Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դու էիր պակաս». ներքաղաքական փոքրիկ դադար՝ հայկական ժամանակակից պիեսի միջոցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր օրերի մարդկային փոխհարաբերություններ, կերպարներ, որոնցում յուրաքանչյուրը կգտնի իրեն, բարեկամին կամ ընկերոջը... Այս ամենն արտացոլված է սպասվելիք «Դու էիր պակաս» կատակերգության մեջ, որի պրեմիերան կլինի նոյեմբերի 24–ին և 25–ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Դու էիր պակաս» կատակերգությունը երիտասարդ դրամատուրգի և երիտասարդ ռեժիսորի համագործակցության արդյունք է:

Պրեմիերային ընդառաջ երիտասարդ բեմադրիչ Արմեն Մարգարյանը 1or.am-ի հետ զրույցում պատմել է նախ ներկայացման նախապատմության մասին:

«Պիեսի հեղինակը ժամանակակից գրող Արշակ Սեմիրջյանն է: Նա պիեսը բերել է թատրոն, իսկ պարոն Ղազանչյանն ինձ առաջարկել է ուսումնասիրել այն: Ուսումնասիրել եմ, որից հետո սկսել ենք բեմադրման աշխատանքները: Զուգահեռ նաև Արշակի հետ ենք աշխատել և արդյունքում ստացել ենք ներկայացում»,– ասաց բեմադրիչը՝ ընդգծելով, որ ներկայացման գնահատականն արդեն կտա հանդիսատեսը: 

«Ներկայացումը, վերջին հաշվով, մարդկային փոխհարաբերությունների մասին է: Կոչենք այն կենցաղային դրամա–զավեշտալի իրավիճակներ, որոնք բեմում ստանում են իրենց տրամաբանական լուծումները: Իհարկե, այդ դրաման գործող անձանց համար է դրամա, բայց երբ հանդիսատեսը դիտի ներկայացումը, այդ կենցաղային երևույթները հումորային տեսանկյունի են վերածվելու: Այսինքն՝ գործող անձանց համար դրաման հանդիսատեսի մոտ ծիծաղ է առաջացնելու: Բայց դա հատուկ արված չէ, որ ծիծաղ կորզենք, թեև հիմա շատերն են այդպես անում, երբ ծիծաղ կորզելու համար ինչ–որ բաներ են մտածում: Սա ուղղակի իրավիճակների կոմեդիա է, հայկական ժամանակակից պիես՝ ժամանակակից մոտեցմամբ: Հստակ ժամանակաշրջան չկա, բայց գործողությունը կատարվում է մեր օրերում, սովորական մի ընտանիքում, սովորական մի բնակարանում»,–ասաց Արմեն Մարգարյանը՝ ընդգծելով, որ համոզված է՝ հանդիսատեսը կգտնի իրեն հարազատ այն կերպարներին, երևույթները, որոնց իրականում է հանդիպել:

Արմեն Մարգարյանը համոզված է՝ ներկայացումը կօգնի նաև մի փոքր կտրվել այն առօրյայից ու այն ժամանակահատվածից, որում հիմա ենք: «Երբ սոցիալական ցանցերում «շրջայց» ես կատարում, տեսնում ես, որ այսօր հանրության մի մեծ զանգված ակամայից ավելի շատ քաղաքական գործիչ է դարձել: Բայց կարծում եմ, որ այդ ամենի հետ մեկտեղ մարդը ժամանակ կգտնի, կգա թատրոն և կդիտի ներկայացում: Ներքաղաքական փոքրիկ դադարի պես մի բան կլինի, կլիցքավորվեն: Թե ում վրա ներկայացումն ինչպես կազդի, ցույց կտա ժամանակը, բայց նոր լիցքերով էլի կմտնեն քաղաքականություն (ծիծաղում է)»,–ասաց նա՝ գովելի համարելով այն փաստը, որ այդ առումով իրենք միակ «համարձակը» չեն՝ այս շրջանում մի շարք պրեմիերաներ ևս եղել են: 

Պիեսի հեղինակը՝ բանաստեղծ, դրամատուրգ Արշակ Սեմիրջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պիեսը գրվել է 2011 թվականին. «Նույն թվականին էլ պիեսը ներկայացրել եմ պարոն Երվանդ Ղազանչյանին: Դեռ 7 տարի առաջ պիեսը հավանության արժանացավ, բայց ինչ–ինչ պատճառներով բեմադրման աշխատանքները հետաձգվեցին: Տարիներ անց, կարդալով նաև իմ մի քանի այլ պիեսները, որոշեց կանգ առնել այս պիեսի վրա»:

Արշակ Սեմիրջյանի խոսքով, պիեսն իր մեջ շատ գույներ ունի և Արմեն Մարգարյանն օգտվել է այդ հնարավորությունից. «Կարելի է ասել, որ Արմենը կրկնապատկել է այդ գույները, որ ուրախ տրամադրություն ապահովվի»: Հեղինակը նշեց, որ գնացել է փորձերին և, տեսնելով աշխատանքը, մի բան հասկացել. «Երբ պիեսը մտնում է թատրոն՝ նորովի է վերածնվում, նոր շունչ ստանում ու կենդանի օրգանիզմ դառնում»:

Արմեն Մարգարյանն էլ հավելեց, որ թեև հիմքում մարդկային փոխհարաբերություններն են, այս ներկայացման դեպքում կարևորել է մեր կենցաղում առկա փոխհարաբերությունների թատերայնացված ֆորման:

Նա ընդգծեց, որ անսահման շնորհակալ է իր հարազատ թատրոնի ամբողջ անձնակազմին՝ Երվանդ Ղազանչյանի գլխավորությամբ:

«Նա վստահեց և ընձեռեց հնարավորություն Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրություն անել: Կարծում եմ՝ ցանկացած երիտասարդ ռեժիսորի համար սա ինքնարտահայտվելու հրաշալի հնարավորություն է: Բացի այդ, նաև բավականին պատասխանատու, որովհետև, ամեն դեպքում, գործ ունես 75 տարեկան թատրոնի հետ»,–ասաց նա՝ շեշտելով, որ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում սա իր առաջին ինքնուրույն աշխատանքն է:

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное