Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ներկայանում է աշխարհին և իր երախտագիտությունը հայտնում.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այս տարի լրանում է նաև 2009 թվականից Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ դեսպան, Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ և վերջապես Մեծ հայ Շառլ Ազնավուրի հեղինակած «Քեզ համար, Հայաստան» երգի 30 տարին: Ազնավուրը մեկ գիշերում էր գրել երգի խոսքերը (երաժշտության հեղինակ՝ Ժորժ Կարվարենց), որը հետագայում դարձավ ողջ մարդկությանը փրկության ձեռք մեկնելու խորհրդանիշ և համաշխարհային հիթ, ձայնագրվեց համաշխարհային գերաստղերի մասնակցությամբ: Այն մինչ օրս համաշխարհային գիտակցության մեջ շարունակում է մնալ որպես փլատակներից վերածնվող հայկական հիմն–խորհրդանիշ, որն Ազնավուրի ուղերձն էր աշխարհին ու մարդկությանը: 
 
Ցավոք, մահը թույլ չտվեց, որ նա անձամբ մասնակցի երկրաշարժի 30–րդ տարելիցի միջոցառմանը, սակայն ի նշան երախտիքի՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը՝ ի դեմս գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանի, դեկտեմբերի 13–ին նախաձեռնել է միջոցառում, որին ներկա կգտնվի նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:
 
 
«Փաստ» օրաթերթի լրագրողը զրուցել է համերգի գեղարվեստական մասի պատասխանատու Անի Գասպարյանի հետ:
 
–Հարգելի Անի, խնդրում եմ մանրամասնեք, իրականում Հայաստանից դուրս նման միջոցառումներ կազմակերպելը որքանո՞վ է նպաստում երկրի հանրահռչակմանը, թե՞ նաև այլ խորհուրդ կա այդ ամենի մեջ:
 
–Նախ նշեմ, որ Ժնևում ՄԱԿ–ի գրասենյակի և մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայությունը շատ լայն հնարավորություն է ընձեռում հայկական արվեստն ու մշակույթը արտերկրի հանդիսատեսին լավագույնս ներկայացնելու և հանրահռչակելու առումով: Այս միջոցառումը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30–ամյակին, և այս առիթով հանրությանը կներկայացվի հայկական երաժշտական գործիքով՝ քանոնով ուղեկցվող կամերային երաժշտության համերգ, որը նպատակ ունի փոխանցելու մեր շնորհակալական ուղերձն այն աջակցության համար, որը Հայաստանին ցուցաբերվել է իր համար դժվարին պահին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի ներկայությունն այս միջոցառմանը մեր երախտագիտության յուրօրինակ դրսևորումներից է։ Նշեմ նաև, որ Ժնևում է գտնվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը, ի թիվս այլ միջազգային կառույցների, բավականին մեծ օգնություն է տրամադրել Հայաստանին:
 
–Ի՞նչ ձևաչափով է միջոցառումը կազմակերպվելու և ի՞նչ ծրագիր է նախատեսվում ներկայացնել հանդիսատեսին:
 
–Համերգը տեղի կունենա ժնևյան հին քաղաքում գտնվող գեղեցիկ եկեղեցիներից մեկում՝ Սեն Ժերմենում, որը հրաշալի ակուստիկա ունի, իսկ համերգի մուտքն ազատ է լինելու: Ելույթ կունենա կամերային տրիո՝ դաշնակահար Արտավազդ Խաչատրյանի, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի և քանոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Կազազյանի մասնակցությամբ: Նշեմ նաև, որ Ա. Խաչատրյանը սովորում է Ժնևի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում, Ա. Սիրանոսյանը նորահայտ աստղ է, ով այս ասպարեզում մեր բոլորի հպարտությունն է: Ինչ վերաբերում է Ն.Կազազյանին, ապա նա նոր անունների մեջ մի վառ աստղ է, ում հաջողվել է քանոնի կատարողական արվեստը բարձրացնել վիրտուոզության մակարդակի, ում հաջողվել է ցանկացած դասական կոմպոզիտորի ստեղծագործություն մատուցել քանոնի միջոցով: Ծրագրի ընթացքում հիմնականում հնչելու են հայկական ստեղծագործություններ՝ Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործեր: Ի դեպ, հանդիսատեսի համար նախատեսել ենք մի շարք անակնկալներ, որը ծրագրից դուրս է լինելու, այդ իսկ պատճառով չեմ ցանկանա բացել փակագծերը: 
 
 
–Արտերկրում կազմակերպվող նման մասշտաբի միջոցառումն արդյո՞ք օգնում է աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի ներկա խնդիրների վրա: 
 
–Վերջին 5–6 տարիների ընթացքում բավականին շատացել են հայ երաժիշտների ելույթները Ժնևում, և շվեյցարական շատ փառատոնների կազմակերպիչներ, տեսնելով հայ կատարողների վարպետության աստիճանը, նրանց ճանաչումն ու տաղանդը, համակարգված կերպով հայ տաղանդավոր երաժիշտներին հրավիրում են մասնակցելու Ժնևում, Լյուցեռնում, այլ քաղաքներում կազմակերպվող ամենահեղինակավոր և ճանաչված Վերբիե և Մոնթրյո ջազ և դասական երաժշտական փառատոններին, ինչը, կարող եմ ասել, մեծ ձեռքբերում է: Ինչ վերաբերում է այս ձևաչափով համերգներ կազմակերպելուն, ապա տրիոյի ելույթը առաջին անգամ գլխապտույտ հաջողություն գրանցեց այս տարվա հուլիսի 24–ին՝ փառատոնի շրջնակներում կազմակերպված համերգի ժամանակ՝ չնայած այն հանգամանքին, որ դահլիճում գերակշռում էր շվեցարացի հանդիսատեսը: Նրանք ոչ միայն ունկնդրեցին հայկական երաժշտություն, այլև ականատես եղան հրաշալի տրիոյի փայլուն կատարմանը: Նշեմ նաև, որ Ժնևում կազմակերպվող նման միջոցառումները հնարավորություն են տալիս մեր հարուստ ու բազմադարյա մշակույթը բարձր մակարդակով ներկայացնել միջազգային հանրությանը։ 
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное