Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլևս հոգ չէ կույս ամուսնանալը. 30 հազար դրամ և կրկին՝ բարև՛, կուսաթաղանթ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Ուսանող տարիներին Չարենցավան հարսանիք գնացինք, ապշել էինք, երբ հաջորդ օրը հարսին էշի վրա թարս նստեցրած հետ բերեցին հորական տուն: Հիմա էլ որ այդպես ոչ կույս հարսներին հետ բերեին, աղջիկներն այդքան բաց ընկած չէին լինի, իրենց մաքրությունը կպահեին»,- հիշում է 61-ամյա Նվարդ Սողոմյանն ու հավելում, որ իր երեք որդիների կանանց պատրաստվում է առաջին ամուսնական գիշերը «ստուգել». իրեն «բարոյական» հարսներ են պետք:

«Հասարակություն առանց բռնության» (ՀԱԲ) ՀԿ-ն հրապարակել է ուսումնասիրություն, ըստ որի՝ Հայաստանի մարզերում բնակվող 18-35 տարեկան արական սեռի ներկայացուցիչների 62 տոկոսը կարևոր է համարում աղջկա կուսությունը, երևանաբնակների ավելի քան 56 տոկոսի համար է կարևոր, որ կինն ամուսնության առաջին գիշերը կույս լինի: Սա այն դեպքում, երբ երևանաբնակ աղջիկների 55 տոկոսը կարծում է, որ կուսության հարցը վերաբերում է միայն ամուսնացող զույգին:

Երևանի պետական բժշկական համալսարանի Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը Lurer.com-ին ասաց, որ յուրաքաչյուր զույգ ինքը պետք է որոշի՝ երբ սկսել սեռական կյանքը, սակայն, ըստ սեքսոլոգի, կուսաթաղանթի խնդիրը կարևոր է ազգի ինքնության, փոքր ազգերի պահպանման համար:

«Պետք է լուսավորել մեր հասարակությանը՝ սեռականության դրսևորման տարիքային ձևերի մասին և հատկապես՝ 16-25 տարեկանում, որը համարվում է սեքսուալության անցումային շրջան, երիտասարդներին սովորեցնել, թե ինչպես կարելի է վերահսկել իրենց սեռական պահանջը՝ առանց վնասելու իրենց սեռական առողջությունը:

25 տարեկանում գլխուղեղի այն կենտրոնների զարգացումը, որոնք պատասխանատու են ռիսկային վարքի վերահսկման, իմպուլսիվ գործողություններ կատարելու ինքնատիրապետման համար, հասնում են իրենց լիարժեք զարգացմանը և այդ տարիքից անձը ավելի գիտակից որոշումներ կարող է կայացնե՝' կապված իր սեռական կյանքի հետ, որպեսզի հետագայում չփոշմանի իր արածի համար»:

ՀԱԲ հարցման համաձայն՝ աղջիկների 40 տոկոսը չէր պահպանի կուսությունը, եթե հասարակական կարծիքը չափազանց խիստ չլիներ: 27-ամյա Կարեն Սարգսյանը աշխատում է որպես տնտեսագետ, ունի ընկերուհի, սակայն նախընտրում է մինչև ամուսնություն ընկերուհու հետ սեռաական կապի մեջ չլինել, փոխարենը Կարենն օգտվում է սեռական վճարովի ծառայություններից:

«Աղջկան կուսազրկելու համար պիտի 100 տոկոսով վստահ լինես, որ իր հետ կամուսնանաս, դրա համար ավելի ճիշտ ա ունենալ կույս ընկերուհի և ամուսնության առաջին գիշերն էլ կուսազրկել նրան: Ես չեմ կարող ինձ վրա մեղք վերցնել, կուսազրկել, մեկ էլ մի բան այն չլինի մեր հարաբերություններում ու ամբողջ կյանքում մտածեմ՝ էս մարդու կյանքը քայքայեցի»,- ասում է Կ. Սարգսյանը՝ նկատելով, որ թեկուզ իր ընկերուհին դեմ չէ մինչամուսնական սեռական կյանքին, ինքը, միևնույն է, նախընտրում է «զսպել» իրեն մինչև ամուսնություն, նույնն էլ ընկերուհուն է կոչ անում: Կարենը նշում է, որ ընկերուհին հաշտվել է այդ մտքի հետ և այժմ իրենք «նորմալ» ընկերություն են անում՝ սպասելով ամուսնության համար հարմար ժամանակի:

23-ամյա Անին չի նախանձում Կարենի ընկերուհուն, ավելին՝ ապրում է սեռական կյանքով արդեն երեք տարի, և «ստորացնող» կհամարի, եթե սկեսուրը փորձի խառնվել իր և իր ապագա ամուսնու սեռական կյանքին. 

«Ես ազատ ու գիտակից մարդ եմ այնքանով, որքանով ինքս կարող եմ որոշել ում հետ կենակցել, որքան և ինչու, և իմ կողքին պարզապես իրավունք չունի թաղանթը ու երկու կաթիլը գնահատող տղամարդ գտնվել, դա նույն է, թե ես իմ կողքի տղամարդուց պահանջեմ կույս լինել»:

Անին նախընտրում է «պարզ երեսով» լինել իր սիրած տղամարդու հետ, քան հենց նույն տղամարդու մեղքով՝ ամեն անգամ ստիպված լինել ցույց տալ, թե կույս է. «Կարծում եք կի՞նն է մեղավոր կույս մնալու մեջ, ո՛չ, տղամարդն է մեղավոր, ով ստիպում է սիրած աղջկան կույս մնալ, իսկ ինքը իր համար սրա-նրա հետ քնում, կինն էլ իրեն համարելով թույլ էակ, կամ կույս է մնում բառիս բուն իմաստով, կամ էլ անալ սեքսով է զբաղվում, որպեսզի չկորցնի ամուսնանալու շանսը»:

Իսկ կանայք, ովքեր ամեն դեպքում ապրում եմ մինչամուսնական սեռական կյանքով, սակայն ամուսնանալուց կույս են ուզում լինել, մեր երկրում դիմում են կուսաթաղանթի արհեստական վերականգնման:

Կուսաթաղանթի վերականգնման վիրահատություններն օրենսդրական կարգավորում չունեն, ուստի նման վիրահատությունները կատարվում են գաղտնի՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, ընդ որում, երևանաբնակ կանայք ավելի հաճախ նախընտրում են մարզերում կույս դառնալ կրկին և հակառակը:

«Կուսաթաղանթի վերականգնման երկու տեսակի վիրահատություն կա՝ հարսանիքից երկու օր առաջ և ավելի որակյալ՝ մինչև երկու ամիս առաջ վիրահատությունները: Առաջին դեպքում կարվում է միայն կուսաթաղանթի առաջին շերտը և երկու օր անց այն ինքն իրեն կարող է քանդվել, երկրորդ դեպքում ամբողջ կուսաթաղանթն է մանրակրկիտ կարվում, և սեռական ակտի ժամանակ արդեն քանդվում են թելով կարերը՝ տղամարդու մոտ կուսաթաղանթի պատռվելու տպավորություն թողնելով»,- ասում է կուսաթաղանթի վիրահատություն կատարող գինեկոլոգներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Կուսաթաղանթի վերականգման վիրահատության գները տատանվում են 30-100 հազար դրամի սահմաններում, որոշ դեպքերում հասնելով մինչև 300 հազար դրամ: Գինեկոլոգի խոսքով՝ իրեն դիմած 10 կնոջից 8-ի դեպքում վիրահատության ծախսերը հոգում է մեկ այլ տղամարդ, որպես կանոն՝ արտասահմանցի:

Գինեկոլոգի պրակտիկայում եղել է նաև կին, ով երկու անգամ է վերականգնել կուսաթաղանթը՝ մի դեպքում նրա համար վճարել է իրանցի մի երիտասարդ, երկրորդ դեպքում՝ հայ տարեց տղամարդ:

Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ուսանող, Սիրիայի Լատակիա քաղաքի բնակիչ Էդնան Ասբերը Lurer.com-ի հետ հեռախոսազրույցում նշում է, որ Հայաստանում իրեն ամենից շատ զարմացրեց ու հիասթափցրեց իր ընկերուհին, ում հետ գրեթե երկու տարի տևած կապն ավարտվել է նրանով, որ աղջիկը հայտարարել է՝ պիտի ամուսնանամ, օգնիր ինձ այդ հարցում:


«Ես երկար ժամանակ չէի կարողանում հասնանալ՝ ինչո՞ւ պիտի ես վճարեմ նրան 200 դոլար, որպեսզի կուսաթաղանթը վերականգնի: Արաբ կանայք ևս կույս պիտի լինեն ամուսնանալիս, սակայն ով էլ որ կույս չի, չեմ լսել, թե նման բան անեն։ Իսկ իմ նախկին ընկերուհին խնդրեց ինձ բժշկին ասել, որ պատահական եմ իրեն կուսազրկել ու այլևս իրեն չանհանգստացնեմ. այդպես էլ արեցի»,- հիշում է է. Ասբերը:

Սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը նշում է, որ խորհրդատվության դիմած կանանց հետ խոսելով՝ նկատել է, որ կուսաթաղանթի վերականգնման գնացողները հիմնականում այդ քայլին դիմում են վախի զգացումից ելնելով.

նրանք վախենում են, որ «նորմալ» ընտանիքի տղան չի ամուսնանա իրենց հետ և իրենք կզրկվեն «նորմալ» ընտանիք ունենալու հեռանկարից:

«Ցանկացած իրադարձություն՝ կապված սեռականության հետ, այդ թվում՝ կուսաթաղանթի վերականգնումը, ազդում է աղջկա հոգեբանության և սեքսուալության վրա: Որքան էլ կարևոր լինի տղամարդու համար կնոջ կուսությունը, տղամարդիկ պետք է հիշեն, որ վերականգնված կուսաթաղանթի հետևանքով կնոջ մոտ առաջացած հոգեբանական զգացողություններն իրենց զգացնել կտան տարբեր հոգեսեռական խնդիրների տեսքով ավելի ուշ, երբ աղջիկը ունենա ընտանիք և ամուսնական պարտավորություններ, սեռական կանոնավոր կյանք»,- ասում է սեքսոլոգը:

Նա վստահ է՝ կուսաթաղանթի վերականգնման հարցում տղամարդը հավասար պատասխանատվություն է կրում աղջկա նման վարքի համար՝ տղամարդուն խորհուրդ տալով՝ կնոջը սիրել և ընդունել նախ և առաջ որպես մարդ, մարդ, ով իրավունք ունի և կարող է ապրել մինչամուսնական սեռական կյանքով, կնոջը՝ թույլ չտալ տղամարդուն իր մեջ գնահատել ու կարևորել կուսաթաղանթը:

Լիանա Հովհաննիսյան

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения
Самое популярное