Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի բարձրացրած աղմուկը իմ հանդեպ տրամադրվածությունից էր. Արշակ Զաքարյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակում էր արել այն մասին, որ կիրակի օրն ընտանիքով գնացել են Արցախ, որդուն՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրել են ճամփեզրյա մի ռեստորանում, որտեղ իրենց ՀԴՄ կտրոն չեն տվել: Փաշինյանը տեղում զանգահարել է Արցախի հարկային մարմիններին, որ ՀԴՄ չխփող ռեստորանը պատժվի օրենքով: Հրապարակման մեջ Փաշինյանը ռեստորանի սեփականատիրոջը մեղադրել է զինվորի հացը գողանալու մեջ, նշելով՝ «ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում, հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված»:

Հրապարակման մեջ նշվող ռեստորանը Երևան-Դադիվանք ճանապարհի 215-րդ կմ-ին գտնվող «Արի ռեզորտ»-ն է, որի տնօրեն Արշակ Զաքայանի հետ բարձրացված աղմուկի մասին զրուցել է ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողը:

«Մենք, մինչ այդ, մեկ ամիս չենք աշխատել, և դա առաջին օրն էր, որ աշխատում էինք: Նախապատրաստական աշխատանքներ էինք անում, զանգեցին, սեղան ամրագրեցին, որոշեցինք աշխատել: Իրենք առաջին հաճախորդն էին, մեզ չէին էլ ասել, որ վարչապետի ընտանիքն է լինելու: Միշտ ենք տպել կտրոնը, հասկանում եք չէ՞, որ, հատկապես, վարչապետի ընտանիքին առանց կտրոն չէին սպասարկի: Եղել է տեխնիկական խնդիր, ես տեղում չեմ եղել, իսկ մատուցողուհին, չի հասկացել՝ ինչպես վերացնի անսարքությունը: Զանգել են ինձ, ես ասել եմ, որ, ըստ երևույթին, լիցքավորիչից ա խնդիրը, որովհետև նախկինում էլ երեք անգամ եղել է էդպիսի խնդիր: ՀԴՄ սարքը հին տեսակի ա, Հայաստանում էլ չեն օգտագործում դրանք, մենք դեռ, ցավոք, դրանք ենք օգտագործում: Հին սարքերի խնդիրն էդա , որ լիցքավորիչները շատ արագ փչանում են»: 

Տնօրենի պնդմամբ՝ Փաշինյանին ասել են, որ տնօրենը ճանապարհին է, իր հետ նոր լիցքավորիչ է բերում, կգա, կսարքի, կուղարկեն:

«29 րոպե հետո մենք կտրոնը ուղարկել ենք, որ ասում ա՝ հավաքվել էին սարքի գլխին, որովհետև չգիտեին օգտագործելու ձևը, դա ուղղակի ծիծաղելի է, որովհետև ՀԴՄ տպելու մեջ բարդ բան չկա, մի կնոպկա պիտի սեղմել էլի: Ի դեպ, իրենք առաջին անգամ չէին մեզ մոտ: Մի քանի անգամ եկել են, թող ասի՝ անցած անգամները ՀԴՄ տվել են, թե չէ, ոնց են սպասարկել: Մի անգամ տեխնիկան չի աշխատել, աղմուկ է բարձրացրել: Ինքը օրենքն ա մեջբերում, որ չտպելու դեպքում պետք է տուգանվել, ես էլ ասում եմ՝ խնդիր չկա, ես պատրաստ եմ 3 անգամ տուգանվելու, քանի որ էդ գումարը գնում ա մեր պաշտպանության համար»:

Տնօրենը բացատրում է՝ իրեն վրդովվեցրել է վարչապետի այն հայտարարությունը, թե իրենք զինվորի հաց ուտողներ են:

«Ես երբեք չէի անդրադառնա տուգանքին, եթե մեզ չվիրավորեր ինքը: Վարչապետը շատ լավ իմանալով՝ ովքեր են այս ռեստորանը սարքել, ինչ նպատակով, ինչ ներդրումներով, մեզ մեղադրում է զինվորի հաց գողանալու մեջ: Ինքը շատ լավ գիտի նաև, որ էս բիզնեսում շատ քիչ ա շահույթը, օրը 2-3 հոգի են մտնում: Ինքն ասում ա՝ ես շուխուռ եմ արել, որ իմ վրա հարկային ա ուղարկել, ոչ, էդպես չի, ես բարձրաձայնել եմ միայն մեր հասցեին արված վիրավորական արտահայտության համար: Ժողովուրդը շատ լավ գիտի՝ ով ա զինվորին հաց տվողը, ով ա զինվորի հացն ուտողը: Ես էդ տուգանքի չափով երեկ մի ընտանիքի օգնել եմ, այսօր էլ եմ օգնելու, տուգնանք էլ վճարելու եմ, որ իմանան հարցը փողը չի: Վարչապետը, կարծես թե, պատեհ առիթ էր փնտրում, որ աղմուկ բարձրացներ, մեզ ու մեր արած գործը փնովեր»:

Այն հարցին, թե իրենց փնովելու ինչ շահ ուներ Փաշինյանը, Զաքարյանը պատասխանեց.

«Ես իմ վերաբերմունքը իր հանդեպ չեմ թաքցրել երբեք, ինչ մտածել եմ՝ բացահայտ ասել եմ դեմքին, Սերժ Սարգսյանին էլ էի ասում, վախենալու բան չունեմ, իշխանությունը պիտի ծառայի ժողովրդին: Եթե իր ու իր թիմի նման վարվեմ ու սկսեմ միայն ենթադրություններ անել, ապա կարող եմ ասել, որ Փաշինյանի բարձրացրած աղմուկը իմ հանդեպ նախատրամադրվածությունից էր: Բայց դե սա ենթադրում եմ միայն, անօգուտ գործ է»:

 Նշենք, որ «ԱՐԻ ՌԵԶՈՐԹ» ռեստորանը հանդիսանում է Հայոց Ազգային Գվարդիայի ներդրումային բիզնես ծրագրի մի մասը: Այն իրականացվել է գվարդիականներ Լևոն Չակմախյանի, Սամվել Կարապետյանի, Արշակ Զաքարյանի նախաձեռնությամբ: Բիզնես ծրագիրը միտված է ազատագրված հայրենիքի այդ հատվածում ստեղծելու աշխատատեղեր, զարգացնելու տնտեսությունը, աջակցելու շրջանի գյուղացիների մթերքների իրացմանը, խթանելու ԱՀ Շահումյանի շրջանի զբոսաշրջության զարգացման ծրագրին և նպաստելու ՀԱԳ-ի ինքնաֆինանսավորման ծրագրին:  

Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»
Самое популярное