Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. 28-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել ոստիկանության կապիտանին. վերջինը հիվանդանոցում մահացել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է`
Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 20: 30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կոմունաների փողոցի բնակիչ, 28-ամյա Կարեն Նազարյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PՏ 069 համարանիշի ավտոմեքենայով Գյուրի քաղաքում՝ Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 41-ամյա Արամ Հարությունյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում