Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը վաճառում է պատմամշակութային կոթողը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

armlur.am-ը գրում է.

Հոկտեմբերի 5-ին հայ հասարակությունը բախվեց պետական մակարդակով ընդունված հերթական անսպասելի որոշմանը: ՀՀ նոր կառավարության որոշմամբ՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երեւան քաղաքի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 2520 հա մակերեսով հողամասը կօտարվի դասական աճուրդով: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 13 մլրդ 223 մլն 413 հազար 600 դրամ:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, անդրադառնալով նոր որոշմանը, կառավարության՝ նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ նշեց, որ գույքը ձեռք բերելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել նաեւ հողամասի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար 400 դրամը:

Պետական գույքն օտարելու մասին նախագծում նշված է. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանն ամրացված 7809.9 քառ. մետր մակերեսով տարածքից մի շարք տարածքներ (ընդհանուր մակերեսը կազմում է 1887.4 քառ. մետր) վարձակալությամբ հանձնված են այլ կազմակերպությունների, որոնցից երկուսի վարձակալության ժամկետը լրանում է 2017, իսկ մեկինը` 2018 թվականներին:

Ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից՝ ներկայացված նախագծով առաջարկվում է նշված գույքը ներկայացնել օտարման աճուրդով»: Նշենք, որ երբ գույքն օտարվի, պայմանագիր կկնքվի գնորդի հետ, ու գույքը կհանձնվի եռամսյա ժամկետում:

Ի դեպ, որոշման մեջ ասվում է նաեւ, որ հաշվի առնելով այն, որ ներկայումս առաջացել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը շենքային պայմաններով ապահովելու անհրաժեշտություն, կառավարությունը հաստատել է նաեւ Սարգսյան 3 հասցեի այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատերերի համար կառուցած շենքի ձեռք բերման գործողությունների ծրագիրը՝ նշված շենքում վերոնշյալ նախարարության աշխատակազմին տեղակայելու համար: Այսինքն` նախարարության շենքի մի մասը վաճառում են, աշխատակիցներին տեղավորում վաղուց վաճառված պետական շենքի սենյակներում: Սա նշանակում է, որ պետական միջոցները վատնելու եւ երկրի սեփականությունը քիչ-քիչ օտարելու գործընթացը շարունակվում է նաեւ նոր կառավարության օրոք:

Հիշեցնենք՝ դեռեւս 2012 թվականին որոշում էր կայացվել վաճառել արտաքին գործերի նախարարության շենքը: Այդ ժամանակ հանրության մեջ քննադատությունների մեծ ալիք բարձրացավ, իրավապաշտպանները խոսում էին այն մասին, որ ԱԳՆ շենքի վաճառքը կոռուպցիոն դրսեւորումների վառ օրինակ է, պետական միջոցների վատնում ու փոշիացում, ինչպես նաեւ՝ իշխանավորների անձնական հարստացման աղբյուր:

Իսկ որքանով համոզված լինենք, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի վաճառքը եւս նման նպատակներ չի հետապնդում: Համենայնդեպս, ԱԳՆ շենքի վաճառքից հետո պետբյուջեի միջոցները չավելացան: Եվ այսօր կրկին ստիպված ենք բախվել նույնատիպ խնդրի. հերթական անգամ ժողովրդից թաքուն կայացվեց մեր երկրի համար անհարիր եւս մի որոշում. հավանություն տրվեց մոտ 28 միլիոն դոլարով աճուրդի հանել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը՝ Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող հայտնի Արհմիությունների տան ձախ հատվածը:

Ըստ վերլուծաբանների՝ պատմական եւ մշակութային հուշարձան հանդիսացող շենքի 7 հազար 809 քառակուսի մետրը եւ կից 0.25 հեկտար հողամասը վաճառվում է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խանութների գնին համարժեք: Շենքի մեկ քառակուսի մետրը գնահատվել է մոտ 3 հազար 500 դոլար: Կառավարության՝ մեր իրականության համար ոչ ճշմարտանման պարզաբանումը հետեւյալն է՝ վաճառքն իրականացվում է պետական բյուջեում եկամուտների ավելացման նպատակով: Իսկ որքանով վստահ լինենք, որ շենքի պատմամշակութային տեսքը չի աղավաղվի, եւ քաղաքաշինական եւ ճարտարապետական տեսքը փոփոխության չի ենթարկվի: Դրա երաշխիքը, ցավոք, կառավարության կայացված որոշման մեջ չի հիշատակվում: Այստեղ հարց է առաջանում՝ ինչպես է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը վերաբերվում այս երեւույթին:

Երեկ նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ինքը վստահ է` կկարողանա կանխել պատմամշակութային կոթողները առեւտրի կենտրոնների վերածելու գործընթացը: Գուցե նախարարը տեղյակ չի եղել, որ գործադիրը որոշում է կայացրել աճուրդի հանել հերթական պատմական եւ մշակութային արժեքը, որի ճակատագիրը վաճառքից հետո անհայտ է՝ ինչ կլինի:

Խնդիրն այստեղ այն է, որ որոշման մեջ չի նշվում՝ ինչ պարտականություններ է ունենալու գնորդը շենքը ձեռք բերելուց հետո: Եվ միանշանակ կարող ենք ասել, որ օրեր անց հայտարարվելու է «հաջողված» գործարքի մասին, իսկ թե ինչ կշահի այդ գործարքից ՀՀ շարքային քաղաքացին, դժվար է ասել: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը մնում է տնտեսապես իմպոտենտ՝ անկարող լինելով բյուջեն համալրել իշխանությունների գրպանային օլիգարխների թաքցված հարկերով ու թալանի մասշտաբների կրճատմամբ:

Մյուս կողմից էլ կա մտահոգություն, որ հերթական անդառնալի կորուստն ենք ունենալու՝ մայրաքաղաք Երեւանի սրտում տեղակայված պետական կառավարական գերատեսչական շենքի Թամանյանական մտահղացումն ու բովանդակությունը վերածելով կացարանների:

Ինչո՞ւ ենք այսպես մտածում, որովհետեւ Երեւանի Հանրապետության հրապարակի տարածքում գտնվող 5 մշակութային կոթողներից 2-ն արդեն հյուրանոցի են վերածվել` «Արմենիա Մարիոթ»-ը եւ ԱԳՆ նախկին շենքը, վաճառքի է հանվել նաեւ ՏԿՏՏ շենքը. առայժմ պետական հոգածության տակ են մնում ՀՀ կառավարության ու Պատմության թանգարանի շենքերը: Իսկ ո՞վ է երաշխավորը, որ այս ոգով շարժվելով՝ չենք հասնի նաեւ դրանց:

Տաթեւ Հարությունյան

 

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное