Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրը լի է իրադարձություններով․ հունիսի 19-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ. Բոլոր առումներով բարենպաստ և բեղմնավոր օր է: Դուք հեշտությամբ հարթում եք բարդ խնդիրները, հաջողության հասնում այնպիսի գործերում, որոնք շատ ավելի փորձված ու ազդեցիկ մարդկանց ուժերից վեր են: Ձեր անձնական հմայքը անխափան գործիք է դառնում, այն կարելի է օգտագործել ամենատարբեր նպատակներով: Այսօր կարելի է կարևոր որոշումներ կայացնել, կառուցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ` անձնական բնույթի պլաններ: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի անսպասելի ու շատ հաճելի առաջարկով, որը կարելի ընդունել առանց երկմտելու:

 

Ցուլ. Օրը հաջող ընթացք կունենա: Ձեր խնդիրն է չմոռանալ շրջապատի մարդկանց, հարգանքով վերաբերվել նրանց ցանկություններին ու զգացումքներին: Նախազգացումն ուժեղ է, սակայն դուք միշտ չէ, որ լսում եք նրա հուշումները, ինչի համար հետագայում կփոշմանեք: Մի գերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները` մեծ է ռիսկն այն բանի, որ դուք կծախսեք շատ ավելին, քան դուք դա ձեզ կարող եք թույլ տալ:

 
 

Իրադարձություններին ուշի ուշով հետևելը ձեզ կօգնի նկատել առաջին հայացքից աննշան, սակայն իրականում ճակատագրական նշանակություն ունեցող դեպքեր; Այսօր դուք չափազանց լավ տպավորություն կթողնենք նոր ծանոթների վրա:

Երկվորյակներ. Բարենպաստ օր է գործարքներ (և հատկապես խոշոր) կնքելու համար: Կարելի է թանկ իրեր գնել, անշարժ գույք ձեռք բերել: Լավ են անցնում գործնական հանդիպումները, հատկապես հաջող են գործընկերների հետ բանակցությունները: Գործուղումները ձեր առջև նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ են բացում:

Դուք հեշտությամբ եք սիրահարվում, ակնթարթորեն կորցնում գլուխը: Դա կարող էր և այդքան խնդրահարույց չլինել, եթե այսօր դուք հակված չլինեիք համակրանքով լցվելու դրա համար բոլորովին անհամապատասխան մարդկանց հանդեպ: Ընտանեկան հարաբերություններում միշտ չէ, որ ներդաշնակություն է տիրում:

 
 
 

Խեցգետին. Լարված, սակայն ոչ անհույս օր է: Դուք ստիպված կլինեք ոչ պարզ որոշումներ կայացնել, զբաղվել բարդ հարցերով, լուծել ուրիշների խնդիրները: Ձեր գաղափարները շրջապատին կասկածելի են թվում, և եթե դուք անգամ ստանում եք էլ աջակցություն, ապա` ոչ ձեռնտու պայմաններով:

Կարևորը օրվա անհաջողությունների վրա չկենտրոնանալն է` ձեր ոչ մի թույլ տված սխալ ճակատագրական չի լինի: Հաջողվում է հարթել անձնական խնդիրները, նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն շրջադարձորեն փոխել կյանքը և անգամ` առաջին վճռական քայլերն անել նոր ուղղությամբ:

Առյուծ. Սա այն օրերից է, երբ ձեր տաղանդը և հակումները դրսևորվում են առանձնակի վառ, և շատերին ձեր հաջողությունները կզարմացնեն: Բարենպաստ օր է նոր աշխատանք ունենալու, գործնական շրջապատը փոխելու համար: Հաճելի ու բեղմնավոր կլինեն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումները: Սակայն դուք հակված եք չարաշահել ձեր հմայքը, ինչը կարող է տհաճությունների պատճառ դառնալ:

 
 
 

Զգույշ եղեք, խուսափեք արկածախնդրություններին, կասկածելի ձեռնարկումներին մասնակցելուց: Նախազգացման հուշումները միշտ չէ, որ ճիշտ են, ավելի լավ է առաջնորդվել տրամաբանությամբ և սթափ մտքով:

Կույս. Ծանր, սակայն բեղմնավոր աշխատանքի օր է: Պատասխանատվության բեռն ընկած է ձեր ուսերին, և չկա մեկը, ում հետ դուք կարողանաք կիսել այն: Բայց դժվարությունները ձեզ չպետք է վախեցնեն, դրանց հաղթահարումը ձեզ շատ բան կսովորեցնի, իսկ աշխատանքի արդյունքները ինքներդ ձեզանով հպարտանալու լուրջ հիմքեր կստեղծեն: Ֆինանսական վիճակը կարող կտրուկ բարելավվել:

Ձեզ կհաջողվի վերականգնել ինչ-որ խզված հարաբերություններ, վերադարձնել մարդու, ով ձեզ լքել է սեփական մոլորության պատճառով: Թույլ մի տվեք մանր կենցաղային թյուրիմածություններին փչացնել ձեր տրամադրությունը:

 
 

Կշեռք. Դուք այնքան հետևողականորեն եք պաշտպանում ձեր շահերը, որ անգամ չեք նկատում, որ դրանց վրա ոչ ոք չի էլ հարձակվում: Օրվա դժվարություններն ու խնդիրները ձեր սեփական սխալների արդյունքն են: Առաջին հերթին դա վերաբերում է շրջապատի հետ ձեր հարաբերություններին` դուք նեղացնոււմ եք ձեր դաշնակիցներին, վիճում հովանավորների հետ: Անհաջող կլինի օրը բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, շոու-բիզնեսով, հասարակական գործունեությամբ:

Արժե, որ այսօր մեն-մենակ մնաք ինքներդ ձեր հետ, որպեսզի կարգավորեք ձեր զգացմունքները:

Կարիճ. Դուք վճռական եք, անհամբեր և հաճախ եք խոսում ու գործում առանց մտածելու: Արդյունքում օրը ստացվում է լի` ամենատարբեր միջադեպերով, որոնց մասին հետագայում հիշելը ուրախալի կլինի: Իսկ դեռևս դուք ապրումներ եք ունենում, նյարդայնանում, անհանգստանում, մի խոսքով` ոչ ձեզ եք հանգիստ տալիս, ոչ էլ` շրջապատին:

Գործարքներ կնքելն այսօր ցանկալի չէ` ձեր ակնկալած փողերը, հակառակ գործընկերների խոստումներին, դուք չեք ստանա: Մտերիմները կփորձեն ձեզ խելքի բերել, ետ պահել չմտածված քայլերից, սակայն այդ ամենը կբերի միայն վեճերի ու տարաձայնությունների:

Աղեղնավոր. Այսօր դուք ամեն ինչ բարդացնում եք, և անգամ բացառապես ակնհայտ ու պարզ բաները ձեր ջանքերով դառնում են խորհրդավոր ու խճճված: Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ թե’ ձեզ, և թե’ շրջապատին անհնար է դառնում ճիշտ կողմնորոշվելը: Գործնական հարաբերությունները փչանում են, բայց և անձնականներն էլ ավելի լարված են դառնում: Փորձեք օբյեկտիվ գնահատել տեղի ունեցողը և հաստատ կզարմանաք այն եզրահանգումներից, որոնց կգաք:

Աստղերը խորհուրդ են տալիս սահմանափակել շփումները, հետաձգել հանդիպումները, ծանոթությունները հաստատեք մեծ զգուշությամբ, մի շտապեք վստահել նրանց, ում առաջին անգամ եք տեսնում:

 
 

Այծեղջյուր. Հաջողվում է լուծել բազմաթիվ մանր խնդիրներ, որոնց քանակը երկար ժամանան ձեզ վախեցնում էր: Կարելի է և մոտենալ ավելի խոշոր գործի, սակայն միայն դեպքում, եթե դուք վստահելի դաշնակիցներ ունեք: Միայնակ ավելի լավ է ոչ մի բան չձեռնարկել: Եթե դուք ստիպված եք ինքնուրույն գործել, ապա զբաղվեք առավել հեշտ գործով:

Անձնական հարաբերությունների ոլորտում շատ ուժեղ է դրական միտումների ազդեցությունը` կարող է իրականությու դառնալ նշանի ներկայացուցիչների վաղեմի երազանքը: Մի վախեցեք խոստովանել ձեր զգացմունքները` դուք ծիծաղելի չեք լինի:

Ջրհոս. Ձեր ցանկացած գործողությունը` անգամ ամենաանմեղ ստիպում են շրջապատին նյարդայնանալ: Ամբողջ բանը նրանում է, որ այսօր դուք չափազանց եսասեր, կոշտ, ձեր նպատակին հասնելու համար դիակների վրայով քայլող մարդու տպավորություն եք թողնում: Եվ չնայած որ դուք ամենևին նման տհաճ մարդ չեք, բոլորը ձգտում են ձեզանից հեռու մնալ: Համառությունը ձեզ թույլ է տալիս հաջողություն ունենալ գործնական բանակցություններում, սակայն պատրաստ եղեք ան բանին, որ այսօր ձեռք բերված բազմաթիվ համաձայնություններ հետագայում կվերանայվեն:

 
 

Միայն ամենամտերիմ մարդիկ են ձեզ լավ հասկանում, նրբորեն զգում ձեր տրամադրության ցանկացած փոփոխություն:

Ձկներ. Օրը լի է իրադարձություններով: Ձեզ սպասում են բազմաթիվ հանդիպումներ, միջոցառումների այցելություններ, դրանց բոլորում դուք ուշադրության կենտրոնում կլինեք: Հարմար օր է զեկույցներ ունենալու, կոնֆերանսներ ու սեմինարներ կազմակերպելու համար: Նշանի ներկայացուցիչների կողմից ղեկավարվող գովազդային կամպանիաները չափից ավելի արդյունավետ կլինեն:

Ցավոք, պատրանքային են օրվա անձնական հաղթանակները: Ձեզ կարող է թվալ, թե դուք լուծել եք բոլոր խնդիրները, գտել հարցերի պատասխանները, այնինչ իրականում այդպես չէ` առանց այն էլ բարդ իրավիճակն էլ’ ավելի է խճճվել:

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное