Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատուկ թողարկում. Հովիկ Աբրահամյանի հրաժարականը. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Քաղաքական աշունը Հայաստանում շատ բուռն սկսվեց։ Սեպտեմբերի 8–ին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հեռանում է վարչապետի պաշտոնից։

Կառավարության նիստում նա բացատրեց իր հրաժարականի պատճառները. պաշտոնավարման երկուսուկես տարիների ընթացքում որքան էլ ջանք է գործադրել, չի կարողացել վերացնել բեւեռացվածությունը հասարակությունում, հեռանում է, որ իրենից հետո եկող վարչապետին հնարավորություն տա համախմբել հասարակությանը, քանի որ առանց համախմբման հնարավոր չէ լուծել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները։

Վարչապետը երկար խոսել է նաեւ իր կառավարության ձեռքբերումների մասին. տնտեսական աճ՝ չնայած բացասական միտումներին, գյուղատնտեսական բազմաթիվ ծրագրեր, կոռուպցիայի դեմ պայքար։ Վերջում Հովիկ Աբրահամյանն ամփոփել է՝ ակտիվ քաղաքականությունից չի հեռանալու։

Ի տարբերություն իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի հեռանալու լուրը ոչ ոքի անակնկալի չբերեց։ Արդեն տեւական ժամանակ մամուլը գրում էր կառավարության սպասվող փոփոխության մասին, ինչը իշխանությունները չէին հերքում։ Դեռ մի քանի օր առաջ վարչապետի թիմի անդամները սկսել էին ազատել աշխատասենյակները։

Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո քննարկման գլխավոր թեման նրա հնարավոր փոխարինողն է, շրջանառվող գլխավոր անունը՝ Կարեն Կարապետյան, նույն ինքը՝ Երեւանի նախկին «դրայվով» քաղաքապետը։ 2011 թվականին նա ընդամենը 11 ամիս մնաց քաղաքապետի պաշտոնում, որից հետո վերադարձավ բիզնեսի ոլորտ՝ զբաղեցնելով «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնը։

Առաջինը Կարեն Կարապետյանի նշանակման որոշման մասին պաշտոնապես խոսեցին ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկերները՝ դաշնակցականները։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բնական է համարել կառավարության հրաժարականը՝ նշելով, որ փետրվարի 12-ի նախագահի ելույթով, ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունով, եւ նոր սահմանադրությամբ երկրում նախատեսվում են փոփոխություններ, որոնք ի վիճակի է անել միայն նոր որակի կառավարությունը, որը պետք է համախմբի հասարակությանը։

Ինչո՞ւ հեռացավ Հովիկ Աբրահամյանը։ Փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում տարբեր վարկածներ են շրջանառվում։ Կարծիք կա, որ սա Սերժ Սարգսյանի նախընտրական քայլերից է։ Նախորդ ընտրություններից առաջ նա Հովիկ Աբրահամյանին հանել էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնից եւ նշանակել Հանրապետականի նախընտրական շտաբի պետ։

Ոմանք էլ կարծում են, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը իշխանության ներքին բեւեռացվածության հետեւանք է։ Որոշ փորձագետներ համոզված են, որ Հովիկ Աբրահամյանը քավության նոխազ է դարձել. նրան հեռացրել են երկրի ծանր սոցիալ–տնտեսական պայմաններում հասարակական դժգոհությունը մեղմելու նպատակով, իսկ հասարակական դժգոհության ցուցիչը եղել է ՊՊԾ գնդի գրավումից հետո «Սասնա ծռերի» հանդեպ համընդհանուր համակրանքը։

Հենց ՊՊԾ գնդի գրավումից հետո էր, որ Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին եւ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը իշխանությունը նեկայացնում է որպես այդ ուղղությամբ առաջին քայլը։

Կարծես թե իշխող կուսակցությունն էլ չի ձգտում հերքել այն վարկածը, որ «Սասնա ծռերի» դեպքն ազդեցություն է ունեցել վերջին գործընթացների վրա։

Կառավարությունում այժմ բոլորը շունչը պահած սպասում են հաջորդ պաշտոնանություններին։ Դաշնակցականները վստահ են, որ առնվազն պահպանելու են իրենց երեք պորտֆելները։ Ըստ մամում շրջանառվող լուրերի՝ հեռանալու է արտգործնախարը։

Ասում են՝ Նալբանդյանը վերադառնալու է Փարիզ՝ դիվանագիտական աշխատանքի, իսկ նրան փոխարինելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

Ըստ լուրերի՝ հեռանալու են նաեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, հնարավոր է նաեւ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Փաստացի այսօրվանից կառավարության բոլոր անդամները պաշտոնակատարներ են։ Ըստ Սահմանադրության՝ նախագահը վարչապետի հրաժարականը ընդունելուց հետո՝ նոր վարչապետ է նշանակում տասնօրյա ժամկետում։ Վարչապետն էլ՝ նշանակվելուց հետո քսանօրյա ժամկետում ձեւավորում է կառավարություն:

 

Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»
Самое популярное