Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սոցիոլոգների կարծիքով միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները` 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ` մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված տարբեր տարիքի տղամարկանց և կանանց մոտ 12%-ը ընդհանրապես չեն կարողացել մտաբերել, թե երբ են վերջին անգամ համբուրվել:

Картинки по запросу страсть и нежность Гифка

 

Համբուրվելը յուրաքանչյուրիս կյանքում այնքան ինքնաբուխ և բնական երևույթ է դարձել, որ շատ հաճախ մենք դրան առանձնակի նշանակություն չենք տալիս: Բայց իզուր, քանի որ վերջինս ոչ միայն ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում, այլև բարերար ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, կրճատում է սթրեսը, այրում կալորիաները, խթանում իմունային համակարգը: Համբույրի մոգական ուժը թույլ է տալիս ձեռբազատվել նույնիսկ զկրտոցից:

Картинки по запросу страсть и нежность Гифка

Համբուրվելու արվեստը գալիս է դարերի խորքից: Այն ռոմանտիկ և հանելուկային երևույթ է: Առանձնահատուկ կախարդանք ունեն ամենաանմեղ, համարյա մայրական սուրբ քնքշանքները երեխայի հանդեպ, որոնք և’ ցավն են մեղմում, և’ վերքերն են ամոքում: Լինում են նաև նենգ համբույրներ, ինչպիսին, օրինակ, Հուդայինն էր` դավադրությամբ դրոշմված Քրիստոսի ճակատին: Գոյություն ունեն նաև այսպես կոչված հեռահար նպատակներ հետապնդող համբույրներ, կրոնական և ծիսական համբույրներ, ինչպես նաև ողջույնի, քաղաքական, ընկերական և էրոտիկ համբույրներ…

Ուզում եք` հավատացեք,

Картинки по запросу страсть и нежность Гифка

Հակառակ տարածված այն կարծիքի, թե համբուրվելը միայն բանական մարդուն է հատուկ` ամերիկացի մարդաբանները պնդում են, որ մինչև մարդ արարածի հայտնվելը շիմպանզեներն ու օրանգուտանգները վաղուց արդեն «տրվում էին» այդ զբաղմունքին: Այդ հաճելի «նախապատմական ժառանգությունը» յուրացվել և իր ուրույն տեղն է գտել աշխարհի ժողովուրդների 90%-ի մոտ: Մնացած 10%-ը կազմում են Աֆրիկայի հարավում բնակվող տոնգա ցեղի ներկայացուցիչները, որոնց կարծիքով համբուրվելը պարզապես նողկալի երևույթ է, և վերջիններիս հյուսիսային եղբայրակիցները, որոնք էլ իրենց հերթին համբուրվելը կատարյալ անվայելուչ արարք են համարում: Նույնիսկ քթերն իրար քսելու համբավ ունեցող էսկիմոսները չեն բացառում «շուրթերի միաձուլումը». պարզապես նրանց համբույրը խիստ յուրօրինակ բնույթ է կրում, ինչն էլ կողմնակի դիտորդի աչքերում նույնացվում է «քթերով համբուրվելու»հետ:

Картинки по запросу страсть и нежность Гифка

Անտիկ տարեգիրների վկայությամբ Հին Հռոմում մարդիկ համբուրում էին գրեթե յուրաքանչյուր հանդիպածին (բացառություն էին կազմում միայն ստրուկները): Դրան հակառակ` միջնադարյան իտալացին ստիպված էր կնության առնել այն աղջկան, որին համբուրել էր մարդաշատ վայրում: Իսկ Ասիայում, օրինակ, համբուրվելը մինչ օրս խիստ անձնական երևույթ է համարվում, և զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ-ները) մեկը մյուսին հաջորդող արշավներ են կազմակերպում` պարսավելով հասարակական վայրերում համբուրվող երիտասարդներին: Առավել պահպանողական համարվող ճապոնական դաստիարակության կանոնները պահանջում են ընկերներին, կողակիցներին և սիրեցյալներին հասարակական վայրերում ողջունել` լոկ բարեկրթորեն գլուխ տալով: Նույնիսկ երկարատև բացակայությունից հետո տուն վերադարձող զինվորի մայրն ու կինն իրենց կարոտն արտահայտում են միմիայն քնքշալից ժպիտով:

Картинки по запросу страсть и нежность Гифка

Հին ավանդապատման համաձայն` համբույրը հնարավորություն է տալիս «ներթափանցել»դիմացինի հոգու խորքը: Միգուցե հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ եգիպտական թագուհի Կլեոպատրան, որը հայտնի է ոչ միայն իր քաղաքական խարդավանքներով, այլև բազմաթիվ հաղթական ավարտ ունեցած սիրավեպերով, երբեք չի համբուրվել (եթե, իհարկե, հավատանք պատմագրական տեղեկություններին):

Картинки по запросу страсть и нежность Гифка

Ուզում եք` ոչ

Ի դեպ, համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ է համարվում: Բոլորովին վերջերս Թայլանդում տեղի ունեցող ամենաերկարատև համբույրի մրցույթում բավականին հետաքրքրաշարժ մի դեպք պատահեց: Նախկինում իրար անծանոթ մի աղջիկ ու մի պատանի, որոնք «տարերայնորեն»որոշել էին մասնակցել այդ արտառոց մարաթոնին, մի քանի ժամ տևող համբույրից հետո ամուսնության որոշում կայացրին:

Картинки по запросу страсть и нежность

 Այնուամենայնիվ, ոմանք գիտակցաբար թույլ չեն տալիս ո’չ իրենց հոգիները «ներթափանցել», ոչ էլ նման յուրօրինակ«թեստավորում» են ուզում անցնել: Ավելի քան հարյուր տարի առաջ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների էմանսիպացված մասի մոտ համբույրի հանդեպ կատաղի ատելության մի իսկական ալիք բարձրացավ: Իսկ գիտե՞ ք, թե որն էր դրա պատճառը. «ազատագրված կանայք» գտնում էին, որ այդ «բացարձակապես անօգուտ զբաղմունքը» հակահիգիենիկ և նույնիսկ վտանգավոր է: Իլֆի և Պետրովի` բոլորիս հայտնի անմահ ստեղծագործության մեջ կա մի դրվագ, որտեղ Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակի (ԶԱԳՍ-ի) պատին փակցված է մի հայտարարություն, որում ասվում է. «Համբույրը ինֆեկցիաների փոխանցողն է»: Իսկ արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը:

Картинки по запросу страсть и нежность

Համբույրի «նվիրական գործին» անխուսափելիորեն մասնակից բերանի խոռոչի լորձաթաղանթը իրականում ցանկացած ինֆեկցիայի համար բաց դարպաս է հանդիսանում: Ու, չնայած այն հանգամանքին, որ մեր օրգանիզմը մեր մասին հոգ է տանում` շատ միկրոօրգանիզմների դեմ բավականին ագրեսիվ նյութեր արտադրելով, այնուամենայնիվ, համբույրն իր «փոխանցողի»գործն անում է: Շուրթերի գեթ մեկ զգայական հպման արդյունքում համբուրվողները մոտ 250 տարբեր բնույթի բակտերիաներ են «փոխանակում»: Սրան հակառակ` որոշ ստոմատոլոգներ համոզված են, որ համբույրը հանդիսանում է ամենաբնական մաքրիչ միջոցը, որով կարելի է կանխել կարիեսի և պարադոնտոզի առաջացումը: Մինչդեռ ստոմատոլոգների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ համբույրը կարող է հանգեցնել ատամների քայքայմանը:

Картинки по запросу страсть и нежность

«Հոգու ներթափանցման» միջոցով կարելի է վարակվել գրիպով, ինֆեկցիոն մոնոնուկլեոզով, տոնզիլիտով, դիֆտերիայով, կապույտ հազով, կարմրուկով, քութեշով, ստոմատիտով, հերպեսով:… Տեսականորեն համբույրը կարող է նպաստել նույնիսկ ՁԻԱՀ-ով, պալարախտով և կենցաղային սիֆիլիսով վարակվելուն. էլ չենք խոսում օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին: Բերանի խոռոչի լորձաթաղանթում հայտնաբերվել են տարրեր, որոնք կարող են խթանել գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև Helikobacter pylori բակտերիայի զարգացումը: Ուրեմն կարելի է ենթադրել, որ համբույրը կարող է նաև նման հիվանդությունների տարածման պատճառ դառնալ:

Картинки по запросу страсть и нежность

Հեքիաթը կյանք չէ, բայց իրականությունից է ծնվում:

Համբույրի հրաշագործ ուժին երբևէ չեն կասկածել միայն հեքիաթային հերոսները: Հենց համբույրն էր, որ Կային փրկեց կախարդանքից, Սպիտակաձյունիկին արթնացրեց մահաբեր քնից, գորտին արքայադստեր վերածեց, իսկ հրեշին` գեղեցիկ արքայազնի: Ակնհայտ է նաև մի փաստ, որ հեքիաթներում երբեք «չար նպատակներով» չեն համբուրել («Վամպիրների համբույրները» հաշվի չենք առնում, քանզի դրանք ո’չ հեքիաթային պատմություններ են):

Картинки по запросу страсть и нежность

 Դե ինչ, արժե՞ արդյոք երկմտել կամ կասկածանքով վերաբերվել «երկու հոգիներն իրար կապող այդ գեղեցիկ կամրջին» կամ էլ սիրեցյալին համբուրելուց առաջ ուշի-ուշով թերթել նրա բժշկական անկետան: Ընտրությունը ձերն է, սակայն ակնհայտ հիվանդ մարդու հետ շփվելիս ավելի լավ է քիթը և բերանը ծածկել բամբակ-թանզիվային դիմակով կամ օգտվել հաղորդակցման ձեռքի տակ եղած միջոցներով (հեռախոս, ինտերնետ, sms հաղորդագրություններ և այլն):

Картинки по запросу страсть и нежность

Կարծում ենք` կհամաձայնեք, որ ամենաանվտանգ համբույրն այն համբույրն է, որը տեղի չի ունենում: Իսկ եթե այնուամենայնիվ ձեր շուրթերը միաձուլվել են ձեր սիրեցյալի շուրթերին, պետք չէ խուճապի մատնվել և մտածել այն հազարավոր միկրոբների մասին, որոնք հավանաբար «վխտում» են նրա բերանի խոռոչում: Ավելի լավ չէ՞ տրվել զգայական հաճույքի բերկրանքին` չմտածելով հնարավոր հետևանքների մասիÝ:

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное