Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քայլել թե՞ զարգացնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ են լուրջ և համարձակ, քաղաքական կամք պահանջող քայլեր: Անհրաժեշտ է տնտեսությունը քաղաքական համակարգի ածանցյալի դերից ազատել և դարձնել առանձին համակարգ, որը կարող է ինքնուրույն զարգանալ ու կայանալ` ի վերջո նպաստելով նաև նույն քաղաքական համակարգի առողջացմանը:

2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 տոկոս: ԱՎԾ հրապարակումներից պարզ է դառնում, որ սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է ընդամենը 0.2 տոկոսով, մինչդեռ հուլիս ամսին այդ ցուցանիշը կազմել էր 11.1 տոկոս: Նախորդ տարվա բյուջում ամրագրված էր 7,5 տոկոս տնտեսական աճ, իսկ 219-ի ՀՀ թիվ մեկ ֆինանսական փաստաթղթում մենք տեսնում ենք 4,9 տոկոս տնտեսական աճի ակնկալիք:

Վարչապետ Փաշինյանը, դեռևս պատգամավոր եղած ժամանակ քանիցս արհամարական տոնով և հեգնանքով է խոսացել «նկարված տնտեսական ցուցանիշների» ու «տնտեսության արհեստական աճ» արձանագրելու փաստերի մասին, բազմաթիվ անգամներ հայտարարել որ իրականում նման բան գոյություն չունի, սակայն երբ նա դարձավ վարչապետ, շատերի համար զարմանալիորեն ԱՎԾ պետին, ով, ըստ նրա, եղել էր այդ նշված «նկարչությունների» հեղինակը, վերանշանակեց նույն պաշտոնին: Այստեղ կա երկու տարբերակ՝ կամ Փաշինյանին պետք էր նկարիչ Մնացականյանը, որպեսզի հետագայում ինքը նույնպես օգտվի նրա այդ «նկարչության» տաղանդից, կամ ուղղակի նա համոզվել է, որ նախկինում արձանագրված թվերը ճիշտ են եղել:

Երկրների տնտեսական վիճակի համեմատության համար օգտագործվում է ՀՆԱ-ն, իսկ կյանքի որակի գնահատման համար գերկարևոր է աշխատավարձի չափը արտահայտված դոլարով, այսինքն ստանդարտացված՝ ըստ միջազգային գնողունակության։

Հայաստանը դատարկվում է և երկիրն էլ ծանրագույն ճգնաժամի մեջ է, ոչ միայն աշխատատեղ չլինելու, մրցակից արտադրություններ չլինելու, հումքի խորը վերամշակմամբ ժամանակից արտադրանք չտալու ու հեռանկարի բացակայության, այլև առաջին հերթին գերցածր աշխատավարձերի պատճառով։ Աշխատավարձեի ֆակտորն ամենահիմնարար սկզբունք-պահանջն է՝ որ հայաստանյան աշխատողը ոչ թե ամսական 60 000 դրամ ստանա, այլ միջազգայինին համապատասխան։

ՀՀ արտահանումը արդեն երկար տարիներ չի կարողանում զգալի թռիչք արձանագրել ու էական դեր ստանձնել տնտեսության զարգացման գործում: Անհրաժեշտ է ստեղծել արտահանման աջակցության պետական համակարգ, ինչպես նաև ՀՀ արտահանման հնարավոր շուկաները դարձնել առավել բազմազան:

Ինչո՞վ է ներկայիս կառավարության ընտրած ճանապարհը տարբերվում նախկինի ճանապարհից (եթե իհարկե կա էական տարբերություն)։ Դատելով վարչապետի և կառավարության մյուս անդամների խոսքերից՝ հիմնական տարբերությունն այն է, որ այժմ կա իսկական պայքար կոռուպցիայի և ստվերի դեմ, դատարանների վրա ճնշում չկա, և շուկայում մուտքի խոչընդոտներ չկան։ Սակայն կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը՝ որպես այդպիսին, տնտեսական քաղաքականություն չեն։ Դրանք ցանկացած տնտեսական քաղաքականությանն ուղեկցող անհրաժեշտ քայլեր են։ Իսկ տնտեսական քաղաքականությունն այն է, երբ կառավարությունը գործում է՝ որպես մեկ միասնական օրգանիզմ՝ իր առջև ունենալով քայլերի հստակ հաջորդականություն ու կոնկրետ նպատակներ

Հարկ է փաստել, որ «թավշյա գործընթացների» պիկին գործող վարչապետը անընդհատ շեփորահարում էր թոշակների ու աշխատավարձերի բարձրացումների մասին, սակայն ունենք մի վիճակ, որ բյուջում առկա է պակասուրդ՝ այն ուղղակի ըստ անհրաժեշտի չի հավաքագրվել: Բոլորս ենք հիշում, երբ այս կառավարությունը դեմ էր, որպեսզի ՀՀ-նվարկեր վերցներ և դրանք ծախսվեին բյուջեի աջակցության վրա, սակայն հիմա տեսնում ենք հակառակը: Այսօր նորից 50 մլն վարկային համաձայնագիր վավերացվեց, որով բաժանվելու են թոշակ, նպաստ և աշխատավարձ: Սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է, չկա կառավարության կողմից նշվող ստվերի դեմ պայքարը: Կառավարության քաղաքականությունը արդեն պետք է տար տնտեսական էֆեկտ, և այդ էֆեկտը պետք է լիներ մի քանի անգամ բարձր, քան տվյալ 50 մլն-ը:

Ստացվում է այնպես, որ կառավարության ղեկավարի և անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելն ու միտինգներ անելը, քան տնտեսությունը զարգացնելն ու աշխատատեղեր ստեղծելը։

 

 

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное