Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Թունավոր ձուլվածքներ՝ բերանի եւ թոքերի մեջ. ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել ատամնապսակներն ու կամուրջները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում որոշ ատամնատեխնիկական լաբորատորիաներ ատամնապսակներ, կամուրջներ եւ այլ ստոմատոլոգիական արտադրանքներ են պատրաստում մետաղից, ինչն իրեն թույլ չի տա Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ցանկացած իրեն հարգող լաբորատորիա:

73% նիկել, 14% քրոմ, 8,9% մոլիբդեն, 1,4% ալյումինիում… նման կազմ է նկարագրված Super Alloy մետաղների ձուլվածքի տուփի վրա: Առաջին հայացքից նորմալ կազմ է: Սակայն խնդիրն այն է, որ դրա վրա նշված չէ, որ ձուլվածքը պարունակում է նաեւ բերիլիում՝ առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող մետաղ:

Բերիլիումը չափազանց թունավոր մետաղ է, որը երբեմն ավելացնում են մետաղների ձուլվածքի մեջ, որոնք օգտագործվում են ստոմատոլոգիայում, քանի որ դա թեթեւացնում է տեխնիկների աշխատանքը: Եթե ձուլվածքի մեջ բերիլիումի պարունակությունը չի գերազանցում 0.02%-ը, այն անվտանգ է համարվում մարդու առողջության համար:

Շատ երկրներում ստոմատոլոգիայում օգտագործվող ձուլվածքներում վտանգավոր նյութերի պարունակությունը կարգավորվում է հատուկ ստանդարտներով՝ Եվրոպայում դա ISO 22764:2006 է, ԱՄՆ-ում՝ FDA, Ռուսաստանում՝ ГОСТ Р ИСО 22674:

Այդ բոլոր փաստաթղթերում նշվում է, որ թույլատրելի պարունակությունը 0.02% է:

Որքա՞ն է դրա պարունակությունը Super Alloy-ի մեջ:

Համաձայն ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից անցկացված սպեկտրալ անալիզի արդյունքների համաձայն՝ հետազոտված նմուշի մեջ բերիլիումի պարունակությունը 0.6% է, այսինքն՝նորմայից 30 անգամ շատ:

Այդ նույն տուփից նմուշն ուղարկվել է նաեւ հայտնի իտալական լաբորատորիա. համաձայն զեկույցի՝ նմուշի մեջ բերիլիումի պարունակությունը կազմել է 1.6%, այսինքն՝ նորմայից 80 անգամ շատ (ստորեւ բերված լուսանկարի վրա հետազոտությունների արդյունքները):

Հետաքրքիր է, որ Super Alloy տուփը բացարձակ ոչ ինֆորմատիվ է. ոչ մի տեղեկություն արտադրողի եւ ներմուծողի մասին. միայն «GorVest USA» (նման արտադրողի մասին տեղեկություն որոնողական համակարգում գտնել չհաջողվեց) եւ «Made in USA» գրություններ:

Մետաղական փոշի եւ շան մահ

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ, իր տեղեկություններով, Հայաստան այդ ձուլվածքն իսկապես լայնորեն կիրառվում է, ընդ որում, արդեն մոտ 10 տարի:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը կապ հաստատեց մի քանի ատամնատեխնիկական լաբորատորիաների հետ, որպեսզի պարզի՝ ինչ ձուլվածքներ են օգտագործվում իրենց աշխատանքում: Մի քանիսում Super Alloy-ն օգտագործել են, մյուսներում՝ ոչ: Հետաքրքիր է, որ որոշ լաբորատորիաներում հրաժարվեցին տեղեկություն տրամադրել: Ավելին, որոշ լաբորատորիաների աշխատակիցներ ասացին, որ իրենք նման տեղեկություն չունեն:

Տեղեկության պակասը, ինչպես պարզվեց, այդքան էլ հազվադեպ չէ: Ատամնատեխնիկ Ա.Ա.-ն NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ շատ տեխնիկներ չեն մտածում կազմի մասին հարցի եւ առավել եւս ձուլվածքների անվտանգության շուրջ: Սովորաբար նրանց հետաքրքրում են միայն օգտագործվող մետաղների հատկությունները:

«Կերամիկական ատամնապսակների հիմնակմախքի տակ եւ դրա վրա արդեն հավաքվում է հենց ատամնապսակը: Մեզ համար կարեւոր է, որպեսզի այդ մետաղը նվազագույնս ընդլայնվի եւ սեղմվի: Երբ ձուլում ես մետաղական հիմնակմախքը, ապա դրա վրա կերամիկայի շերտ դնում, մետաղական հիմնակմախքը կրկնակի տաքացման դեպքում պետք է նվազագույնս ընդլայնվի եւ սեղմվի, այլապես կերամիկան կճեղքվի», - պարզաբանեց մասնագետը:

Նրա խոսքով՝ ոչ մեծ լաբորատորիաների աշխատակիցները, ինչպես նաեւ տեխնիկները սովորաբար պատվիրում են մետաղական հիմնակմախքների ձուլում հատուկ ձուլման գործարաններում:
Մասնագետը նշեց, որ մշակման պրոցեսում արտադրվում է մեծ թվով մետաղական փոշի: Որոշ տեխնիկներ կրում են հատուկ դիմակներ, որպեսզի շնչուղիները պաշտպանեն այդ փոշուց, սակայն շատերը անտեսում են անվտանգության տեխնիկան:

«Անձամբ ես սովորաբար կրում են պաշտպանիչ դիմակ եւ ակնոց,-խոստովանել է Ա․Ա․-ն։-Եթե դիմակ չկրեմ, բերանում առաջանում է տհաճ համ, իսկ քթի մեջ՝ կարծես ավազ։ Սակայն ես ունեմ գործընկերներ, որոնք չեն կրում դիմակ, կրում են միայն պաշտպանիչ ակնոց»։

Վերջին տարիներին Ա․Ա․-ն հիմնականում աշխատում է տնային պայմաններում։ Նրա խոսքով, չնայած նա աշխատում է առանձին սենյակում, մշակվող մետաղների փոշին տարածվում է ամբողջ տանը։ Առողջության համար այդ փոշու պոտենցիալ վտանգի մասին, նրա խոսքով, ինքը ոչինչ չգիտի եւ երբեք չի մտածել։ Ճիշտ է՝ վերջերս նրա շունն էր սատկել օնկոլոգիական հիվանդության պատճառով։ Ա․Ա․-ն հիշում է, որ անասնաբույժն ասել էր նրան, որ, հնարավոր է, շունը հիվանդացել էր վնասակար նյութերի ազդեցության հետեւանքով, սակայն արդեն հնարավոր չէ պարզել, թե որ նյութերի պատճառով։

Բերիլիումն ու մարդու առողջությունը

Ինչո՞վ եւ ո՞ւմ համար է վտանգավոր բերիլիումը։

Ինչպես արդեն նշվել է, բերիլիումը համարվում է թունավոր մետաղ, եւ կան մի շարք հետազոտություններ, որոնք ցույց են տալիս պոտենցիալ քաղցկեղածինությունն ու առողջության համար վտանգը։

Օրինակ՝ հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ տարբեր ձուլվածքների եւ միացությունների կազմում բերիլիումն առաջացնում է թոքերի չարորակ ուռուցքներ եւ օստեոգենիկ սարկոմա կենդանիների մոտ։ Հետազոտության հեղինակի խոսքով՝ կան հիմքեր ենթադրելու, որ այդ նյութը կարող է առաջացնել քաղցկեղածին ազդեցություն նաեւ մարդկանց շրջանում, հատկապես եթե նրանք ենթարկվում են դրա ազդեցությանն աշխատավայրում։

Բերիլիումի ազդեցությունը նաեւ համարվում է բերիլիոզի զարգացման հիմնական պատճառը, որը մասնագիտական հիվանդություն է եւ բնորոշվում է թոքերի շարակցական հյուսվածքի բորբոքմամբ։ Սուր Բերիլիոզը կարող է ունենալ բավականին ծանր ընթացք եւ որոշ դեպքերում՝ անգամ հանգեցնել մահվան, իսկ քրոնիկական բերիլիոզը, խոցելով թոքերը, կարող է առաջացնել նպաստավոր պայմաններ սրտի անբավարարության զարգացման համար։

Գոյություն ունեն փաստաթղթեր, որոնք պատմում են՝ ինչ պետք է անել բերիլիոզի քրոնիկական հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար մարդկանց մոտ, որոնք գործ ունեն բերիլիումի հետ։ Մասնավորապես, համաձայն OSHA Permissible Exposure Limits (PELs)-ի՝ բերիլիումի ազդեցության թույլատրելի սահմանը 2 միկրոգրամմ է օդի մեկ խորանարդ մետրի դեպքում 8 ժամում։

Մեկ այլ հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են գործոնները, որոնք ազդում են ատամնատեխնիկական լաբորատորիաների օդում բերիլիումի կոնցենտրացիայի վրա։ Պարզվում է, որ պատշաճ օդափոխման դեպքում բերիլիում չկա օդում, սակայն դրա կոնցենտրացիան զգալիորեն բարձրանում է օդափոխման բացակայության պայմաններում։

Այդկերպ, մետաղական ձուլվածքներում բերիլիումը նախ վտանգավոր է նրանց համար, ովքեր պարբերաբար աշխատում են դրանով, այս դեպքում՝ ատամնատեխների համար, որոնք Հայաստանում ավելի քան 800 մասնագետ են։ Նաեւ նրանց համար, ովքեր ստիպված են շնչել այդ ձուլվածքների փոշին (տնային պայմաններում աշխատող տեխնիկների բարեկամները)։

Տվյալներ, ցավոք, չկան այն մասին, թե կարո՞ղ է արդյոք բերիլիում պարունակող ձուլվածքից ատամնաբուժական կոնստրուկցիան վնասել դա կրող պացիենտի առողջությունը։ Սակայն առնվազն մեկ հետազոտություն ցույց է տվել, որ ե՛ւ նիկել, ե՛ւ բերիլիում պարունակող ձուլվածքներից կարող է տեղի ունենալ արտահոսք, եւ չի բացառվում, որ այդպիսի ձուլվածքները վտանգեն առողջությունը։

Վերահսկողություն

Հայաստանում, ի տարբերություն եվրոպական երկրների, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, չկան ո՛չ կարգավորող մարմիններ, ո՛չ ինչ-որ փաստաթղթեր, որոնք կսահմանափակեին ատամնաբուժության ոլորտում պոտենցիալ վտանգ ներկայացնող ձուլվածքների օգտագործումը կամ կսահմանեին ինչ-որ տեխնիկական կանոնակարգեր այդ ոլորտում։ Ուստի մեր երկիր են ներմուծվում ամենատարբեր ձուլվածքներ, իսկ ատամնատեխնիկներն օգտագործում են դրանք աշխատանքի մեջ՝ չկասկածելով, որ դրանցից մի քանիսը կարող են վտանգավոր լինել հենց տեխնիկների համար։

  • Հայաստանում որոշ ատամնատեխնիկական լաբորատորիաներ ատամնապսակներ, կամուրջներ եւ այլ ստոմատոլոգիական արտադրանքներ են պատրաստում մետաղից, ինչն իրեն թույլ չի տա Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ցանկացած իրեն հարգող լաբորատորիա:

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное