Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Հայաստանի ԱԳ նախարարԶոհրաբ Մնացականյանը մայիսի 26-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը ՉԺՀ կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և ընդգծեց, որ դարերի խորքից եկող հայ-չինական հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների միջև առկա խորը հարգանքի և փոխադարձ վստահության վրա։

«Հայաստանը և Չինաստանն ունեն բավական մեծ օրակարգ բազմաթիվ բնագավառներում և ոլորտներումորոնք վերաբերում են ինչպես միջազգայինայնպես էլ՝ երկկողմ օրակարգինև ես շատ ուրախ եմոր ևս մեկ անգամ առիթ ունենք անդրադառնալու երկկողմ համագործակցությանն այս այցի շրջանակներումորը տեղի է ունենում Հայաստանի 

վարչապետի՝ Չինաստան կատարած այցից երկու շաբաթ անցև հնարավորություն է ընձեռում ուղենշելու երկխոսության զարգացման հետագա քայլերը։ Ոգևորիչ էոր մենք շարունակում ենք պահպանել քաղաքական երկխոսության բավական բարձրդինամիկան՝ ի շահ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման»,- ընդգծել է նախարար Մնացականյանն իր ողջույնի խոսքում:

«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ՝ առավել կարևորելով առևտրատնտեսական կապերի և ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերի խթանումը, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Այս համատեքստում կողմերն անդրադարձան «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի» նախաձեռնության շրջանակներում համատեղ օրակարգի հետագա ձևավորման և ընդլայնման հարցին:

 

Նախարար Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը՝ մեծ տեղ հատկացնելով երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանում բավական տպավորված են Չինաստանի զարգացման և արդիականացման տեմպերով: Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները` ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի կառավարությունը ևս զարկ է տվել բարեփոխումների լայն օրակարգի՝ խթանելու տնտեսության և ինստիտուտների զարգացումը և արդիականացումը՝ ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայության հիման վրա:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց հիմնախնդրի հանգուցալուծման առնչությամբ Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Չինաստանի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և բանակցային գործընթացին: Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ և քաղաքական կարգավորում առկա միջազգային միջնորդական ձևաչափի շրջանակներում՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների:

Զոհրաբ Մնացականյանը  նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել «Մեկ Չինաստանի» սկզբունքին համապատասխան: Ընդգծվեց տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ահաբեկչության ու այլ միջազգային մարտահրավերներին համագործակցաբար արձագանքելու կարևորությունը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առնչությամբ, քննարկվեցին տարածաշրջանային բազմակողմ կառուցների ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափով համագործակցության հարցեր:

Հայաստանի և Չինաստանի արտգործանախարարների հանդիպմանը հաջորդեց «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի, «ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագրի և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրության ստորագրման արարողությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»
Самое популярное