Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ին դատի են տվել՝ կուսակցության շենքը սեփականատիրոջից խաբեությամբ կորզելու համար. «ՀԺ»

ԻՐԱՎՈՒՆՔ

 

 

Կոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀԿ-ի հետ կնքված առուվաճառքի պայմանագիրը եւ որպես հետեւանք՝ փոխհատուցել պայմանագրի այդ ժամանակ՝ 2001 թվականի հուլիս ամսին գործող շուկայական արժեքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սողոմոնյանի ժառանգների՝ Յուրի Պոպովի եւ Նունե Սողոմոնյանի փաստաբան Սոֆիյա Տոնոյանը:

Տոնոյանը պատմեց, որ 20-րդ դարի սկզբին Երեւան քաղաքում գործում էր կոնյակի հինգ գործարան, որոնցից մեկը Համբարձում Սողոմոնյանի կոնյակի գործարանն էր։ Ձեռնարկությունը, ինչպես նաեւ Սողոմոնյանի տունը գտնվում էր Երեւան քաղաքի կենտրոնում` նախկին Դոկտորսկայա հասցեով, այժմյան Հյուսիսային Պողոտայի սկզբնամասում։ 1921 թվականին Սողոմոնյանի ձեռնարկությունը, տունը եւ ողջ ունեցվածքը ազգայնացվեցին։ Սողոմոնյան ընտանիքին մնաց 15-16 սենյակից միայն մեկը։ Ձեռնարկությունը կորցնելուց հետո մինչեւ 1925 թվականը Համբարձում Սողոմոնյանը եղել է «Արարատ» տրեստի կոնյակագործ։ Նույն թվականին, չդիմանալով ձեռնարկության եւ ունեցվածքի կորստին, Սողոմոնյանը 54 տարեկանում վաղաժամ մահացել է սրտի կաթվածից՝ որբ թողնելով 3 երեխաներին (մինչ այդ կինը մահացել էր ծննդաբերության ժամանակ)։

«Խորհրդային տարիներին Սողոմոնյանների տան կիսանկուղային հարկում տեղակայված էր տպարան, իսկ բնակարանային հատվածում գտնվում էր առողջարանային կառավարումը (курортное управление): Այդ տարիներին շենքը գրանցվեց որպես մշակութային եւ ճարտարապետական արժեք ունեցող շենք: Խորհրդային միության փլուզումից հետո Սողոմոնյանի թոռները փորձեցին վերադարձնել Սողոմոնյաննների ազգայնացված ունեցվածքը։ Այդ թվերին նման փորձ դեռ չկար։ Քանի որ տունը ոչ ոքի բալանսի վրա չէր, ժառանգները փորձեցին վերականգնել իրենց իրավունքները։ Նրանք դատական կարգով տպագրատան հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին տարածքի վարձակալության մասին։ Դրանից հետո շենքի բնակելի հատվածը զբաղեցրեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ շենքը ապամոնտաժվեց եւ տեղափոխվեց Մելիք-Ադամյան 2 հասցե, որտեղ այժմ տեղակայված է Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբը»,- նշում է փաստաբանը։

Տոնոյանի խոսքով՝ 1999 թվականին Համբարձում Սողոմոնյանի թոռը՝ Յ. Պոպովը, կարողացավ հասնել նրան, որ տան վրա տեղադրեն Համբարձում Սողոմոնյանի անունով հուշատախտակը։ 2001 թվականին ՀՀԿ-ն` լինելով իշխող կուսակցություն, ստեղծեց այնպիսի պայմաններ, որ ժառանգները ստիպված եղան վաճառել սեփականությունը շուկայական գներից բավականին ցածր գնով։

«Արդյո՞ք 5 մլն 500 հազար դրամը 460 քառակուսի մետրի արժեքն է: Յուրի Պոպովի սեփականության իրավունքը, որպես ժառանգի ճանաչել են դատական կարգով: Գործողությունն այնպես արագ է կատարվել, որ վերջինս չի կարողացել դրա մասին հայտնել մյուս ժառանգին՝ Նունե Սողոմոնյանին:

Ամեն ինչ շատ արագ՝ «ափալ-թափալ» կատարված գործարքի մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ Յուրի Պոպովի սեփականության իրավունքը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրում գրանցվել է 18.07.2001 թվականին, իսկ դիմումը՝ ուղղված ՀՀ ԿԱ ԱԳԿ-ի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը, վաճառքի համար տեղեկանք տալը թվագրվել է 16.07.2001 թվականին, այսինքն, կադաստրը մինչեւ անձի իրավունքը գրանցելը դիմում է ընդունել դրա վաճառքի մասին եւ կադաստրի մոտ կասկածելի չի համարվել, որ մարդը դեռ չունի սեփականության իրավունք գույքի նկատմամբ արդեն ցանկանում է այն վաճառել: Ընդ որում, կադաստրը ոչ միայն ընդունել է այդ կասկածելի դիմումը, այլ նույն օրը մակագրել է կատարման:

18.07.2001 թվականին կադաստրը տրամադրել է ե՛ւ սեփականության իրավունքի գրանցման վկայականը, ե՛ւ արգելանքի տակ չլինելու վերաբերյալ տեղեկանքը, որից հետո, հաջորդ օրը՝ 19.07.2001 թվականին, առուծախն է վավերացվել նոտարական գրասենյակում, ընդ որում՝ առուծախի պայմանագրից բացակայում է տարածքը սեփականաության իրավունքով Յ. Պոպովին պատկանելու վերաբերյալ վկայականի ամսաթիվը, գրանցման համարը եւ այլ վավերապայմաններ, որոնք, կարծում եմ, պարտադիր էին:

Պոպովն այն ժամանակ հայտնել էր, թե իրեն ոչինչ չեն ասել կուսակցությունից, երբ գնացել են նոտարական գրասենյակ, մեքենայով տարել են, ստորագրել են տվել եւ հետո վերադարձել է տուն: Մինչեւ սեփականության իրավունքի գրանցումը մարդը հո չի՞ մտածում այն վաճառելու մասին, կադաստրի թղթաբանությունից պարզ է դառնում, որ մինչեւ սեփականության իրավունքի գրանցումն արդեն տեղեկանք էին վերցրել արգելանքի մասին, որպեսզի առք ու վաճառք իրականացնեն: Պոպովին ասել են՝ քո սեփականության իրավունքը կգրանցվի պայմանով, որպեսզի այն վաճառես մեզ: Ըստ Պոպովի՝ իրեն ասել են՝ կամ այսքանը, կամ՝ ոչինչ»,- պատմեց Տոնոյանը:

Տոնոյանը նշեց, որ գործարքը կնքվել է ՀՀԿ-ի լիազորված անձի հետ՝ Արմեն Հրանտի Ազատյանի անուն-ազգանունով:

«2001 թվականի հուլիսի 19-ին կնքված գործարքի համաձայն՝ ՀՀԿ-ն գնել է այդ շենքը 5 մլն 500 հազար դրամով: Հետագայում՝ 2002 թվականի հունվարին, հիշյալ հասցեն իրացվել է եւ որպես փոխհատուցում տարածքի իրացման դիմաց պետությունը ՀՀԿ-ին հատկացրել է 193 հազար 154 դոլար գումար, ինչը, ըստ էության, կարող էր ստանալ Յ. Պոպովը եւ մյուս ժառանգը՝ Ն. Սողոմոնյանը: Այսինքն, ՀՀԿ-ն ամիսներ առաջ գնում է 5.500.000 դրամով, որը հետագայում «վերավաճառում է» Հայաստանի Հանրապետությանը մի քանի անգամ ավել գնով:

Պետության անունից պայմանագիրը ստորագրել է այն ժամանակ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը: Հիմա այն նորից ՀՀԿ-ի սեփականությունն է համարվում...: Դա եղել է մոլորության, խաբեության եւ այլ ազդեցությունների ներքո կնքված գործարք, բայց ոչ երբեք ազատ կամքի արտահայտության դրսեւորմամբ կնքված առուվաճառքի պայմանագիր:

Երբեւէ որեւէ մեկի մտքով չի կարող անցնել, որ մարդը 460 քառակուսի մետր մակերեսով տարածքը Հին Էրիվանի հարեւանությամբ, Կենտրոնի սրտում՝ Օպերայի անմիջապես դիմացի մայթին, կարող էր ցանկանալ հապշտապ վաճառել 5 մլն 500 հազար դրամով:

Իսկ եթե այն մի 5 ամիս հետո պետք է իրացվեր եւ փոխհատուցում առաջարկվեր ՀՀԿ-ին 193 հազար 154 դոլար գումարը, ապա այդ նույն գումարը կարող էր առաջարկվել նաեւ սեփականատերերին, մանավանդ որ գործարքի ժամանակ որոշումներն արդեն ընդունվել էին եւ նշված տարածքն արդեն ընդգրկված էր իրացման գոտում»:

Փաստաբանը նշում է, որ Սողոմոնյանի ժառանգորդներն իրեն դիմել են հեղափոխությունից առաջ. «Ասացի՝ կարող ենք գնալ մինչեւ եվրոդատարան, քանի որ եվրոդատարանն ունի իրացման գոտու հետ կապված մի քանի վճիռներ, որոնք կարող են օգնել մեզ: Բայց քանի որ Հայաստանում հեղափոխություն եղավ, որոշեցինք հայց ներկայացնել: Ես փաստաթղթեր ձեռք բերեցի քաղաքապետարանից, կադաստրից եւ տեղեկացա, որ սա նաեւ պատմամշակութային հուշարձան է եղել, մրցանակներ է ստացել: Գիրք կա, որտեղ Սողոմոնյանի անունը կա նշված, որպես այդ ժամանակաշրջանում ձեռնարկատիրությամբ զբաղվող հայտնի կոնյակագործ»:

Փաստաբանը նշեց, որ գործը նախապատրաստական փուլում է, սեպտեմբերի 13-ին նիստ է նշանակվել, այն նախագահում է դատավոր Տաթեւիկ Ստեփանյանը: Տոնոյանը նշեց, որ իր վստահորդները փոխհատուցում են պահանջում եւ ակնկալում են, որ խնդիրն արդարացի լուծում կստանա:

 

Աղբյուրը` «Հայկական ժամանակ»

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное