Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


VARDA–ն առաջին անգամ նախկին ամուսնու ու ամուսնալուծության մասին․ Exclusive

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Style.news.am-ը գրում է.

Հանրահայտ պարուհի VARDA –ն Աննա Սեդոկովայի «Вселенная» երգի տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ առաջին անգամ պատմել է նախորդ ամուսնու ու ամուսնալուծության մասին։

VARDA -ի ամուսնու մասին գրեթե ոչ ոք չգիտեր, այդ պատմությանը ծանոթ էին միայն աղջկա ամենամտերիմ ընկերներն ու ազգականները։

Ի դեպ, մի քիչ տեսահոլովակի մասին։ Բուն տեսահոլովակից բացի դրան կցել են նաեւ մի վավերագրական տեսահոլովակ, որտեղ Աննա Սեդոկովան հարցազրույց է վերցնում տեսահոլովակի հերոսուհիներից։

Սեդոկովայի տեսահոլովակը պատմում է մի քանի կանանց պատմություն, իսկ արդեն վավերագրական տեսահոլովակում Աննան զրուցում է տեսահոլովակի հերոսուհիների՝ VARDA -ի, ԳՈւՖ-ի նախկին կնոջ՝ Այզայի, Եկատերինա Վարնավայի, Իրադա Հայթի հետ նրանց անձնական խնդիրների մասին։ (Ի դեպ Վարնավան շնորհանդեսի ժամանակ հայտնեց, որ իրեն ամուսնության առաջարկ են արել)։

Մինչ բոլոր երկրպագուները սպասում են, թե հայուհին երբ է վերջապես իր համար ամուսին ընտրելու ու ընտանիք կազմելու, նա սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով որ մեկ անգամ արդեն եղել է ամուսնացած։

Հանրահայտ պարուհին ու երգչուհին ոգեւորված «այո» էր ասել մի երիտասարդի, ում խենթի պես սիրահարված էր։ Նա իր ամուսնությունը գաղտնի է պահել՝ իր կանացի երջանկությունը կողմնակի աչքերից պաշտպանելու համար։

Իսկ երբ հեքիաթը վերածվել է դառը իրողության՝ նա պարզապես հարկ չի համարել պատմել այդ անհաջող փորձի մասին; Իսկ հիմա աղջկա անկեղծ խոստովանությունը կարող է փոխել այն կանանց կյանքը, որոնք վախենում են հեռանալ այն տղամարդկանցից, ում հետ դժբախտ են։

VARDA-ն տառապում էր՝ չզգալով ամուսնու աջակցությունը։ Ամուսնուն դուր չէր գալիս, որ կինը ձգտում է զարգանալ;

«Ես ստիպված էի շատ ուժեր ծախսել, որպեսզի ապացուցեմ նրան, թե ինչի եմ ունակ։Ես հյուծում էի ինձ աշխատանքով, երազելով նրանից որեւէ գովասանքի արժանանալ։ Բայց այդպես էլ չարժանացա դրան, ինչ բարձունքների էլ ես հասնեի՝ միեւնույն է նրանից միայն քննադատություն էի լսում»։

Հերթական վիճաբանությունից հետո աղջիկը տուն է վերադարձել ու չի կարողացել բացել դուռը, պարզվում է, ամուսինը փոխել էր կողպեքը։ Պարուհին շնորհանդեսի ժամանակ պատմեց, թե ինչ էր զգացել այդ պահին։

«Այն դռան հետեւում մնաց իմ ամբողջ կյանքը, մեքենայի բանալիները, բեմական կոստյումները, աշխատանքային փաստաթղթերը, անձնական իրերս, բոլոր խնայողություններս․․․ Այդ արարքով նա ուզում էր ցույց տալ, թե ինչ վատ է լինելու ինձ համար առանց նրա։

Բայց ըստ երեւույթին նա ինձ բոլորովին չէր ճանաչում․․․ Այդ պահին ես վերջնականապես հասկացա, որ պետք է բաժանվեմ նրանից»։

Հարաբերությունների խզումը ժամանակային առումով համընկավ քննաշրջանին ու դիպլոմի պաշտպանությանը այն ինստիտուտում, որտեղ VARDA –ն երկրորդ բարձրագույն կրթությունն էր ստանում։ Թողնելով կյանքը փակ դռների հետեւում՝ պարուհին ստիպված էր պարտքով հագուստ վերցնել իր ընկերուհիներից, բայց այդ բոլոր դժվարությունները չխանգարեցին, որ նա գերազանց պաշտպանի դիպլոմայինը։
«Հիմա ես միայն մի բանի համար եմ զղջում, որ դիպլոմը նրա ազգանունով եմ ստացել»- հեգնանքով ասում է նա։

Պարուհին անկեղծացավ ու իր կյանքի պատմությունը պատմեց, որպեսզի մյուս կանայք էլ հասկանան մի կարեւոր ճշմարտություն՝ չի կարելի հանդուրժել։
«Դուք սխալվում եք, կարծելով թե դա լավագույնն է, ինչ կարող է կատարվել ձեր կյանքում։ Դուք ավելի շատ բանի եք արժանի։

Ամուսնալուծությունից հետո ես նյութական իմաստով կորցրեցի ամեն ինչ, բայց երբ ամուսնացած էի, ես հակառակ ամուսնուս արգելքներին, ժամանակս նվիրում էի ինքնակրթությանն ու զարգացմանը․․․Ինձ հետ էին մնացել իմ գիտելիքները, փորձն ու աշխատասիրությունը, որոնք ոչ ոք չի կարող խլել ինձնից։ Ամուսնալուծությունից հետո սկզբնական ժամանակաշրջանում ես ուզում էի պայքարել այն ամենի համար, ինչն ինձ հասնում էր օրենքով, բայց հետո որոշեցի իմ ամբողջ եռանդը տրամադրել երազանքիս իրականացմանը։ Ես նոր երկիր տեղափոխվեցի, նոր քաղաք, ու կյանքս սկսեցի զրոյից։

Ես շնորհակալ եմ իմ ընկերուհիներին ու ընկերներին աջակցության համար ու ամենակարեւորը՝ ինձ ու իմ տաղանդին հավատալու համար։ Այսօր ես հպարտանալու բան ունեմ՝ VARDA™հաջող ապրանքանիշ, VARDA Ladies Club կանանց ակումբ, սեփական ամսագիր․․․Ես կառուցում եմ իմ բիզնեսը, զբաղվում սիրելի գործով ու ինձ զգում երջանիկ, ինչպես երբեք; Ես չեմ ասում, թե ամուսնալուծությունը լավ բան է, պարզապես հիշեցնում եմ, որ ամուսնությունը երջանկության հոմանիշը չէ»։

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения
Самое популярное