Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե էլեկտրաէներգիան, գազը, ջուրն այժմ չեն անջատում՝ դա դեռ չի ազատում օգտագործման համար վճարման պարտավորությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 25-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, այն ճանաչվել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր:

«Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Սյուզաննա Սողոմոնյան, ԻՀԱ իրավաբան

 Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ  կոմունալներիվարկերի և այլ դրամական պարտավորությունների վճարման ֆորս-մաժորային դրույթները պետք է նշված լինեն ընկերության և քաղաքացիների միջև կնքված պայմանագրերում. «Այս դեպքում կողմերը ազատվում են պարտավորությունները ժամանակին չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից»:

Նրա խոսքով, ցանկացած կոնկրետ դեպքում հարկավոր է ներկայացնել, թե որոնք են պարտավորությունը կատարելուն խոչընդոտող հանգամանքները։ «Ներկայիս արտակարգ դրության պայմաններում այդ հանգամանքներից են, օրինակ՝ ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումը, կայուն եկամուտ չունենալը, որը պայմանավորված է այս օրերին չաշխատելով, վճարում կատարելու այլ հնարավորություն չունենալը, օրինակ՝ e-banking կամ դրամային փոխանցումների այլ համակարգերից օգտվելը, և այլ օբյեկտիվ հանգամանքեր»,-նշում է իրավաբանը:

Սյուզաննա Սողոմոնյանը նշում է նաև, որ վճարումները չկատարելու դեպքում հնարավոր են տույժեր և տուգանքներ կիրառվեն, որը սահմանվում է Քաղաքացիական օրենսգրքով, ըստ որում՝ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

 
 
 

Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, և պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:

Ինչ վերաբերում է վճարումները կատարելու ժամկետներին, ապա իրավաբանը նշում է, որ դրանք կարող են տարբեր լինել տարբեր ծառայությունների համար, ժամկետների համար պետք է ուսումնասիրել ընկերությունների հետ կնքված պայմանագրերը և կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը։ 

Հավելենք նաև, որ մարտի 31-ին, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի, «Վեոլիա ջուր» ընկերության և «ԳազպրոմԱրամենիայի» հետ արդեն քննարկումներ է ունեցել և ինչ-որ բանաձևով լուծումներ կտրվեն վճարումների բախշման համար: «Բոլոր էլեկտրոնային հարթակները գործարկել ենք և եթե անձիք, այնուամենայնիվ, պատրաստ են վճարումներ կատարել, ես կոչ կանեմ դա իրականացնել էլեկտրոնային եղանակով ու ևս մեկ անգամ կոչ կանեմ բոլորին, որ հնարավորինս սահմանափակեն իրենց ելքը տնից»,-ասաց Ավինյանը:

 
 
 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ևս հայտնում է, որ կոմունալ ծառայությունների տրամադրումը չդադարեցնելը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից։

Национально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов
Самое популярное