Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ Սեպտեմբերի 1

ՖՈՏՈ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին ցանկացած գործ արժե սկսել հատուկ զգուշությամբ: Ցավոք, չեն բացառվում և՛ տհաճ անակնկալները, և՛ սխալները, որոնք ուղղելը ժամանակատար կլինի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի. երբեմն ձեզ պարզապես ոչ ոք չի լսի:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, ժամ առ ժամ լավատեսության համար ավելի շատ հիմքեր կհայտնվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ամենատարբեր հարցեր քննարկելու համար: Եթե ինչ-որ բանից այնքան էլ լավ գլուխ չեք հանում, դժվար չի լինի անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալը ու դրանից ճիշտ եզրակացություններ անելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ավելի լավ է ոչինչ չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը ավելի հաջող կդասավորվի, քան երկրորդը: Այն հետաքրքիր հնարավորություններ կբացի, որոնք բաց թողնելը ցավալի կլիներ: Հին ծանոթները, որոնց հայտնի են ձեր ուժեղ կողմերը, պիտանի խորհուրդներ կտան:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում թյուրիմացությունները, շրջապատողների հետ տարաձայնությունները, տհաճ զրույցները: Ինչ էլ պատահի, դուք կպահպանեք հավասարակշռությունն ու պրովոկացիաներին չեք տրվի: Դա կօգնի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է: Այն բավական հանգիստ կանցնի, և դա ձեզ կուրախացնի. շտապելու կարիք չի լինի, կարող եք հետևել ավելի վաղ կազմած ծրագրին, կյանքի կոչել այն, ինչ շատ վաղուց եք մտածել: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ստացած գիտելիքները: Դուք լուրջ սխալներ չեք անի, իսկ փոքրիկ թերություններն արագ կուղղեք:

Օրը պատասխաններ կբերի ձեզ անհանգստացնող շատ հարցերին: Կպարզվեն անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, պարզ կդառնա, թե ինչու են իրադարձությունները զարգացել այս և ոչ թե այլ կերպ: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բավական անհանգիստ կսկսվի: Հազար ու մի գործ ուշադրություն կպահանջի: Կուզենաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց պայմաններն այդպես վարվել թույլ չեն տա: Կարող եք մտքում բազում բաներ պահել, հիշել, թե ինչ են ասել մյուսներն ու արագ մի խնդրից մյուսին անցնել: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի:

Օրվա երկրորդ կեսը նույնքան լարված չի լինի: Այն հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու, համակրելի մարդկանց հետ շփվելու հնարավորություն կտա: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անակնկալներով լի կլինի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, չծրագրված հանդիպումներ: Դրանք կարող են խանգարել ձեր ծրագրերի իրագործմանը: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել այն գործը, որով վաղուց էիք ուզում զբաղվել: Բայց այդ ամենը ձեզ չի վշտացնի, քանի որ գիտեք՝ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվելու: 

Աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Հնարավոր է՝ հենց այսօր հասկանաք, թե ինչով կուզենայիք զբաղվել, ինչին եք պատրաստ նվիրել ձեր ողջ ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բոլոր կարևոր բաներն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար. հենց այդ հատվածը ամենաբարենպաստն ու արդյունավետը կլինի: Հաջողությամբ կլուծվեն այն հարցերը, որոնք նախկինում հանգիստ չեն տվել: Շատ Կույսեր հաջողությամբ կավարտեն այն գործերը, որոնց մեծ ուժեր են նվիրել:

Ավելի ուշ կգա տարաձայնությունների ու վեճերի ժամանակը: Հանգստություն պահպանելն ավելի բարդ կլինի. դուք տաք գլխով այնպիսի բան կասեք կամ կանեք, ինչի մասին շուտով կզղջաք: Աշխատեք համբերատար լինել նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտներից խուսափելը, խաղաղություն ու փոխհասկացողություն պահպանելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը չի կարելի լրիվ անամպ անվանել, բայց կգերակշռեն դրական միտումները, և դա նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Հաջողությունը հաճախ կժպտա ձեզ. հնարավորություն կունենաք իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են:

Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Անցյալում կմնան հին վիրավորանքներն ու վեճերը: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել, իսկ ում հետ արժե զգոն լինել: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք: Օրը կարող է բավական անհաջող սկսվել, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են իրենց ուզածին արագ հասնել: Հիմա ձեզ պետք կգա համբերատարությունը: Իրադարձությունները մի շտապեցրեք, գործել սկսելուց առաջ սպասեք բարենպաստ պահի: Այդժամ ձեր ջանքերն էլ զուր չեն անցնի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Լավ կանցնեն հանդիպումները, այդ թվում՝ չծրագրված հանդիպումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, նույնիսկ նրանց, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս ու փորձում են խուսափել երկար զրույցներից: Չեն բացառվում սիրային անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած ու հետաքրքիր օր է: Ծրագրի համաձայն գործել հազիվ թե ստացվի, քանի որ շատ նոր գործեր ու գաղափարներ կհայտնվեն: Բայց դուք չեք բողոքի. այն ամենը, ինչով պետք է զբաղվեք, չափազանց գրավիչ կթվա, դուք ուրախ կլինեք սովորելու, պիտանի բան իմանալու հնարավորության համար: Շատ Աղեղնավորներ իրենց մեջ գործարարի ունակություններ կհայտնաբերեն, շահավետ գործարքներ կկնքեն:

Օրվա երկրորդ կեսը հին սխալներն ուղղելու հնարավորություն կտա: Կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Մտերիմների հետ հին տարաձայնություններից հետք անգամ չի մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Կգերակշռեն դրական միտումները, իսկ դուք կփորձեք օգտագործել դա կարևոր ծրագրերը, ինչպես նաև նոր գաղափարները կյանքի կոչելու համար: Հնարավորություն կունենաք հաջողությամբ լուծել այն հարցերը, որոնց շուրջ երկար ժամանակ մտորել եք:

Ամեն անգամ հեշտությամբ լեզու չեք գտնի շրջապատողների հետ: Դուք կփորձեք ձեզ առավելագույնս նրբանկատ պահել, պրովոկացիաներին չտրվել ու հարթել բոլոր սուր անկյունները: Բայց նույնիսկ դա երբեմն բավարար չի լինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչ նպատակներն էլ որ դնեք ձեր առաջ, նկատի ունեցեք, որ դրանց միանգամից հասնել չի ստացվի: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Բայց դրա պատճառով լուրջ անհանգստանալու կարիք չկա, քանի որ, միևնույն է, կարողանալու եք իրագործել այն, ինչ մտածել եք:

Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու ժամանակ վատնել ոչ այնքան հետաքրքիր զրույցների ու ձանձրացնող գործերի վրա: Ամեն դեպքում դուք կպահպանեք լավ տրամադրությունը, ուրիշներին էլ չեք թողնի տխրել: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Նրանք ձեզ հետ կկիսվեն պիտանի տեղեկատվությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Շրջապատողները կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Դուք կփորձեք խուսափել տարաձայնություններից ու վեճերից, բոլոր հարցերը խաղաղ լուծել ու չկիսվել ձեր գաղափարներով, քանի դեռ դրանք ինչպես հարկն է չեք կշռադատել:

Օրվա երկրորդ կեսը գործեր կբերի, որոնցով հեշտությամբ կտարվեք: Դուք բաց չեք թողնի ինքներդ ձեզ ցույց տալու հնարավորությունը, կաշխատեք կիրառում գտնել ձեր գիտելիքներին, կարողություններին ու տաղանդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное