Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու պարագայում էլ իշխանությունները պարտվելու են. Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ

ՎԻԴԵՈ

Armtimes.am կայքում հրապարակված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդված նպատակ ունի ստահոդ լուրեր տարածելով՝ հասարակության մեջ ինչ-որ դավադրությունների մասին տպավորություն ստեղծել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

«Նախ պետք է գիտակցենք, թե որ լրատվամիջոցում է այդ նյութը հրապարակվել, որովհետեւ սա շատ էական է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչապետի ընտանիքին է պատկանում այն։ Եվ, բնականաբար, հասարակության մոտ ակնկալիքներ կան, որ այն նյութերը, որոնք հրապարակվում են այդ կայքում կամ թերթում, առավել ստուգված են, իրական են։ Բնականաբար, հասարակության մոտ դրանք շատ ավելի խորը ազդեցություն են թողնում։ Եվ այս իրավիճակում այդ լրատվամիջոցը պետք է գիտակցի,  որ այդ նյութերը, որոնք հրապարակվում են, պետք է ծառայեն իրավական, ժողովրդավարական պետության ստեղծմանը։ Մինչդեռ, եթե անդրադառնալու լինենք կոնկրետ այս նյութին, պետք է հասկանանք, որ այս նյութը նախ ճիշտ հակառակ շահի է ծառայում եւ նպատակ ունի ընդամենը նեղ անձնական շահերի ծառայել եւ ստահոդ լուրեր տարածելով՝ հասարակության մեջ ինչ-որ դավադրությունների մասին տպավորություն ստեղծել։ Ես էժանակգին մանիպուլյացիա եմ սա որակում»։

Դիտարկմանը, որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշել էր, որ հեղաշրջման փորձ է եղել, իսկ ԱԱԾ-ից հայտնել էին, որ այդպիսի տեղեկություն չունեն, Սահակյանը պատասխանեց․  «Այստեղ պետք է գիտակցենք, թե ով էր այն անձը, որ նման հարցազրույց տվեց։ Սա այն անձն է, որը միեւնույն քաղաքական ուժի անդամ է, ինչ վարչապետը եւ ամենակարեւորը՝ պատգամավոր։ Եթե այս երեք  գործոնները չլինեին, միգուցե սա այնքան մեր ուշադրությանը արժանի չլիներ, սակայն անձը, որը նման հայտարարություն է անում, նման առանձնահատկություններով անձը պետք է գիտակցի իր կողմից արված հայտարարությունների լրջությունը։ Փաստորեն նա, զարգացնելով հրապարակման մեջ տեղ գտած, այսպես ասած, տեղեկությունները՝ հասցրեց նրան, որ արդեն պետական հեղաշրջման փորձ է կատարվել։ Այստեղ պետք է կարեւորենք մի հանգամանք։ Նախեւառաջ, պատգամավոր լինելով նա պետք է գիտակցեր, որ պետական հեղաշրջման փորձը հանցագործություն է, եւ եթե նա նման հայտարարություն է անում, ապա պետք է գիտակցի դրա հետեւանքները։ Արդյո՞ք նա գիտակցում էր դրա հետեւանքները, թե՞ ոչ եւ գիտակցելով հանդերձ էր արդյոք նա դա անո՞ւմ, թե՞ ոչ։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հետագայում արդեն հնչեցին, որովհետեւ ԱԱԾ-ն կոնկրետ պարագայում ցույց տվեց, որ իր համար պետության շահերը շատ ավելին են, քան իշխանության որոշ ներկայացուցիչների կամ կոնկրետ ներկայացուցչի նեղ անձնական շահերը եւ հանդես եկավ որպես կառույց, որը, պետության շահերից ելնելով, բնականաբար, ստել չէր կարող եւ ճիշտ ինֆորմացիա հաղորդեց հասարակությանը, որ, բնականաբար, նման տեղեկություններ չկան եւ որեւէ հեղաշրջման փորձ չի եղել։ Սա առնվազն ծիծաղելի է, իհարկե։ Սրանից հետո, իհարկե Հրաչյա Հակոբյանը հանդես եկավ մեկ այլ հարցազրույցով, որտեղ ասեց, որ ինքը տպավորված է եղել այդ նյութից եւ այդ տպավորության տակ է, որ նման հայտարարությամբ է հանդես եկել, եւ միաժամանակ նաեւ ասաց, որ շատ կարեւոր է, որ ԱԱԾ-ն փարատում է իրեն կասկածները։ Ի՞նչ է նշանակում պատգամավոր լինելով նյութից տպավորվել, եւ առավել եւս՝ ընտանիքի մի անդամը հրապարակում է, մյուս անդամը տպավորվում է ու հասարակության մոտ ստեղծում են տպավորություն, թե ինչ-որ դավադրություններ են նախապատրաստվել, հեղաշրջման փորձեր են եղել։ Այսինքն պետք է խոսելուց առաջ մտածեն։ Բայց նշված իրավիճակում պետք է նաեւ փաստենք, որ այս հարցազրույցը շատ կարեւոր էր նաեւ մեզ համար, քանի որ եթե, իհարկե, հերքումը չտպագրվի, դատարանում ուղղակի ապացուցելու անհրաժեշտություն չունենք, թե լրատվամիջոցը ինչ նկատի ուներ, որովհետեւ ինքը՝ Հրաչյա Հակոբյանն է դրա մասին հայտարարել։ Եվ առավել եւս մի շատ կարեւոր հանգամանք՝ սրանով բացահայտվեց, որի իրականում նյութը լուրջ տպավորություն է ստեղծում հասարակության մոտ։ Եթե ընտանիքի անդամ պատգամավորը տպավորվում է այդ նյութից եւ նման հայտարարություն է անում, էլ ուր մնաց հասարակությունը։ Բնականաբար, հասարակությունը մոլորեցվել էր այս նյութի արդյունքում»։

Լուսինե Սահակյանը հույս հայտնեց, որ լրատվամիջոցը կտարածի հերքմանը տեքստը, երբ արդեն փաստացի հերքված են այդ նյութում հրապարակված տեղեկությւոնները ․ «Նախեւառաջ ես մեծ հույս ունեմ, որ այս լրատվամիջոցը պատասխանատու կգտնվի գոնե այս պահին, երբ արդեն իսկ հերքված են այդ նյութում հրապարակված տեղեկությւոնները եւ ապացուցման անհրաժեշտություն էլ այլեւս չկա, եւ հերքումը կտարածեն։ Եթե հերքումը չտարածեն, բնականաբար, դիմելու ենք դատարան եւ այս պարագայում օրենքով սահմանվում է, որ զրպարտություն տարածող լրատվամիջոցը ինքը պետք է հիմնավորի նյութի արժանահավատությունը եւ, բնականաբար, նրանք դա անել չեն կարող, որովհետեւ նրանք խոսել են մի իրադարձության մասին, որը ընդհանրապես գոյություն ունեցել, բնականաբար ի՞նչը պիտի հիմնավորեն եւ տվյալ պարագայում, բնականաբար, նաեւ որոշակի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է դրվելու լրատվամիջոցի վրա։ Չեմ կարծում, որ այս երկրում, եթե օրինական դատական ակտ կայացնելու լինեն, կգտնի մի դատավոր, որ այս պարագայում հանկարծ կարող է մերժել մեր հայցը։ Դա ուղղակի անհնար է։ Կարող է հնարավոր լինել մի պարագայում՝ եթե ազդեցություն լինի դատարանի նկատմամբ։ Սա շատ ավելի վատ է նույն իշխանությունների համար, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե այս լրատվամիջոցը ում է պատկանում եւ հենց այս տեսակետից ելնելով էլ ակնհայտ է դառնալու, որ այս դատական ակտը կայացվել է գործադիր իշխանության ճնշման ներքո եւ չկա անկախ դատական համակարգ։ Երկու պարագայում էլ իշխանությունները պարտվելու են. մի դեպքում պարտվելու են այն իմաստով, որ հայցը բավարարվելու է, մյուս դեպքում պարտվելու են, որովհետեւ հիմնավորվելու է, որ իրենք այն իշխանությունը չէին, որ պետք է, որ լինեին եւ որոնք չեն կարողացել ստեղծել այնպիսի դատական համակարգ, որ չենթարկվի իրենց ճնշումներին»։

Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»«Не мойтесь, не купайтесь, не пейте воду — что за «позёрство» такое?» «Паст»Кто станет новыми обвиняемыми по делу «1 марта»? «Паст»Сомнительные «решения» на границе с Грузией: чьи интересы обслуживаются? «Паст»Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовМарукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсе
Самое популярное