըմել էր կալանավորի մայրը։ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։

Ըստ մեղադրանքի՝ Տիգրանն իր համագյուղացու բնակարանի պատուհանը բացելով և ապօրինի մուտք գործելով բնակարան՝ այնտեղից գողացել է զգալի չափերով’ 10.000 ՀՀ դրամ գումար, իսկ բաց դռնից մուտք գործելով նկուղ, այնտեղից գողացել է սառնարանի համար նախատեսված, 115.000 ՀՀ դրամ ընղհանուր արժողությամբ թվով 5 այլումինե թիթեղներ, որոնք նույն օրը’ երեկոյան, 15.000 ՀՀ դրամով վաճառել է մեկ այլ համագյուղացու։

Մայրը, սակայն, ժխտում է։ Նրա խոսքով, որդին չի գողացել, այլ փողոցի կողքից է գտել թիթեղները․

«Տղես ասում ա՝ մա՛մ ջան, եթե չեմ գողացել, հանուն ինչի՞ գնամ նստեմ։ 4-8 տարի ա հոդվածը նախատեսում, դատախազն էլ ասել ա՝ առավելագույն եմ պահանջելու։ Ախր ինձ էլ հասկացեք, ես հանցագործ չեմ թաքցնում, եթե իրոք ինքը գողացած լիներ, առաջինը ես կթքեի երեսին ու ձեռքը բռնած ոստիկանություն կտանեի։ 3 տարեկան երեխա ունի, ես էդ երեխուն 8 տարի ո՞նց եմ պահելու, ի՞նչ եմ ասելու, որ պապադ գնացել անմեղ նստե՞լ ա»,- բավականին հուզված ասում էր տիկին Մարինեն։

Տիգրանի նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը, ինչը պաշտպանի պնդմամբ՝ անհամաչափ է։ Նա կալանքի տակ է գտնվում նախորդ տարվա հոկտեմբերի 11-ից։ Միայն 15 օրով է ազատության մեջ գտնվել, երբ դատարանը, որպես խափանման միջոց, գրավ է կիրառել․

«Ընդամենը 15 օր է գտնվել ազատության մեջ, այդ ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսևորել․ներկայացել ենք բաժին, ցուցմունքներ տվել։ Դրանից հետո Արտաշատի իշխանական ուժային կառույցները կարծես լծվեցին Տիգրան Բադալյանից մուռ հանելու գործին։ Վերաքննիչ դատարան բողոք ներկայացվեց՝ խափանման միջոցի վերաբերյալ, որտեղ որոշում կայացվեց Տիգրանին նորից կալանավորել, իբր՝ ծանր հանցանքի մեջ է մեղսագրվում։ Դատախազը գոհունակ ժպիտով վստահորդիս ասաց՝ տեսա՞ր, որ էլի կալանավորվեցիր։ Ոնց որ «պրինցիպի» հարց լիներ դա»,- Forrights-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց պաշտպան Կարլեն Ավագյանը։

Այս պահին դատական գործընթացը գտնվում է ճառերի փուլում, սակայն պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին և դատախազին, պատճառաբանելով, որ անաչառ չեն։ Փաստաբանի դիտարկմամբ՝ դատավորը կարծես ինքն իր համար արդեն որոշել է, որ Տիգրանն է մեղավոր և հենց այդ ուղղությամբ էլ գործը քննում է

․«Ավարտման փուլում է գործի դատաքննությունը: Ես բացարկ եմ հայտնել Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին և դատախազ Հրաչ Դավթյանին: Դատական գործընթացն արդար չի գնում, կասկածներ ունեմ նրանց անաչառության վերաբերյալ։ Անգամ տուժողներն են հայտարարում, որ համոզված չեն, թե հենց Տիգրանն է իրենց տանից գողություն կատարել, էլ ինչի մասին է խոսքը։ Չկան նաև գործով անցնող ապացույցներ, որոնք ցույց կտան, որ Տիգրանն է կատարել իրեն մեղսագրվող արարքը»,- նշում է Ավագյանը։

Հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 14-ին է։ Forrights-ը հետամուտ կլինի գործի ընթացքին և մանրամասները կներկայացնի։

 

 
 
 
Вкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией
Самое популярное