Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվս մեկ աղմկահարույց նամակ՝ այս անգամ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայացնում ենք քաղաքացի Մամիկոն Մանուկյանի նամակն՝ առանց խմբագրման և մեկնաբանության՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Հայկական թերթերը մեկը մյուսի հետևից իրար հերթ չեն տալիս բարձրաձայնելու Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցող սկանդալային իրադարձությունները՝ սկսած տարբեր հոգևորականների խայտառակ վարքագծից ընդհուպ մինչև Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի կամ աթոռազրկության քննարկումները: Այս ամենի մեջ, սակայն, կարմիր թելի պես անցնում է որոշ եկեղեցականների միասեռականության հարցը, որը վերջերս բավական հաճախ է սկսել շոշափվել:

Դեռևս 2013 թ. ավարտին համացանցը ցնցվեց Էջմիածնի նախկին միաբան Հակոբ աբեղա Գրիգորյանի և ոմն համասեռամոլ Դավիթի հետ հրապարակվածլուսանկարներից, իսկ մեկ տարի անց՝ 2014 թ. հուլիսին, միասեռականության մեջ կասկածվող աբեղան արդեն կարգալույծ հռչակվեց: Ապա համացանցումտեղեկություններ տարածվեցին, որ «Հայր Հակոբն անձամբ կաթողիկոսին խոստովանել է իր մեղքը. չի թաքցրել իր հակումների մասին և Վեհի ականջին կաթեցրել է, թե այդպիսի տղերք՝ հայր սուրբեր շատ կան: Դրանից հետո Գարեգին Բ-ն հավաքել է բոլոր հոգևորականներին՝ հորդորել զգույշ լինել: «Եթե գոմիկ էլ եք, էնպես արեք, որ չիմանան և հանրային քննարկումներ չլինեն»,-ասել է Վեհը», գրում է կայքէջերից մեկը…

Թվում էր, թե այսքանով այս թեման փակված կմնար, եթե 2016 թ. մարտին հայկական և ֆրանսիական մամուլի էջերն այս անգամ չողողվեին Երուսաղեմի հայոց պատրիարքության երկու գործող (որոնցից մեկն արդեն հանգուցյալ) և մեկ նախկին միաբանների շուրջ հյուսված մանկապղծության հոդվածներով:

Անչափահաս ժառանգավոր աշակերտ Հրայր Եզեկելյանի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրվում Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը, Բեթղեհեմի Սբ. Ծննդյան վանքի նախկին տեսուչ Խադ վարդապետ Ջունդուրյանը և ներկայումս Հույն Ուղղափառ եկեղեցու Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի համայնքում պաշտոնավարող Հայր Դեմետրիոս Աթարյանը: «Այս պատմությանը ծավալուն անդրադարձ էր կատարել Իսրայելի 10-րդ հեռուստաալիքը՝ ցուցադրելով «Անցյալի դևերը» վերնագրով վավերագրական ֆիլմ: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ ֆիլմի ցուցադրումից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Տնօրեն ժողովի որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը ներքին հետաքննություն է անցկացնում», գրում է«Սիվիլնեթ» կայքը: Ավելացնենք, որ առ այսօր Երուսաղեմի հայոց պատրիարքարանը Հայ եկեղեցու հեղինակության վրա մթին ստվեր նետած այս ամոթալի դեպքերի առնչությամբ հանդես չի եկել պաշտոնական պարզաբանմամբ:

Ասես այսքանը քիչ էր, 2016 թվի մարտի վերջին՝ ընդամենը հաշված օրեր անց, հրապարակվում է ևս մի սկանդալային հոդված. այս անգամ կարգալույծ հռչակված Գրիգոր (Արծրունի) քահանա Ավետիսյանի կողմից մանկապղծության մեջ է մեղադրվում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, ով Գարեգին Բ կաթողիկոսի հարազատ եղբայրն է: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, արձագանքելով Եզրաս սրբազանի՝ մանկապիղծ լինելու մասին լուրերին, առանց հերքելու հիմարություն է որակում դրանք:

Բայց դա դեռ ամենը չէ: 2016 թ. փետրվարին « Life.panorama.am» կայքէջին տված հարցազրույցի ժամանակ «ATV» հեռուստաընկերության «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանը սենսացիոն հայտարարություն է անում. «Այսօր շատ ապացույցներ կան, թե ինչ է կատարվում ճեմարաններում, ինչ է կատարվում այդ տղա երեխեքի հետ, բա Աստվածաշունչը նման բան թո՞ւյլ է տալիս: Այսօր մեր երկրում համասեռամոլություն է տիրում, իսկ Աստվածաշունչը ասում է՝ հեռու մնացեք նման բաներից: Այսօր շրջանառվում է այն կարծիքը, որի համաձայն օրենք են ուզում ընդունեն, որ համասեռամոլները Եկեղեցում մկրտվեն, իսկ այդ դեպքում ո՞ւր են այդ հոգեւորականները»:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ շտապեց հարցեր ուղղել պայծառատեսին. «Ներողություն, իսկ իր տղան ճեմարանում համասեռամո՞լ է, որ ինքը տեղյակ է, որ ճեմարանում նման երևույթ գոյություն ունի: Կամ իր համասեռամոլ տղայի մկրտության կամ պսակադրության որոշումը եկեղեցին կայացրե՞լ է, որ ինքը տեղյակ է այդ ամենից…»: Իսկ Տեր Վահրամն էլ պարզապես բարբաջանք համարեց պայծառատեսի հայտնությունները՝ կոչ անելով հեռուստաընկերությանը դադարեցնել «6-րդ զգայարան» հեռուստաշոու եթեր հեռարձակումը:


Օրեր առաջ հանրության սեփականությունը դարձավ կարգալույծ արված նախկին միաբաններից Հովհաննես աբեղա Սահակյանի աղմկահարույց բաց-նամակը՝ ուղղված Գարեգին Բ-ին, որն իր բովանդակությամբ աննախադեպ էր: Մեջբերենք խնդրո առարկա նամակից մի հատված. «Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են…

Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայություն է լեփ լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին… Եթե հոգևորական ես, եղիր համասեռամոլ, կամ գոնե անխոս ստրուկ…»:
Հենց այս ծանր մեղադրանքներն էլ առիթ հանդիսացան, որ խնդրին ծանոթանանք ավելի մոտիկից՝ Մայր Աթոռի ներքին խոհանոցից: Ստացվում է, որ համասեռամոլության երևույթը ոչ միայն առկա է Հայ եկեղեցում, այլև տարածված է, որը խրախուսվում և հովանավորվում է կաթողիկոսի կողմից: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ անցյալ տարի Էջմիածնի երիտասարդ միաբաններից Գարեգին աբեղա Համբարձումյանը Գարեգին Բ-ի կողմից նշանակվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ:

Կարճ ժամանակ անց Հայր Գարեգինն ստացավ վարդապետական գավազան, որպեսզի իր դիրքերն ամրապնդի ճեմարանում: Վերջինիս մասին ճեմարանի ուսանողներն արտահայտվում են մեծ զգուշությամբ, քանի որ իրենց տեսուչը կաթողիկոսի մտերիմ մարդկանցից է և ցանկացած ուսանողի կարող է հեռացնել: Ճեմարանականների խոսքերով՝ Գարեգին վարդապետ Համբարձումյանը Էջմիածնի միաբանության մեջ հայտնի է որպես միասեռական: Տեսչի կուրսեցիներից տեղեկացանք նաև, որ Հայր Գարեգինը, նույն ինքը՝ Թաթուլը, իր ճեմարանական տարիներին ճեմարանում հաճախ էր հաճույքով պատմում իր դիտած պոռնոֆիլմերի մասին, իսկ իր բջջային հեռախոսի մեջ մշտապես ուներ ոմն անբարոյական Անուշիկի հայհոյանքների ձայնագրությունը, որը յուրաքանաչյուր ազատ դասի ժամանակ միացնում էր լսարանում՝ իր կուրսեցիներին զվարճացնելու համար:

Ճեմարանից սկսած առ այսօր նա շատ մտերիմ է մեկ այլ միաբանի՝ Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Խորեն աբեղա Առաքելյան հետ, ով ևս ճեմարանում և միաբանների մոտ, ըստ ականատեսների, աչքի էր ընկնում իր միասեռական հակումներով: Իմիջիայլոց, լուսակերտցի Հայր Խորենին կամ նախկին Տարոն Առաքելյանին շատերը ճանաչում են իր երբեմնի արած բժշկություններից, որոնք ավելի շուտ հիշեցնում էին Կաշպիրովսկու մոգական սեանսները: Խոսակցություններ կան, որ միասեռական հակումներ ունեցող միաբաններից է նաև Մայր Աթոռի Կադրերի բաժնի տնօրեն Կյուրեղ վարդապետ Դավթյանը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Համբարձումյանը համարվում է ԱՄՆ մասոն հոգևորականներից Տաճատ քահանա Դավիդյանի սիրելի ձեռնասուններից մեկը: Տեր Տաճատը մեկ անգամ չէ, որ ակնհայտ կերպով պաշտպանել է միասեռականներին՝ արդարացնելով նրանց վարքագիծը: Այսքանից հետո մեզ մնում է սպասել, որ մոտ ապագայում գուցե դեռ էլի անուններ կհրապարակվեն Երուսաղեմի և Մայր Աթոռի բարձրաստիճան և ցածրաստիճան միաբանների խայտառակ անցյալից, ինչը լուրջ հարված է առաջին հերթին 2000-ամյա պատմություն ունեցող եկեղեցու համար: Ակամայից գալիս ես այն եզրակացությանը, որ ճշմարիտ են կարգալույծ արված Հայր Հովհաննես աբեղայիպնդումները, թե Հայ եկեղեցում «համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին»:

Աղբյուրը՝ asekose.am

Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»
Самое популярное