Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղմկոտ պատմություն Գյումրու թիվ 29 դպրոցում․ թեստերի իրարամերժ պատասխանները բողոքի մեծ ալիք են բարձրացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուսուցիչների պարտադիր թեստավորման ժամանակ զավեշտալի դեպք է արձանագրվել Գյումրու թիվ 29 դպրոցում։ Կոլեկտիվից 65 հոգու թեստավորելիս՝ հայտնաբերել են 8 վարակակրի, սակայն նրանցից երեքն անմիջապես որոշել են կրկնակի թեստ հանձնել Գյումրի բժշկական կենտրոնում գործող մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկի մասնաճյուղում, ու մեկ օրվա տարբերությամբ կրկնաթեստի պատասխանները եղել են բացասական։ Հետաքրքիր է նաև այն, որ կրկնաթեստ հանձնած երեք ուսուցիչներից երկուսը վերջերս էին վարակվել վիրուսով, նրանցից մեկը ծանր թոքաբորբով բուժվել էր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսը՝ տանը։ Նրանց թեստերի առաջին պատասխանը ևս դրական է եկել, մինչև որ Գյումրու բժշկականում վճարովի թեստ հանձնելիս՝ հերքվել է դրական պատասխանը։ Թեստավորման պատասխանները սթրեսի մեջ են գցել շատերին, հարցը քննարկվել է անգամ Շիրակի մարզպետարանում։ Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը պատմեց հետևյալը․ «Մեզանից պաշտոնական նամակով ցուցակ ուզեցին, անմիջապես արձագանքեցինք, պատասխանեցին, որ վաղը ձեր դպրոց ենք գալիս նմուշառման։

Մեզ մոտ եկան Գյումրու թիվ 2-րդ պոլիկլինիկայից՝ իրենց հատուկ հագուստներով , նմուշառման համար դասարան տրամադրեցինք, շատ գոհ գնացին, որ մենք այդպես կազմակերպել էինք՝ սոցիալական հեռավորություն պահպանելով, պարետի հրահանգները կատարելով։ Մոտ երկու ժամ տևեց այս պրոցեսը։ Դրան հաջորդեց շաբաթ, կիրակի, ուսուցչներին հերթով զանգում էին, թե շփվել եք վարակակիրների հետ, բայց չէին ասում, թե ովքեր են վարակակիրները։ Հետո ճշտեցի, որ սկզբում երեք հոգու թեստի պատասխանն է եկել դրական, մյուս հինգի դրական պատասխանը ստացանք հաջորդ օրը։ Ութ հոգին, որոնց թեստերի պատասխանները եկել էին դրական, ոչ մեկը ոչ մի ախտանիշ չուներ, մինչև այսօր էլ չունեն։ Մեր դպրոցի ուսուցիչները Գյումրիում առաջին թեստավորվողներից էին, դրա համար էլ երևի թե աղմուկը մեծ եղավ։ Այդ ութից երկուսը վարակվել էին կորոնավիրուսով, մեկը բուժվել էր տանը, մյուսը՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նա շատ ծանր էր տարել քովիդը։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս էր գրվել բացասական պատասխանով, մտածեց, որ դժվար կրկնավարակի դեպք լինի, այդ պատճառով էլ նորից գնաց թեստավորման, ու Գյումրի բժշկական կենտրոնում նրա թեստի պատասխանը եղավ բացասական։ Նրա օրինակին հետևելով՝ դրական պատասխան ստացած ևս երկու հոգի գնացին վճարովի թեստավորման, երկրորդ անգամ թեստերի պատասխանները եղան բացասական։ Նրանք մեծ սթրեսի մեջ էին ընկել, շատ ծանր տարան առաջին պատասխանը, նրանցից մեկը շատ էր զայրացել։ Այսինքն՝ այդ ութ դրական պատասխան ստացած անձանցից երեքը վճարովի հիմունքներով կրկնակի թեստ հանձնեցին Գյումրի բժշկական կենտրոնում ու պատասխանները եկան բացասական։ Միգուցե մյուսներն էլ գնային կրկնակի թեստավորման, բայց մեզ ասացին, որ պարետատունը առաջին պատասխանն է ընդունում ի գիտություն, ու նրանք այսպես, թե այնպես պիտի մեկուսանան։ Հիմա խնդրում ենք այս հարցը ճշտել պաշտոնապես, կողմնորոշվենք՝ ո՞րն է համարվում վերջնականը․ չէ՞ որ արտերկիր մեկնողները հենց Գյումրի բժշկականում են հանձնում թեստ։ Մեզ ասացին, որ առաջին թեստի պատասխանն են ի գիտություն ընդունում, էլ մյուսները չգնացին կրկնակի թեստավորման, հատկապես որ վճարովի է, մարդիկ մեծ գումարներ էլ չունեն, որ 20 հազար դրամ մուծեն դրա համար։ Անորոշ վիճակ է ստեղծվել, մարդիկ զանգում, հարցնում են՝ գա՞նք աշխատանքի, ասում եմ՝ ոչ, ամսի 18-ին կլրանա մեկուսացման շրջանը։ Այդուհանդերձ այս հարցը պիտի ճշտվի, թե որ թեստի պատասխանը պիտի համարել պաշտոնական, ո՞ր թեստի պատասխանը հիմք ընդունենք, թեկուզ հենց նրա համար, որ մարդու կենսագրության մեջ պիտի գրվի՝ ինքը վարակակիր եղե՞լ է, թե՞ չի եղել։ Խնդիրներ են առաջանում մեկուսացման հետ կապված, ասենք՝ թյուրիմացություն է եղել, բայց չէ՞ որ նրանք ընտանիք են ունեն, ընտանիքի անդամները ևս ստիպված են մեկուսանան, ընտանիքում էլ աշխատող մարդիկ կան։ Ասեմ, որ ահագին վիճաբանություն եղավ, դիմեցին, բողոքեցին թեստերի պատասխանների համար։ Ի դեպ, մեր աշխատակիցներից մեկն էլ դպրոցում թեստավորվելուց երեք օր առաջ էր իր նախաձեռնությամբ մայրաքաղաքում թեստ հանձնել՝ մտածելով մոր առողջության մասին, թեստի պատասխանը եղել էր բացասական, երեք օր հետո մեզ մոտ հանձնեց, պատասխանը եկավ դրական։ Սա է ամբողջ պատմությունը»։


Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное