Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանցի տղամարդը, չնայած կնոջ աղերսանքներին, նրան ստիպել է խմբակային սեքսով զբաղվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մանուկ Ե.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 33-ամյա Մանուկն իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը շահագործելու դիտավորությամբ, «չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով» համոզել է կնոջը, որ սեռական հարաբերություններ ունենան երեքով՝ իրենց անկողին «հրավիրելով» ևս մի տղամարդու:

«Հրավիրված» տղամարդը խմբակային սեքսի համար վճարել է Մանուկին:

Ըստ դատական ակտի՝ Մանուկը շուրջ երկու ամիս համոզել է կնոջը: 2010 թվականի կեսերին Երևանի Զաքյան փողոցում գործող «Աստորիա» հյուրանոցում Մանուկը կազմակերպել է իր, կնոջ ու ինտերնետային կայքից իրեն ծանոթ Ակայի ինտիմ հանդիպումը: Խմբակային սեքսի համար «Ական» վճարել է 20 հազար դրամ:

Մանուկը իր կնոջը սեռական շահագործման ենթարկելու հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, նրա կողմից արդեն մեկ անգամ խմբակային սեքսին մասնակցած լինելու փաստը որպես արատավորող տեղեկություն՝ տարածելու, այդ հանգամանքը շահարկելով՝ կնոջը մայրական իրավունքից զրկելու հարց բարձրացնելու սպառնալիքներով, կնոջ խոցելիությունն օգտագործելով, երբեմն նաև կնոջ առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծելով՝ 2010 թվականի վերջերից մինչև 2013 թվականի հունիս ամիսը կնոջը ենթարկել է պոռնկության շահագործման:

Մանուկը պարբերաբար, ընդհանուրը՝ մոտ 20 դեպքով կնոջը ստիպողաբար ներգրավել է համացանցի «Օդնոկլասնիկի» և այլ կայքերով ծանոթացած մի խումբ տղամարդկանց, նրանց ընկերուհիների մասնակցությամբ խմբակային սեռական հարաբերություններին:«Հրավիրվածների» վճարած գումարները Մանուկը տնօրինել է իր հայեցողությամբ:

Ըստ դատական ակտի՝ Մանուկը 2013 թվականի նոյեմբերի 2-ին, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճել է կնոջ հետ, ոտքերով ու ձեռքերով ծեծի ենթարկել նրան՝ ձախ աչքի տակ արյունազեղում առաջացնելով:

Մանուկ Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:
Տուժող ճանաչված կինը ցուցմունք է տվել, որ Մանուկի հետ ծանոթացել է բժշկական քոլեջում սովորելու ժամանակ:

Ինտիմ հարաբերություն է ունեցել Մանուկի հետ, զրկվել է կուսությունից: 2008 թվականին ամուսնացել են: Ապրել են վարձու բնակարանում: Ծնվել է իրենց դուստրը:

Շուրջ մեկ տարվա համատեղ կյանքից հետո Մանուկը սկսել է հաճախակի այցելել պոռնկագրական կայքեր, առաջարկել է այլ տղամարդու ներգրավել ու խմբակային սեռական հարաբերություն ունենալ: Ամուսնու առաջարկներն ինքը մշտապես մերժել է:

Մի օր Մանուկի առաջարկով գնացել են «Լունապարկ»: Ամուսինը պատմել է, որ համացանցով ծանոթացել է մի տղամարդու հետ ու պայմանավորվել խմբակային սեքսի վերաբերյալ: Մանուկն ասել է, թե դրանով կամրապնդվի իրենց փոխադարձ սերը:

Նույն պահին ընդառաջ է եկել մի տղամարդ, նա էր իրենց ինտիմ հարաբերության երրորդ մասնակիցը:

Ըստ կնոջ՝ վստահելով ամուսնուն, տարիքով փոքր լինելով ու չգիտակցելով, թե ինչ քայլի է դիմում՝ հանուն փոխադարձ սիրո համաձայնել է:

Մանուկի առաջարկով «Ակայի» հետ գարեջուր են խմել այգու սրճարաններից մեկում, հետո միասին գնացել են «Աստորիա» շոգեբաղնիք-հյուրանոց, որտեղ երեքով սեռական հարաբերություն են ունեցել, և «Ական» Մանուկին վճարել է 20 հազար դրամ:

Մոտ մեկ ամիս անց Մանուկը նորից սկսել է համոզել, որ օտար տղամարդու հետ նմանատիպ հանդիպում ունենան:
Ինքը հրաժարվել է: Մանուկը սկսել է սպառնալ, թե բոլորին կպատմի առաջին խմբակային սեքսի մասին, ծնողներին կասի, որ ամուսնության պահին ինքը կույս չի եղել:

Ծնողների և մյուսների մոտ խայտառակ չլինելու համար ինքը համաձայնել է երկրորդ հանդիպմանը:
Ավան-Առինջում գտնվող «Գինետուն» համալիրում ստիպված է եղել կատարել ամուսնու և անծանոթ տղամարդու սեքսուալ ցանկությունները:

Տղամարդը հանդիպումից հետո Մանուկին 25 հազար դրամ է տվել: Ամուսնու սպառնալիքների ազդեցության տակ մինչև 2011 թվականի ձմեռը մոտ 10 անգամ գնացել է այլ տղամարդկանց կամ զույգերի հետ հանդիպումների, որոնց ժամանակ խմբակային սեքս են արել:

2011 թվականի նոյեմբերին ամուսնու հետ մեկնել է Ռուսաստան: Այլ տղամարդկանց հետ ինտիմ հանդիպումները դադարել են: Ինքը 2-3 ամիս հանգիստ շունչ է քաշել:

2012 թվականի հունվարին վերադարձել են, բնակվել Գեղարքունիքի մարզում:

Կինը նկատել է, որ Մանուկը նորից սկսել է համացանցով ինչ-որ մարդկանց հետ ծանոթանալ, շփվել: Մեկի անունը Գևորգ է եղել՝ մոտ 50 տարեկան: Նա եկել է իրենց գյուղ, Մանուկին 10 հազար դրամ է տվել: Ընթրել են, Մանուկն ու Գևորգը պառկել են նույն անկողնում: Հետո կինը Մանուկի ներկայությամբ սեռական հարաբերություն է ունեցել Գևորգի հետ:
Գևորգը մի անգամ էլ է հայտնվել: Այս անգամ, ըստ կնոջ, Մանուկն է Գևորգին մեքենայի մեջ սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցել:

Խմբակային սեքս է եղել նաև Մանուկի կնքահոր որդու հետ, ով պարբերաբար Մանուկին 2-3 հազար դրամ է տվել:
2013 թվականի նոյեմբերի 2-ին Մանուկը, խմած լինելով, վիճել է կնոջ հետ, ասել, թե մոտակա օրերին նորից խմբակային սեքս են անելու:

Կինը, իր ասելով, վերջնականապես հրաժարվել է: Մանուկը ծեծել է կնոջը: Կինը փախել, մտել է նկուղ: Ապա հարևանի մեքենայով երեխայի հետ գնացել է մոր տուն:Մայրն արդեն դիմել էր ոստիկանություն: Կինը ոստիկանությունում պատմել է ամեն բան…

Նախաքննական մարմնի կողմից հայտնաբերվել ու հարցաքննվել են Մանուկի հետ համացանցային ծանոթություն, ապա խմբակային սեքս ունեցած տղամարդիկ:

Ի պատասխան հաշտվելու՝ ամուսնու խնդրանքին, կինը հեռախոսային հաղորդագրությամբ պատասխանել է. «Իսկ որ ես էի քեզ խնդրում՝ ուրիշը չլինի մեր կյանքում, խի՞ չէիր լսում, թե՞ փողի ու հաճույքի կարիք ունեիր, ես էլ առաջվա հիմարը չեմ, էլ չզանգես, մոռացի մեզ… նոր կյանք սկսի, բայց նոր կնոջդ փողով չծախես…»:

Մանուկ Ե.-ն մեղավոր է ճանաչվել ու վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման և 60 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի դեկտեմբերի 18-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Մանուկ Ե.-ն՝ խնդրելով բեկանել դատավճիռը և արդարացնել իրեն, որովհետև ինքը կնոջը սեռական շահագործման չի ենթարկել, նրան ոչնչի չի հարկադրել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել:

Վերաքննիչ քրեական դատարանը ամբաստանյալի բողոքը անհիմն համարեց: Մանուկ Ե.-ի վերաքննիչ բողոքը մերժվեց:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց օրինական ուժի մեջ՝ անփոփոխ:

Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом Европы
Самое популярное