«Ուզու՞մ ես՝ զենքս հանեմ, պահեմ վրեդ, նկարես»․ միջադեպ Մերձավանում (ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրմավիրի մարզի Մերձավան համայնքի 19/2 տեղամասում միջադեպ է տեղի ունեցել Երևանի բնակչի և տեղում լրագրողական գործունեություն ծավալող մի աղջկա՝ Ելենա Զոհրաբյանի միջև։
Վերջինս Hraparak.am-ի հետ զրույցում պատմեց հետևյալը․ «Այդ մարդը, ով Երևանի բնակիչ է, Մերձավանի հետ կապ չունի, ո՛չ հանձնաժողովի անդամ է, ո՛չ վստահված անձ է, մտավ 19/1 տեղամաս, ես այդ ժամանակ այդ տեղամասում էի, փաստաթուղթ պահանջեցի նրանից, չներկայացրեց։ Հետո տեղափոխվեցի 19/2 տեղամաս, ինքը ևս այնտեղ եկավ, ես մոտեցա՝ իրեն նկարելու և հարցրի, թե ինչ գործ ունի այս տեղամասում։ Ինքն էլ ինձ ասաց․ «Նկարի, նկարի, ուզու՞մ ես՝ զենքս հանեմ, պահեմ վրետ, նկարես»։ Հետո լեզվակռիվ գնաց։ Ոստիկանության աշխատողներն իրեն դուրս հանեցին տեղամասից։ Հանձնաժողովի նախագահը ոչ մի կերպ չի արձագանքում, ասում է՝ նման բան չի եղել»։
Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ հանձնաժողովի նախագահն ակնհայտ կողմնապահություն է անում․ «Մուննաթ տոնով ինձ ասում է՝ դու իրեն իրավունք չունես նկարելու»։
Ե․ Զոհրաբյանն այդ մասին տեղեկացրել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Լուսնակարներից մեկը՝ հետևից, արված է տեղամասում, իսկ մյուսը վերցված է Գրիգորի Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։
