Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իսկանդեր-Է». ռազմավարական զսպման գործիք: Քանի՞ «Իսկանդեր» ունենք ու ինչքա՞ն ենք դրանց համար վճարել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, ի թիվս այլ նորությունների, առաջին անգամ ցուցադրվեցին նաև հայկական բանակի «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։

Սակայն ռազմական ոլորտից ոչ այնքան քաջատեղյակների համար միշտ չէ, որ պարզ է, թե ինչի համար ու ինչպես կարող է օգտագործվել այդ համակարգը։ Երբեմն հնչում են նույնիսկ զավեշտալի հարցեր, օրինակ՝ «կարիք կա՞ր արդյոք այդ տեխնիկան առաջնագծից հանել»։

Տարատեսակ անհեթեթություններին վերջ տալու նպատակով փորձենք ներկայացնել, թե իրականում ինչ համակարգ է «Իսկանդեր-Է»-ն ու ինչպես այն կարող է կիրառվել։
Ինչի՞ համար է նախատեսված «Իսկանդեր» համալիրը
«Իսկանդեր-Է»-ն «վիրաբուժական գործիք է»։

Այն ի վիճակի է հակաօդային պաշտպանությունը ճեղքելով` մինչև 300կմ հեռավորության վրա, մինչև մի քանի մետր ճշգրտության հարվածներ հասցնել։ Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով (մինչև 50կմ), թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։ Իսկ բարձր ճշգրտությունն ապահովվում է դեպի թիրախն ինքնուղղորդվելու հատուկ համակարգերի միջոցով։
Այսպիսով, իր հեռահարության և բացառիկ ճշգրտության շնորհիվ այս զինատեսակը հնարավոր է դարձնում կետային հարվածներով ոչնչացնել թշնամու ռազմական, տնտեսական, կոմունիկացիոն կարևորագույն օբյեկտները նրա գրեթե ամբողջ տարածքում։

«Իսկանդերի» հրթիռների համար պոտենցիալ թիրախներ կարող են լինել թշնամու ռազմական օդանավակայանները, զինամթերքի խոշոր պահեստները, նավթագազային ու էներգետիկ ենթակառուցվածքները, խոշոր զորամիավորումների շտաբերն ու հրամանատարական կետերը և բացառիկ կարևորություն ունեցող այլ օբյեկտներ, որոնք հայկական բանակի սպառազինությունում առկա հարձակման այլ միջոցների համար հասանելի չեն։
Ընդ որում, օրինակ` Բաքվում և շրջակայքում գտնվող նավթագազային ենթակառուցվածքներին հասցվելիք հարվածներն ի վիճակի են տևական ժամանակով կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը, որն առանց այն էլ լավ օրեր չի ապրում։ Ու հենց այս հանգամանքն է «Իսկանդերը» դարձնում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռքում Ադրբեջանի զսպման գործիք։
Ի՞նչ է նշանակում զսպման գործիք
Կարծում ենք, որ այստեղ անհրաժեշտություն կա մի փոքր ավելի մանրամասն

անդրադառնալ այն հարցին, թե ինչ է նշանակում առհասարակ զսպման գործիք։

Կոնցեպցիայի հիմքում ընկած է ագրեսիայի դեպքում թշնամուն՝ նրա համար անընդունելի չափի վնաս հասցնելու գաղափարը։ Այդ վնասը կարող է լինել ինչպես մարդկային, այնպես էլ տնտեսական, քաղաքական ևն։

Այս գաղափարը տարբեր իրավիճակներում կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, օրինակ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շվեյցարիայի դեմ գերմանական ագրեսիան զսպվեց մոբլիզացիայի շվեյցարական մոդելի շնորհիվ. ենթադրվող կորուստները գերմանացիներն այդ փուլում անընդունելի համարեցին։ Կամ Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ – ԽՍՀՄ ուղղակի ռազմական բախումը զսպվում էր միջուկային զենքի շնորհիվ։

Բայց պիտի նկատի ունենալ, որ զսպման գործիքը կիրառվելուց հետո արդեն կորցնում է իր զսպող դերը։ Եվ հետևաբար, դրա կիրառման ժամանակը անհրաժեշտ է ընտրել շատ ուշադիր ու սառը դատելով՝ առավելագույն արդյունք ստանալու նպատակով։

Վերոհիշյալը, սակայն, ամենևին չի նշանակում, թե հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը նվազելու է։ Ոչ էլ նշանակում է, որ կա երաշխիք, որ Ադրբեջանն այնուամենայնիվ չի կրկնի լայնամասշտաբ պատերազմի վերսկսման փորձը։

Միանգամայն հնարավոր ենք համարում նաև, որ Ադրբեջանը փորձի սահմանափակ, տեղային գործողություններ նախաձեռնել, որոնք այնքան լայնամասշտաբ չեն լինի, որ տեղին լինի «Իսկանդերի» գործադրումը, բայց միաժամանակ կավելացնեն Հայաստանի նկատմամբ ճնշումը։ Ըստ այդմ անհրաժեշտ է ընդլայնել նաև անմիջապես մարտի դաշտում թշնամուն զսպելու գործիքակազմը և հասնել նրան, որ նույնիսկ տեղային, սահմանափակ գործողություններում ենթադրվող կորուստները ադրբեջանական հրամանատարության համար անընդունելի լինեն։

Այս նպատակի իրագործման համար «Իսկանդերի» նման հնչեղ անուններ հիմնականում պետք չեն, քանի որ այս դեպքում խոսքն արդեն ավելի մասսայական զինատեսակների ու միջոցների մասին է. փողային հրետանի, հետախուզություն, անհատական հանդերձավորում ևն։

Քանի՞ «Իսկանդեր» ունենք ու ինչքա՞ն ենք դրանց համար վճարել

Ստույգ ու պաշտոնական տվյալներ դեռ չկան։ Զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են արձակման ու լիցքավորման երկուական կայաններ։ Ռուսական հեղինակավոր «Վեդոմոստի» թերթի կայքը՝ հղում անելով ՌԴ ռազմաարդյունբերության ոլորտի բարձրաստիճան անանուն երկու պաշտոնյաների, հայտնել էր, որ Հայաստան է մատակարարվել «Իսկանդեր» համակարգի մեկ դիվիզիոն։ Նույն հոդվածում ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին կարծիք էր հայտնել, որ Հայաստանին վաճառվել է մեկ դիվիզիոն` արձակման չորս կայանով (չշփոթել զորահանդեսում ցուցադրված չորս մեքենայի հետ, քանի որ դրանցից երկուսը լիցքավորող մեքենաներն էին)։

Ինչ վերաբերում է գործարքի արժեքին, ապա քիչ թե շատ վստահորեն կարելի է պնդել միայն, որ «Իսկանդերները» ձեռք են բերվել ռուսական 200 մլն. դոլար վարկից դուրս, քանի որ այդ միջոցներով ձեռք բերվելիք սպառազինության փետրվարին հրապարակված ցանկում «Իսկանդերի» մասին ոչինչ չկար։

Ինչի համար նախատեսված չէ «Իսկանդեր» համալիրը

Նշենք նաև, թե ինչ հնարավոր չէ կամ չարժի անել «Իսկանդեր» համալիրով։ Թեև, ռազմական ոլորտին քիչ թե շատ ծանոթ մարդկանց համար ներքոգրյալները պարզագույն և ակնհայտ ճշմարտություններ են, բայց փորձը ցույց է տալիս, որ ոլորտով չհետաքրքրվող մարդկանց համար ամեն ինչ չէ, որ ակնհայտ է։

Հնարավոր չէ խոցել հակառակորդի ավիացիան թռիչքի ժամանակ. «Իսկանդերը» հակաօդային պաշտպանության միջոց չէ:

Իմաստ չունի խոցել թշնամու խրամատները. այս հրթիռներն ուղղակի ափսոս է ծախսել այդ կարգի խնդիրներ լուծելու համար։

Չի կարելի առաջնագծի պաշտպանությունն ապահովել. «Իսկանդերը» խորքային հարվածներ հասցնելու համար է։ Իսկ առաջնագծի պաշտպանությունն ապահովելու համար այլ միջոցներ կան. օրինակ` ինժեներական կառույցները, կանխազգուշացման ու մշտադիտարկման համակարգերը։

Նմանապաես «Իսկանդերը» չի կարելի և անիմաստ է առաջնագիծ հանել. այն առաջնագծում պետք չէ, քանի որ գործում է խորը թիկունքից։ Իսկ առաջնագիծ հանելը մեծագույն անմտություն կլինի, որովհետև այդ դեպքում համակարգը խոցելի կդառնա թշնամու գրեթե բոլոր զենքերի համար ու անմիջապես կոչնչացվի նրա կողմից։
Չի կարող լուծել Հայաստանի զինված ուժերի բոլոր խնդիրները։ Հետևաբար այս համալիրի առկայությանը զուգահեռ Հայաստանը պիտի շարունակի մյուս զորատեսակների զարգացումը։

Ռազմինֆո

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное