Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետք է ունենանք ռազմավարություն, ծրագիր. նախագահ Սարգսյանն ավարտել է այցը Լոռու մարզ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված է Լոռվա բնաշխարհի տեսարժան վայրերով: Այդ մասին նախագահն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

Նախագահն անհրաժեշտ է համարել մարզում տուրիզմը և հատկապես ներքին տուրիզմը խրախուսելը, ենթակառուցվածքները զարգացնելը։ «Եթե Երևանում ես ապրում, շաբաթ-կիրակի օրն ավելի լավ բան կա՞ անելու, քան վեր կենալ և գալ Լոռու մարզ կամ Սյունիք, Գեղարքունիք, Գյումրի։ Չկա՛,- ասել է նախագահը։ - Ես երկու օր է այստեղ եմ և ամբողջովին վերալիցքավորված եմ, որովհետև շփվում ես իրական բնության և բացարձակ գեղեցկության հետ։

Երկու օրվա ընթացքում առիթ ես ունենում տեսնել և վայելել պատմական նշանակություն ունեցող շատ արժեքավոր կոթողներ, ասենք՝ Օձունի վանքը կամ Լոռի բերդը։ Շատ երկրներ կերազեին նմանատիպ բերդ ունենալ և այդ բերդը կարողանային ոչ միայն պահպանել և ցուցադրել, այլև գրավիչ դարձնել և՛ իրենց երիտասարդների, ժողովրդի և՛ օտարների համար։ Այն, որ Հայաստանում՝ Լոռիում, 10-11-րդ դարերում բարձր քաղաքակրթություն է եղել, փաստ է, որին շատերը ծանոթ չեն։

Կամ կարո՞ղ ես շաբաթ-կիրակին ավելի լավ անցկացնել, քան Դսեղի մոտակայքում լռությունը, մաքուր օդը վայելես, գիշերն անցկացնես՝ զրուցելով բարեկամներիդ հետ պոեզիայից և գիտությունից, մեր մշակույթից։ Ճաշես Ահնիձորում՝ Հրանտ Մաթևոսյանի տանը՝ իր եղբոր և որդու, ազգականների հետ։ Իրականում տեսնես «Մենք ենք, մեր սարերը», մարդկանց, ովքեր ոգեշնչել են Հրանտ Մաթևոսյանին։ Նրանք իրական մարդիկ են, այսօր էլ ունեն իրենց հոգսերը։ Կամ գաս Հովհաննես Թումանյանի պայծառ անհատականության հետ շփվես՝ կրկին համոզվելով, որ խոսքը միայն պոետի մասին չէ, այլ մեծ մարդու, մեծ հայրենասերի»։

Հորդորելով շաբաթ-կիրակի օրերին այցելել Հայաստանի տեսարժան վայրեր՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայրենասիրությունը միայն հայրենիքին ծառայելը չէ կամ պատերազմի ժամանակ զինվոր դառնալը, այլ նաև՝ երկիրը ճանաչելը։

Զբոսաշրջության և ընդհանրապես զարգացման տեսանկյունից Հանրապետության նախագահը մասնավորապես կարևոր է համարել բարեկարգ ճանապարհներ ունենալը: «Ես ուրախությամբ լսեցի, որ վերջին երկու ամսվա ընթացքում Թումանյանի տուն-թանգարանն այցելել է մոտ յոթ հազար մարդ, որոնցից վեց հազարն աշակերտներ են եղել։ Եկել են, քանի որ ճանապարհը ժամանակին կառուցվել է, և այսօր այդ ճանապարհը հնարավորություն է տալիս երեխաներին գալ այստեղ,- ասել է Արմեն Սարգսյանը։- Բայց երեկ մենք գնացինք Ահնիձոր, ճանապարհ չկա։ Քսան կիլոմետր քշում ես փոշու մեջ, անընդհատ ցնցվելով, բայց փոշով պատած պատուհաններից այն կողմ տեսնում ես հիասքանչ, կուսական բնություն։ Ահնիձորում դպրոցն ունի ընդամենը քսան աշակերտ՝ մեկից իններորդ դասարան։ Իսկ Դսեղում մանկապարտեզներում մոտ երեք հարյուր աշակերտ կա, որովհետև ճանապարհն ավելի լավ է, մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն։  Ահնիձորում հարյուրից ավել մարդ է ապրում: Գոյատևում են, որովհետև ամեն օր այդ ճանապարհով հնարավոր չէ գնալ ու գալ։ Ապրում են իրենց մեկուսացած կյանքով՝ դժոխային ճանապարհով դրախտում։ Ահնիձորի և շրջակա մի քանի գյուղերի համար ճանապարհ պետք է կառուցվի, բայց մինչ դա պետք է լավ մտածենք, որ ճանապարհը կառուցելով բնությանը վնաս չհասցնենք»։

Կարևորելով բնապահպանության խնդիրը՝ նախագահն ասել է. «Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում։ Պետք է ունենանք հստակ տեսլական, որը պետք է համահունչ լինի աշխարհի զարգացման տեսլականին։ Այսինքն՝ աշխարհը չի կարող զարգացման մի ուղղությամբ գնալ, իսկ մենք՝ հակառակ»։

Հանրապետության նախագահն ասել է, որ մեր տեսլականը կառուցելիս պետք է մտածենք, թե աշխարհը 20-30 տարի հետո որտեղ է լինելու, և որտեղ ենք մենք ուզում լինել այդ աշխարհում։ «Պետք է ունենանք ռազմավարություն, ծրագիր՝ այդտեղ հասնելու համար։ Եվ այդ ծրագիրը պետք է լինի բազմաբաղադրիչ, - նշել է Արմեն Սարգսյանը։- Մենք՝ որպես պետություն և ազգ, պետք է ծրագիր ունենանք, հստակ իմանանք, թե ուր ենք գնում: Այդ ծրագիրը պետք է համընդհանուր և համազգային լինի։ Պետք է լայն ու մեծ մտածենք, որովհետև մենք մեծ ազգ ենք, մեծ ժողովուրդ»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ գոյատևման ճանապարհով գնալով հնարավոր չէ զարգանալ։ «Տեսլականի, ազգային ծրագրի համար կարող ենք բոլորս մեզ ինչ-որ բանից զրկել։ Եթե գիտենք, որ վաղը տեղ ենք հասնելու, ծրագիր ունենք, բոլորս լծվենք այդ ծրագրի իրականացմանը, - ասել է նախագահը։ - Մեր հիմնական հարստությունը մեր հայկական աշխարհն է, մարդիկ։ Մեր տեսլականը պետք է դրա վրա հիմնված լինի։ Հայաստանում պետք է ամեն բան զարգացնել՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ժամանակակից տեխնոլոգիաները։ Իմ առաջարկը հետևյալն է՝ պետք է ունենանք պետական ու համազգային քննարկում տեսլականի և ազգային ծրագրի շուրջ։ Մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքը պետք է ասի։ Ժամանակը գա, կասեմ, թե իմ տեսլականն ինչպիսինն է։ Ամեն մարդ պետք է կիսվի իր տեսակետով»։

Այդ համատեքստում նախագահը կարևոր է համարել կրթության ոլորտի զարգացումը: «Կրթության մեջ էլ պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ արագ շահ ստանան։ Հաջողության հասած մարդիկ շատ հաճախ, որպես բարեգործություն, ներդրում են անում կրթության մեջ։ Բայց խնդիրն այն է, որ այդ օրինակները լինեն ոչ թե բարձրագույն որակի առանձին լճակներ, այլ՝ կրթության ոլորտը մեզ մոտ դառնա ծով, որպեսզի գյուղի ցանկացած երեխա ստանա գոնե համարժեք կամ նույնին մոտ կրթություն, ինչ Երևանում։ Եվ նորից գալիս ենք նույն խնդրին՝ ճանապարհներին, որոնք նաև վիրտուալ ճանապարհներն են։ Եթե գյուղը կապված է բարձր որակի ինտերնետով, եթե երեխաներից յուրաքանչյուրն ունի համակարգիչ և միացած է համազգային կրթական ծրագրին, ապա այդ երեխան, ապրելով Դսեղում կամ Ահնիձորում, կարող է նույն կրթությունը ստանալ։ Որովհետև ապագայում համալսարանում իր հիմնական գործիքը լինելու է համակարգիչը, դասախոսը լինելու է միայն որպես մեկնաբան։ Համալսարանն այլևս ինֆորմացիա ստանալու տեղ չէ, գնում ես մեկնաբանություն, վերլուծություն, վերլուծելու ունակություն սովորելու»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное