Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. BMW-ն բախվել է Mercedes-ին, Mercedes-ն էլ հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 23-ամյա Արգիշտի Երիցյանի վարած Mercedes մակնիշի 34 ԼN 014 համարանիշի և 22-ամյա Արսեն Մուրադյանի վարած BMW մակնիշի 34 VA 753 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին ու հայտնվել ձորակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Վթարի մասին վարորդները տեղեկացրել են ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու Արտավազդ Հարությունյանի ահազանգով ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Սուքիասյանը և տեսուչ Արմեն Քոչինյանը։
Փաստի առթիվ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել դեպի ձախ հանդիապակաց գոտի, անցել կանաչ գազոնի վրայով և բախվել Mercedes-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի