Այս լուսանկարիչը 7 ամիս անցկացրել է Բրազիլիայի հասարակաց տներում ու գաղտնի լուսանկարել մարմնավաճառների առօրյան. Ֆոտո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԻ՞նչ գիտենք մենք Բրազիլիայի մասին:
Հավանաբար կհիշեք հայտնի լողափերի ու կառնավալների, ֆուտբոլի և սուրճի մասին:
Սակայն Բրազիլիայում ամեն ինչ չէ, որ առաջին հայացքից հիանալի է:
Ռիո դե Ժանեյրոյի տխրահռչակ վայրերից է Վիլա Միմոզա թաղամասը:
Չնայած նրան, որ դրա մասին նշված չէ զբոսաշրջային ուղեցույցներում, այդ վայր այցելուների պակաս չունի:
Դա Կարմիր լապտերների փողոցի բրազիլական տարբերակն է:

Սակայն բրազիլական և հոլանդական զվարճանքների տները իրարից չափազանց տարբերվում են:
Ռիոյի հասարակաց տնից աղքատության հոտ է բուրում, ամենուր կեղտ է ու անմաքրություն:

Այստեղ իրենց զվարճանքներն են որոնում անապահով խավի ներկայացուցիչները:
Թեև Բրազիլիայում մարմնավաճառությունը թույլատրվում է, սակայն հասարակաց տներն օրենքից դուրս են հայտարարված:

Հաճախորդները սպասարկվում են նեղ սենյակներում, սակայն ցանկացողների պակաս չկա:
Այդտեղ օրական այցելում է 4000 մարդ:

Բացի անօրինական հասարակաց տներից, Վիլա Միմոզայում կան նաև բազմաթիվ մասնավոր տներ, որտեղ բնակվում են նույն այդ մարմնավաճառների ընտանիքները:

Վիլա Միմոզայի բնակիչների կյանքը իր նախագծում անմահացրել է լուսանկարիչ Ֆաբիո Տեյշեյրան:

Լուսանկարչին հաջողվել է փոխանցել բրազիլական Կարմիր լապտերների թաղամասի առանձնահատուկ ոգին:











