Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուք կրնաք մարդ առնել ու ծախել, սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ»․ Երուսաղեմի պատրիարքի սենսացիոն նամակը Գարեգին Բ-ին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երուսաղեմի Նուրհան պատրիարք Մանուկյանը հանդիմանական նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկաս Գարեգին Երկրորդին՝ վերջինիս կոչ անելով կարգալույծ լինել եւ Հայոց եկեղեցին փրկել կործանումից: Ստորեւ ներկայացնում ենք նամակն` առանց փոփոխությունների.

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՆՈՒՐՀԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԴԱՌՆԱՊԷՍ ԿԸ ՅԱՆԴԻՄԱՆԷ ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Վեհափառ Տէր, վստահ եղէք, թէ այս տողերը ակամայ թուղթին կը յանձնեմ, մանաւանդ երբ տակաւին քիչ առաջ լսեցի թէ վերջերս պախարակած ըլլաք ձեր եպիսկոպոսները, որոնք իբր թէ կայքէջերուն մէջ յաճախակի երեւցող ձեր դէմ գրուած բազմաթիւ յօդուածներուն երբեք չեն հակազդեր. ինչպէս կ'ըսեն՝ «Լռութիւնը համաձայնութեան նշան է» ... Եթէ թոյլ տաք եղբայրաբար պիտի ըսէի, թէ սպառնալիքը չի՜ պատշաճիր կրօնականին, նամանաւա՜նդ բարձրաստիճան՝ «Ամենայն հայոց հայրապետին», որմէ կ'ակնկալուի իբր իրա՜ւ ՀՕՐՄԷ ու ներողամիտ ՄԵԾԱՒՈՐէ սիրով ու ներողամիտ ոգիով վերաբերիլ իր զաւակներուն եւ կամ ստորադասներուն հետ եւ նկատմամբ:

Միթէ Ձեր «Շինարար կաթողիկոս» -ի համբաւը իսկապէ՞ս կ'ուզէք կարգալոյծ հռչակուածներու շարքը երկարելով ... ջնջել: Յամենայնդէպս, եղածը անընդունելի եւ մեծ անարդարութիւն մըն էր, եկող՝ Ս. Էջմիածնէն, Հայ ժողովուրդի սրբութիւն սրբոցէն, ու միայն Տէրը գիտէ, թէ տակաւին շարքը որքա՛ն պիտի երկարի: Վեհափառ Տէր, եթէ կը յիշէք մի քանի տարիներ առաջ երբ ամենայն հպարտութեամբ, –եւ այս արդարացիօրէն, – ինծի ցոյց կու տայիք Մայր աթոռի շրջափակէն ներս Ձեր կառուցել տուած գեղեցիկ շէնքերը, ըսի Ձեզի, թէ նիւթական շէնքերուն չափ եւ աւելիով կարեւոր էր հոգեւոր շէնքը ամրացնել, եւ Դուք վստահեցուցիք, թէ այդ եւս պիտի ըլլար։

Սակայն ժամանակը եկաւ փաստելու, թէ արտաքինն ու նիւթականն էր էականն ու Ձեզ հետաքրքրողը: Անկարելի է, որ վախի եւ սպառնալիքի մթնոլորտի մէջ առողջ սերունդներ հասնին, բան մը որուն պատճառով պիտի տուժեն մեր Ժողովուրդը եւ Մայր եկեղեցին, որոնք ամէն ժամանակէ աւելի կարիքը ունին մաքրակրօն, զարգացած եւ իրա՜ւ եկեղեցականներու եւ ո՜չ թէ գարշապար լիզողներու...
Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն: Դուք կրնաք մարդ առնել ու ծախել, սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ ԵՒ ԻՒՐԱՑՆԵԼ:

Երկրորդ Համաշխարհային Պատերազմին, Ուինսթըն Չըրչիլ կու գար Գերման ղեկավարներուն զգուշացնելու, թէ «Հով սերմանողը՝ փոթորիկ կը հնձէ»: Եւ դուք տասնամեակէ մը աւելի ձեր պաշտօնավարութեան շրջանին միայն հով սերմանեցիք ու հիմա պիտի պատրաստուիք անոր փոթորիկները հնձել:

Դուք, որ կոչուած էք ըլլալու գլուխը մեր Եկեղեցւոյ, միացած քաղաքական ապակրօն եւ հաւատազուրկ ղեկավարներու, կը փորձէք ձեր աճուրդի դրուած խելքով եւ մանկունակ ու քմահաճ որոշումներով, արմատախիլ ընել Հայաստանեայց Եկեղեցւոյ դարաւոր կաղնին, որովհետեւ հակառակ ձեր տարիներու բոլոր արեւներուն, դուք տակաւին չէք հասունցած: Ձեր բովանդակ կեանքի երկարութեան, ձեզի պակսած է տարրական ողջմտութիւնը, հաւատքի եւ գիտակցութեան համադրումը, որ մարդուն տրուած մեծագոյն շնորհներէն մին է:

Ձեր մտածելակերպին պէս սոփեստ եւ անպատասխանատու են ձեր արտայայտութիւններն ու որոշումները: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ եւ քանդիչ փորձերէն, զորս դո՛ւք, Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կը պատրաստէք ի՛ր մէջէն՝ ի՛ր դէմ: Հայ Եկեղեցին բաժնել իր նկարագրէն՝ պիտի նշանակէր կտրել պորտը իր անցեալէն, ուր կրօնի զգացումն ու ազդեցութեան գաղափարը փոխադարձաբար իրար ամրապնդած եւ իրար հետ շաղահիւսուած են, յօրինելով մեր Հայու դիմագիծը եւ ստեղծելով հրաշքը մեր դարերուն:

Անոնք որոնք ինքզինքնուն իրաւունք տուած են հանրային շահերուն եւ բարոյականին հսկելու, քաջ պէտք է գիտնան թէ կայծքարը առանց հարուածի բոց չտար, ինչպէս նաեւ պալարները չեն դարմանուիր առանց նշդրակի հարուածին:

Կը գրենք այս տողերը հաւատալով, որ չարիքը տեսնել եւ անտարբեր մնալ՝ պիտի ըլլար չարիքին օժանդակել:
Դո՛ւք անտեղի պարսաւող մըն էք եւ առաջնակարգը երկրորդականէն տարորոշել չգիտցող անձ մը, մէկը, որ իր աչքին կարողութեամբ եւ կամ ալ ակնոցին գոյնին համեմատ կը տեսնէ իրողութիւնները, ուրիշ խօսքով Վեհափառ, դուք ձիերը կառքին ետեւէն լծողներէն էք: Այլեւս ժամանակը հասած է, որ դադրիք դրախտաբնակի մը նման փորձելէ ձեր բարոյական մերկութիւնն ու սնանկութիւնը թուզի տերեւներով ծածկել է:

Այս օրերուս, մեր Եկեղեցին կը գտնուի այնպիսի վիճակներու եւ երեւոյթներու դիմաց, որոնք լուրջ կասկածներու եւ տրտում հեռապատկերներու կը տանին մեր միտքը, երբ վայրկեանի մը համար միայն աչքի առաջ ունենանք մեր երբեմնի ազգային եւ կրօնական այն բոլոր առաքինութիւնները, որոնց շնորհիւ մեր ժողովուրդը երբեմն բան մը արժած եւ տակաւին կրնայ արժել:

Քա՛ջ գիտցէք, որ ժողովուրդի մը ոյժին եւ մեծութեան գաղտնիք նիւթն ու նիւթականը չեն, որովհետեւ ժողովուրդներ չեն մեռներ իրենց ստացած ֆիզիքական վէրքերէն, այլ աւելի, հոգեկանէն:

Մեզ ազգովին հարուածողը մեր դիմագրաւած աղէտներէն աւելի մեր ազգին ղեկավարներու անտարբերութիւնն ու եսակեդրոնացումն է, եւ այս մէկը բնական մահ մը կրնայ նկատուիլ ժողովուրդի մը համար: Ժամանակը եկած է, Վեհափառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցէ ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանում է:

Հայաստանեայց Եկեղեցին միշտ եղած է օճախը մեր ցեղին իմացական, հոգեկան եւ բարոյական ձգտումներուն: Ան եղած է գերազանցապէս մեր հաւատքի Տապանակ Ուխտին: Մեր Եկեղեցին, կրօնա-ազգային այս պատկառելի հաստատութիւնը, մեր ժողովուրդի մեծագոյն ստեղծագործութիւնն է, որ պատմական ու քաղաքական անյարիր պայմաններու մէջէն անցնելով Ձեւ եւ Նկարագիր առնելով հասած է մեզի, եւ դուք իբր «Հայր ամենեցուն» պարտիք անոխակալ, հաւասար եւ մանաւանդ բարեմտօրէն նայիլ բոլորին:

Ձեր կասկածները, տեղի կամ անտեղի, որոնք ընդհանրապէս անտեղի եղած են, եւ պարագաներ կան երբ ձեր կողմէն մեծութիւն պիտի ըլլար ընդունիլ գործուած սխալը:
Վեհափառ, քաջ վստահ եղէք, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեզի համար կը մնայ ու միշտ պիտի մնայ աղբիւր ներշնչման եւ յոյսի, սակայն դուք...
Նուրհան Արք. Մանուկեան Պատրիարք Հայ Երուսաղէմի

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%
Самое популярное