Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայրի սեքս, որը… մերձեցնում է ձեզ 21+

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փառահեղ սեքսը կարող է թեժ և փոքր-ինչ դաժան լինել, բայց այս խորհուրդների շնորհիվ այն կարող է նաև անասելի ռոմանտիկ լինել:

Վայրենի սեքսը, որը քեզ ստիպում է երազել ձայնամեկուսիչ պատերի և մահճակալի ամուր զսպանակների մասին, իսկական վայելք է, բայց, հավանաբար, դու երբեմն տենչում ես այնպիսի սեքս, որը ձեր միջև խթանում է զգացմունքային և հոգևոր մտերմությունը:

Ու թեպետ ակնհայտ է, որ մտերմությունը կարևոր է, ցավոք, շատ հաճախ այն ակտի ընթացքում բացակայում է:

«Մարդիկ հակված են ուշադրությունն այնքան սևեռել օրգազմի հասնելու համար անհրաժեշտ ֆիզիկական դիրքերի և գործողությունների վրա, որ այդ ընթացքում կորցնում են իրենց զուգընկերոջ հետ հոգեկան կապը»,- ասում է սեռական հարցերով թերապևտ, գիտությունների դոկտոր, «Անվախ սեքս» գրքի հեղինակ Ջոյ Դևիդսոնը: Արդյունքում՝ այդ ամենը կարող է հանգեցնել միմյանցից կտրվածության:

Ուստի մենք պատրաստվում ենք քեզ հաղորդակից դարձնել ռոմանտիզմը խթանելու գաղտնիքներին: «Իսկապես զգայական սեքսի բանալին գործողության բոլոր փուլերում միմյանց հետ կապի մեջ լինելն է՝ այնպես, որ զգաք, որ դուք մեկ միասնություն եք, այլ ոչ թե երկու առանձին անձ»,- բացատրում է Դևիդսոնը: Ահա թե ինչպես հասնել դրան:

Ազատվեք շեղող հանգամանքներից

Մինչև «գործի» անցնելն արագ վերացրու խառնաշփոթությունը. ծածկիր զգեստապահարանի դուռը, հավաքիր թափթփված իրերը, իսկ եթե ապրում եք աղմկոտ փողոցում, ծածկիր պատուհանները: Մաքուր, խաղաղ միջավայրը ձեզ միմյանց վրա կենտրոնանալու հնարավորություն կտա:

Նաև մի երկու մոմ վառիր կամ միացրու կից սենյակի լույսը՝ դուռը բաց թողնելով, որպեսզի թեթևակի լուսավորվի այն սենյակը, որում գտնվում եք:

«Քանի որ ռոմանտիկ սեքսը դանդաղ է, ավելի հավանական է, որ դու կնկատես այնպիսի բաներ, ինչպիսիք են առաստաղի ճաքը կամ քո տղամարդու ուսի խալը, որոնք կարող են այդ պահին շեղել քո ուշադրությունը,- ասում է գիտությունների դոկտոր Փեթի Բրիթընը: - Լույսերն անջատելը սքողում է միջավայրը, ուստի այդ դեպքում ավելի քիչ է հավանական, որ քո միտքը կթափառի դեսուդեն»: Բացի այդ, աղոտ լուսավորության դեպքում ավելի հեշտ է հայացքներով իրար հետ «խոսելը»:

Մերկացրեք միմյանց

Յուրաքանչյուրդ ձեր հագուստից ձերբազատվելու փոխարեն օգնեք միմյանց մերկանալ: «Դա հարկադրում է դանդաղ գործել և զուգընկերոջը հատկացնել մաքսիմալ ուշադրություն, քանի որ պետք է ուշադիր լինել ամրաշղթաները, կոճակները և կրծկալի կեռիկներն արձակելիս,- բացատրում է Դևիդսոնը: - Դուք նաև բնական կերպով կգրգռվեք՝ շոյելով միմյանց, մինչ հագուստը սահեցնում եք ձեր մարմինների վրայով»:

Զրուցեք անկողնում

«Զույգերը հաճախ միմյանց նկատմամբ ամենաշատ մտերմությունն զգում են այն ժամանակ, երբ պառկած են անկողնում և զրուցում են՝ նախքան քնելը»,- նշում է գիտությունների դոկտոր, սեռական հարցերով թերապևտ Դարսի Լուեզերսը: Ուրեմն օգտվիր քո հանգիստ, բաց հոգեվիճակից: Մինչ դուք զրուցում եք, ձեր ձեռքերին թույլ տվեք թափառել միմյանց մարմինների վրայով՝ մատների ծայրերով և եղունգներով նրբորեն ճանկռելով մաշկը:

Օգտագործիր համբույրիդ ուժը

Համբուրվելը սեքսի ժամանակ երբեմն երկրորդ պլան է մղվում, քանի որ դուք ավելի շատ կենտրոնանում եք «գոտկատեղից ներքև» զգացողությունների վրա: Այդուհանդերձ, «սեքսի ընթացքում կրքոտ համբույրը գործողությունն ավելի սեքսուալ է դարձնում,- ասում է Բրիթընը: - Դուք ոչ միայն ֆիզիկապես եք միմյանց ձուլվում, այլև դեմ-հանդիման եք և հարյուր տոկոսով դիմացինի հետ զգայական կապի մեջ»:


Խոր համբույրները հերթագայիր լեզվիդ ծայրը նրա շուրթերի վրայով սահեցնելով և նրա շուրթերից յուրաքանչյուրը քնքշորեն ծծելով ու դեպի քեզ քաշելով:

Խոսե'ք աչքերով

Ըստ Բրիթընի՝ հայացքդ քո տղամարդու սևեռուն հայացքին մի քանի վայրկյան պահելը մտերմությունը մեծացնելու ամենազորեղ միջոցներից է: Թանթրայի հավատալիքների համաձայն՝ ձախ աչքը ձախ աչքին հառելը բացում է քո ուղեղի «զգացմունքային» մասը և ենթագիտակցորեն քեզ ավելի զգայուն դարձնում զուգընկերոջդ նկատմամբ:
Փորձիր այս հնարքը. սեքսի ժամանակ գլուխդ թեթևակի աջ թեքիր այնպես, որ ձախ կիսադեմդ հավասարվի նրա ձախ կիսադեմին, և նայիր նրա աչքերի մեջ: Պարզապես չվերածվես մոլագարի և աչքերդ հառես նրան այնպես, ասես փորձում ես անցքեր բացել այդ խեղճ տղայի գանգում:

Օգտագործի'ր «ցանկալ» բառը

Որոշակի բառեր ասելը կարող է իրականում ավելի մերձեցնել ձեզ: Ինչպես բացատրում է Բրիթընը, կանայք արձագանքում են «սեր» բառին, քանի որ նրանց դուր է գալիս, երբ իրենց մասին հոգում են: Տղամարդիկ արձագանքում են «ուզել» բառին, քանի որ դա նրանց ստիպում է պետքական և ցանկալի զգալ: Սեքսի ժամանակ նրան այս կարգի մի բան ասա. «Ինձ դուր է գալիս, երբ հպվում ես փորիս» կամ «Ես ամբողջ օրը սա եմ ցանկացել»:

Անշարժացեք միասին

Երբ նա քո մեջ է, մի քանի վայրկյանով անշարժացիր: Հետո սկսիր ռիթմով կծկել քո PC մկանները (դրանք այն մկաններն են, որոնք դու կծկում ես՝ մեզի հոսքը դադարեցնելու համար): Եվս մեկ-երկու րոպե դիմադրիր ցնցվելու կամ հրելու ցանկությանը. փոխարենը՝ պարզապես նայեք միմյանց, ասեք սեքսուալ խոսքեր և փաղաքշեք միմյանց կուրծքն ու ազդրերը: Դա այնքան էլ հեշտ չէ, բայց եթե թույլ տաս, որ սպասումն աճի, զգացողությունները շատ ավելի անհավանական կլինեն, երբ վերջապես սկսեք շարժվել:

Համբերեք

Ճիշտ այն ժամանակ, երբ ձեզնից մեկնումեկը մոտ է օրգազմին, ինտենսիվացրեք պահը՝ ձեր մարմիններն էլ ավելի սեղմելով իրար: Եթե դուք միսիոներական դիրքում եք, թևերով գրկիր նրա մեջքը և նրա մարմինն ամբողջ երկայնքով սեղմիր քոնին: Եթե դու վերևում ես, թող նա քո ազդրերը ավելի սեղմի իր ազդրերին: Օրգազմի պահին դու կատարելապես կորցնում ես վերահսկողությունդ, ուստի այսպես վարվելը «ձեզ երկուսիդ վերադարձնում է ներկա և հաստատում, որ դուք միասին եք»,- ասում է Դևիդսոնը:

Այնուհետև, երբ դուք դեռևս վայելում եք ռոմանտիկ լիցքը, միացրու Բարի Ուայթի լավագույն հիթերը և նրա համար սիրային որևէ բանաստեղծություն ընթերցիր: Այս վերջինը կատա՛կ էր: Կարելի է ավելի կրքոտ վերջաբան փորձել. մատներդ դանդաղ վերուվար սահեցրու նրա թևերի վրայով կամ քնիր՝ գլուխդ նրա կրծքին դրած, կամ էլ այնպես արա, որ նա գրկի քեզ «գդալների դիրքով»:

Սեքսուալ գրգիռները սպանող 3 դեպք

• Տղամարդուդ համբուրում ես այնքան ամուր, որ նա սկսում է շնչահեղձ լինել:
• Նրա մարմնով մեկ շոկոլադի սոուս ես քսում. այնպիսին, որը խեցու նման քարանում է:
• Երբ միասին չեք, ժամը մեկ sms ես գրում նրան. «Ինձ սիրո՞ւմ ես»:

մանտիկ դիրքեր

Հանգույց: Թող նա ոտքերը խաչած նստի հատակին կամ անկողնուն: Օղակիր նրան՝ ոտքերով և թևերով գրկելով մեջքը, և թող նա նույնպես իր թևերով գրկի քեզ: Շարժեք ձեր միահյուսված մարմինները՝ տղամարդուն հնարավորություն տալով մեղմորեն հրումներ կատարել քո մեջ և դուրս: Երբ դու հետ հակվես, նա փոքր-ինչ դուրս կգա, իսկ երբ հակվես նրա կողմը, նա ավելի խոր կներթափանցի:

Կորագիծ: Պառկիր կողքի, նա՝ քո հետևում, այնպես, որ քո թիկունքը երկայնքով հպված լինի նրա մարմնի առջևի մասին: Նստուկդ սեղմիր նրա կոնքամասին, և թող նա ներթափանցի քո մեջ: Թող նա թևերով գրկի քո կրծքավանդակը և ափերի մեջ առնի կրծքերդ՝ քեզ իրեն սեղմելով: Ձեռքերդ հետ տարածիր և ճանկիր նրա նստուկը՝ էլ ավելի սերտ ֆիզիկական շփման համար:

Լաստանավ: Քանի որ տաք ջուրը մարդկանց ստիպում է հանգստացած և ապահով զգալ, լոգարանում սեքսով զբաղվելը չափազանց ինտիմ է: Նստեք լոգատաշտում դեմ-հանդիման: Թող քո տղամարդը փոքր-ինչ հետ հակվի՝ ձեռքերը հենելով լոգատաշտի հատակին՝ իր հետևում: Հետո ասա, որ տարածի ոտքերը և թեթևակի ծալի ծնկները: Հենվելով քո ձեռքերին՝ թեթևակի հետ հակվիր և ոտքերդ տեղադրիր նրա ուսերին: Ջրի լողունությունը կօգնի, որ դուք հետուառաջ շարժվեք

Աղբյուրը՝ Ջոյ Դևիդսոն, գիտությունների դոկտոր, cosmo.am

Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»
Самое популярное